ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Ֆիքշնում տեղ գտած մանրամասնություններն ու նկարագրությունները չեն համապատասխանում իրականությանը՝ թեպետ որոշ կադրերի հավաստի լինելուն։ Խնդրում եմ իմ ստեղծագործական կերպարների թերություններն ու առավելությունները չվերագրել BTS-ի անդամների տղաներին։ Շնորհակալ եմ ♡Մի կերպ հարմարվել էի հանրակացարանի զզվելի պայմաններին։ Ամբողջ կեցության դժվարությունը կայանում է մանր֊մունր հարցերում, և դրանց ամբողջացումը հունից հանում է ինձ։ Խնդիրներ կան, ինչպիսիք են՝ յոթ հոգով միանման խոզանակներից օգտվելը։ Մենք ստիպված ենք ամեն ինչին նշաններ կնքել, պիտակավորել։ Անցյալ անգամ Նամջունը մոռացել էր խոզանակի վրա նշան անելու մասին։ Հետագայում Յունգիից երկար ժամանակ չպահանջվեց՝ հասկանալու համար, որ արդեն երկու օր է՝ Նամջունն ու ինքը շատ ակտիվ փոխանակվում են ատամի խոզանակներով։
֊Հյոն, ներիր
֊Գրողի ծոցը կորեք ձեր խոզանակներով։
_____________________
Թեհյոնի հետ նույն սենյակում ապրելն ինձ ամենևին չի զայրացնում, ես մեծ հոգատարությամբ պատրաստ եմ կիսել իմ իրերը։ Սակայն այդ Չիմինը, ով կիսում է մեզ հետ մեր սենյակը, չափազանց տարօրինակն է։ Դեռևս չեմ հասկանում՝ նա սովորում է, թե ոչ, ունի ձգտումներ, թե ոչ։ Օրը մի կտավ եմ տեսնում սենյակումս, ենթադրում եմ, որ սովորում է արվեստի քոլեջում։ Չիմինը ինքնամփոփ է, երբեմն նրան կտեսնես մոր հետ զրուցելիս։ Ես խոսում եմ ծնողներիս հետ, կարծում եմ՝ առանց նրանց համակերպվել եմ, չնայած մորս անդադար բողոքներին՝ թե չի դիմանում առանց ինձ, ես ինձ հանգիստ եմ զգում։
Այսօր առավոտյան նախաճաշին բոլորիս տրված էր մեկ ու կես հավկիթ, գազարով աղցան, կես կտոր հաց և մեկ բաժակ մասուրի հյութ։ Իրականում մեզնից ոչ ոք կասկած անգամ չուներ, որ դա ոչ թե մասուրի հյութ, այլ հերթական դիետիկ հավելումներով հեղուկն է։ Առաջինը նկատեց դա Յունգին, աչալուրջ և խոհեմ, համակրում եմ նրան։
Ցերեկ էր արդեն, երբ վերադարձանք հերթական պարապմունքներից, ինչը նշանակում էր, որ կարող են լանչ անել։ Լանչը սովորաբար մեկ բաժակ սև սուրճ էր՝ փոքրիկ պրոտեին պարունակող թխվածքաբլիթով։ Չիմինն ու Թեն մտան իրենց սենյակը, Ջինն ու Նամջունը՝ նույնպես, իսկ Յունգին և Հոսոկը խոհանոցում մնացին։ Քանի որ հնարավորինս շուտ շտապում էի իմ սենյակ, որոշեցի սուրճս տալ Յունգի հյոնին։ Քանի որ նախ առաջինը՝ նրա բնավորությունն ինձ գրավում էր և երկրորդ՝ նա ամբողջ քարորդ ժամ բողոքում էր սուրճի քիչ լինելուց։
_____
Շտապեցի սենյակ։ Թեհյոնն էր՝ իր հիմար տետրիսով և Չիմինը՝ մահճակալին փռված, ինչ֊որ մեծ կրծքերով կնոջ կենսագրականը կարդալիս։ Ես միանգամից ազատվեցի ինձ այդքան տանջող կորսետից ու նետվեցի Թեհյոնի վրա։ Սկսեց շոյել մազերս, և մի քանի վայրկյան անց արդեն լսում էի կիստուկի շինծու հազի ձայները. իբրև թե հիշեցնում էր իր գոյության մասին։ Նամջունն ինչ֊որ հիմար առաջադրանքով կանչեց Թեհյոնին, և մինչ ես մտքումս կռիվ էի տալիս՝ այդքան սպասված պահը ձեռքիցս խլելու համար, նկատեցի, որ ինչ֊որ մեկը, Չիմին անունով մի ցեց, հայտնվել է մահճակալիս վրա։
