Եթե դուք կզգաք ինչ-որ տարօրինակ բան հերոսների միջև ուրեմն դուք սխալ չեք զգում:
սկսեցի՜՜՜նք
Ասել,որ Սոնհունը անհանսգտացած էր, անիմաստ կլիներ։ Ամիսներ շարունակ շունչ չէր քաշել,զգում էր իրեն դեպի դատարկությունը տանող անդունդի եզրին։ԵՎ այս ամենը եզրափակչի պատճառով։
Մրցակցությունը գլխից դուրս չէր գալիս,նա այնպես էր տանջում ինքն իրեն , կարծես ինչ-որ մեկին դաժանաբար սպանել է ու շուտով կբռնվի։
Մարզիչը միշտ կրկնում էր,որ փոքր սխալներով են մարդիկ առաջ գնում ու հասնում հաջողության,բայց Սոնհունի մտքում այդ պահին,եռակի ակսելը իդեալական կատարելն էր։
Փորձում էր իրեն հանգիստ պահել, չանհանգստանալ անիմաստ տեղը։
Ցավոք սրտի, կենտրոնացումը նման քայլերն իրականացնելու բանալին է, և նրբագեղ ու սահուն վայրէջքի փոխարեն,կոճը պտտվում է ու նա ահավոր բարձր թրմփոցով ընկնում է սառույցի վրա: Այս անկումը ավելի շատ վիրավորեց իր ինքնագնահատականին, քան կոճին: Սոնհունը սովորաբար նման սխալներ չէր անում մրցույթից անմիջապես առաջ. ինչու՞ հենց հիմա։
Երկար հառաչանքը դուրս եկավ կրծքից, նա ձեռքերը բարձրացրեց՝ քունքերը շփելու համար, երևի հենց այդ էր իր հիասթափությունն արտահայտելու միակ միջոցը:
-Սոնհու՜ն- բղավեց մարզիչը՝ գլխով նշան անելով նրան:
Տղան սահեց դեպի իր ուսուցիչը և զգաց, որ շրթունքների անկյունները կախվեցին, երբ նկատեց, թե ինչպես է ուսուցիչը նայում իրեն, կարծես մի փոքր հիասթափված էր. ինքն իր համար այդպես մեկնաբանեց.
-Առաջարկում եմ ընդմիջել:
-Լավ եմ պարոն:Պարզապես պետք է ևս մի քանի բան...
Բայց մարզիչը դադարեցրեց Սոնհունի առարկությունները:
-Պետք է հանգստանաս։Շատ անհանգստացած ես, հասկանում եմ։ Մի փոքր ընդմիջելը չի խանգարի: Նրա մարզիչը մոտեցավ և ձեռքը ուսին դնելով ժպտաց։
«Կեղծ է,գիտեմ...»
Սոնհունը գլխով արեց ուսուցչին , գլուխը իջեցրեց և փորձեց զսպել արցունքները,որոնք ձգտում էին ազատվել այդ սև,դատարկ,հիասթափված աչքերից։ Նա չէր ուզում տեսնել մարզչին, կարծում էր թե դեմքի արտահայտությունը կկոտրի իրեն, կամ գուցե հենց այդպես էլ կար։
Լացելու ցանկությունը մի պահ ուժեղացավ, ուստի սկսեց արագ թարթել՝ արցունքներից ազատվելու համար,բայց գլուխը չբարձրացրեց՝ վախենալով նայել իր ուսուցչի աչքերին, որը կամաց հառաչեց։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ Հունը չի լքի սահադաշտը, քանի դեռ անթերի չկատարի շարժումները։
ВЫ ЧИТАЕТЕ
Սառույցը
NouvellesԱմեն ինչ սկսվեց այն ժամանակ ,երբ գրողի տարած պտույտները չէին ստացվում: Չգիտեմ ինչի եմ քցում,բայց ԹՈՒՄՈ-ում ստեղծագրութան դասընթացի ժամանակ եմ գրել,մտածեցի ,թե ինչի պետքա մենակ ես ու դասընթացավարս կարդանք ու որոշեցի գալ ստեղ,չնայած նրան որ ստեղ մարդ...