֊ Մամ, երևի քո սխալն ինձ ի սկզբանե որպես հավի ճուտ ընկալելն է։
֊ Մի՞թե ուզում ես ասել, որ իմ այսքան տարիների չխնայած ջանք ու եռանդի դիմաց ես հիմա նմանատիպ պատասխան եմ ստանում, դու անպետք զավակ ես, Չոն։
֊ Ձեզ ոչ ոք չէր խնդրել ինձ լույս աշխարհ բերել, առանց այս հիմար կյանքի էլ կարող էի։
֊ Կարծում եմ՝ ես ու մայրդ բավական խնամք ու հոգածություն ենք ներդրել՝ քեզ մեծացնելու հարցում, և տարրական հարգանք պահանջելը մեր կողմից այդքան էլ անհամեստություն չի լինի,֊նրբորեն վրա է հասնում պարոն Չոնը։
֊ Ես կհարգեմ, եթե նախ դուք ցույց տաք, որ հարգում եք ինձ։
֊Եվ քո կարծքով, ես՝ Տիկին Չոնս, պիտի իմ այսքան տարվա պահած ու մեծացրած որդուն թողնեմ, որ նա գնա ինչ֊որ գրողի տարած կազմակերպություն, ապրի ինձնից հեռու, և միայն այդ ժամանա՞կ պիտի երևա իմ գրողի տարած հարգանքը։ Դու անշնորհակալ որդի ես, Չոն, դու այդպես էլ գնահատել չկարողացար իմ ու հորդ ջանքերը, դու չհասկացար, որ մշտապես ունեցել ես այն, ինչի մասին ոչ ոք անգամ երազել չէր կարող
֊ Եվ դեռ մի փոքր էլ ավելին,֊ կրկին վրա է բերում պարոն Չոնը՝ հետագայում կնոջ նախատինքից խուսափելու համար։
֊ Ես միևնույն է գնալու եմ։
֊Չես գնալու,֊ պայթում է տիկինի ձայնը։
֊Ես հոգնել եմ ձեր հսկողությունից, թող գրողի ծոցը գնա ձեր խստությունը, զգուշությունը, հոգատարությունը, ես ուզում եմ ընկերներ ունենալ, դուրս գալ աշխարհ, ի վերջո հաղթահարել այս վախկոտ հավի զգացումը, քո կարծիքով հե՞շտ է ամբողջ կյանքում կաղապարների մեջ ապրելը, ես ատում եմ ձեզ։Սենյակում միապաղաղ լռություն է տիրում, տիկին և պարոն Չոնը չափազանց լցված ու շոկի մեջ են, որպեսզի կարողանան անալիզի ենթարկել հենց նոր իրենց դեմքին շպրտված անպատվությունը։
Լռում է և Չոնգուկը, թեպետ հրաշալի առիթ էր՝ 15 տարվա բարկությունն ու մաղձը թափելու համար, սակայն ի վերջո սա այն նույն ծնողներն են, որոնք երբևէ չեն համարձակվել հակառակել Չոնի ցանկություններին, մշտապես աջակցել են, նեցուկ եղել, երևի մի փոքր չափն անցավ։ Բայց չէ՞ որ այս 15 տարիների ընթացքում նրան երբևէ չէին տվել կայանալու իրավունք, նա նույն ծնողների փեշի տակ մեծացած որդին էր, բամբակների մեջ պառկած, և ամենից չափազանց էր նրա՝ այդպես էլ հավի ճտի կարգավիճակում մոր փեշի տակ մնալու վախը։
֊Չոն Չոնգուկ, դու անցար բոլոր թույլատրելի սահմանները, գնա սենյակդ։
__________________________________Գնացի սենյակ ու դուռը փակեցի որքան հնարավոր էր՝ ուժեղ, որպեսզի ցույց տամ բարկությանս հնարավոր սահմանը։ Ցանկանում էի հեռախոսը վերցնել ձեռքս ու գրել նրան, բայց նախ որոշեցի բարկությունս մեղմել։
Այս ողջ տարիների ընթացքում ես միայն նրանց եմ լսել, երբևէ չեմ համարձակվել հակառակվել նրանց կարծիքին, սակայն հոգնել եմ քոլեջում ինձնից ավելի կայացած, ավելի հասուն, ավելի ինքնուրույն տղամարդկանց տեսնելուց։ Ուզում եմ վերջապես թողնել էս զզվելի քաղաքն ու անհետանալ։Երկար ժամանակ գլուխս բարձիս սեղմած կվժայի, եթե մտքովս չանցներ հեռախոսս վերցնել։
(Ճանաչած*, Թե ջան)։
________________Ես երբեք այսպես չէի վարվի ծնողներիս հետ, եթե չլիներ նա։ Ընդամենը մի քանի ամսում նա ստիպեց ինձ խելագարվել իր համար, այժմ ես ոչ այլ ինչ եմ, քան պարզապես նրան ենթարկվող ճագարիկ։ Ու ամեն անգամ իր գրելիս կարծում եմ, թե սիրտս կընկնի, զարմանում եմ, թե ինչպես եմ դեռ պատվով դիմակայում նրա գայթակղությանը։
YOU ARE READING
Ես դեռ որոնում եմ քեզ
FanfictionՄի օր ես որոշեցի գտնել իմ անավարտ հարցերի պատասխաններն ու հայտնվեցի բաստիոնում,(ավելի արկածախնդիր ու տանջալից կյանք վարելու)։