֊Ուրիշի մահճակալի վրա փռվելուց առաջ ես հարկ կհամարեի ստանալ տիրոջ թույլտվությունը։
֊Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Բիգ Հիթում ես միայն գազանիկիդ կողքին լինելու համար։
֊Սխալ ենթադրություններ ես անում, պարոն Շերլոք։
Եվ իսկապես, որքան էլ որ ինձ այստեղ բերողը Թեհյոնի հանդեպ ունեցած իմ անսահման սերը լիներ, միևնույն է, ես ևս երազում էի այստեղ լինելու, կարիերա կառուցելու մասին։Ինձ այստեղ բերողը իմ համառ ուժն էր, իմ կամքն ու աշխատասիրությունը։
Հիանում էի աշխատասիրությամբս, երբ նկատեցի տաք շունչ՝ պարանոցիս։ Պարոն Փաք Ցեցը հայտնվել էր վրաս և փորձում էր համբուրել ինձ։
֊Գրողի ծոցը գնա, ես Թեհյոնին կկանչեմ, ես Նամջունին կասեմ։
Հենց այդ պահին դուռը բացվեց, և ես մտածեցի Թեհյոնի գիրկը նետվելու և նրան աղերսագին արցունքներով ամեն ինչ պատմելու մասին։ Բայց Չիմինն արդեն հասցրել էր իր մահճակալին հայտնվել։ Այ ցեցն այնքան կայծակնային արագությամբ էր շարժվում, որ մի պահ անգամ կասկածեցի քառասուն վայրկյան առաջ տեղի ունեցածի մասին։ Որոշեցի այլևս չմտածել սրա մասին, իսկ եթե նույն բանը որոշեր կրկնել, միանգամից կպատմեի Թեհյոնին։ Մենք երկար ժամանակ արդեն մեր գործերով էինք զբաղված, ես ուսումնասիրում էի անգլերեն մի գիրք՝ երկրորդ աշխարհամարտի մասին, Ցեցը դեռ մեծ կրծքերով կնոջ կենսագրականն էր կարդում, իսկ Թեհյոնը...Զարմանում եմ այս տղայի հետաքրքրութան վրա, դեռ տետրիս է խաղում։֊ Ինձ դասեր չտաս, լա՞վ, քոսոտի մեկը։
֊Դու ինձ ճիշտ չես հասկանում, զզվում եմ մանիպուլացիաներիցդ ու կոպտությունիցդ։
* բաժակը կոտրվեց *
Մենք բոլորս վազեցինք խոհանոց։
Կողքի բազմոցին նստած էր Հոսոկը՝ դեմքը ափերի մեջ առած, և Յունգի հյոնը՝ ոտքերը կոտրված բաժակի վրա, կարմիր Մարլբորոն բերանում։
Այդ օրվանից ինձ պարզ դարձավ, որ Հյոնն ու Հոսոկը միասին են, թեպետ ոչ այնքան հաջող հարաբերությունների հիմքի վրա։
Ես մի քանի անգամ նկատել էի կտրվածքներ՝ Հոսոկի ձեռքերին, իսկ Հյոնի մարմնի տարբեր հատվածներում տեսանելի սպիերի առկայությունը՝ Նամջունն ինձ բացատրեց որպես դեպրեսիիայի և անվերջանալի սթրեսի հետևանք։
Հաջորդ օրը պարապմունքը ավարտեցինք, և մտանք մեր սենյակ, Չիմինն այնտեղ չէր։
Ես չափազանց հոգնած պառկեցի մահճակալիս, պատրաստ միանգամից քուն մտնելու, սակայն Թեհյոնն այլ բան էր պլանավորել։ Նա միանգամից սեղմեց ձեռքերս մեջքիս հետևում,ու նստեց կոնքերիս վրա։
Մինչ ես փորձում էի հակառակվել ու ազատվել, նա արագորեն արձակում էր գոտիս։
YOU ARE READING
Ես դեռ որոնում եմ քեզ
FanfictionՄի օր ես որոշեցի գտնել իմ անավարտ հարցերի պատասխաններն ու հայտնվեցի բաստիոնում,(ավելի արկածախնդիր ու տանջալից կյանք վարելու)։