2

11 3 0
                                    

Հիշողությունները լավ են, եթե դրանք հիշեցնում են քո կյանքի ուրախ ու լուսավոր պահերը։ Բայց կան հիշողությունները, որոնք ցավով են լցնում սիրտդ։ Տարիների հետ մարդիկ ցանկանում են վերադառնալ անցյալ, հասնել իրենց մանկության տարիներին ու վայելել այդ անհոգ տարիները։ Քանի որ մեծանալու հետ մեկ տեղ մեր երջանիկ կյանքից մի մի կաթիլ ժամանակ տալիս ենք մեր հոգսերին ու  խնդիրներին, և երբ գիտակցում ենք որ մեր օրվա մեծ մասը անցնում է վազքի, աշխատանքի  մեջ ու զգում ենք, որ էլ չենք կարողանում ժամանակին կանգ առնել ու մի փոքր էլ մեր առանց այն ել կարճ կյանքից մի փոքր անցկացնել այն երջանիկ դարձնելու համար։ Մենք անընդհատ սովորում ենք լավ աշխատանք ունենալու համար, անընդհատ աշխատում ենք ապրելու համար գումար հայթայթելու համար, բայց հաշվի չենք առնում որ պետք է ամեն ինչ անենք ապրելու համար

*******
Ալին ժամանակին շատ մարդիկ ուներ, որոնց կարող էր պատմել իր կյանքի երջանիկ ու տխուր պահերի մասին, բայց կյանքի որոշակի փուլում նա մնաց միայնակ, կորցրեց հավատը մարդկանց հանդեպ։ Չունենալով իր հոգուն հարազատ մարդ նա ինքը ընտրեց իրեն ընկեր։
Էլի աշուն էր, դպրոցից տուն էր գնում երբ անցավ գրախանութի կողքով ու ցուցափեղկում մի գեղեցիկ տետր տեսավ, այն պարզապես իրեն շատ դուր եկավ ու որոշեց ուղակի այն գնել։
Մի օր էլ, երբ զգաց, որ ներսը անչափ լցված է ու դատարկելու կարիք ունի որոշեց վերցնել այդ տետրը ու գրել, գրել իր մտքերի ցանկությունների ու երազանքների մասին։ Արդեն իննը տարի է անցել ու նա էլի շարունակում է գրել, այն գեղեցիկ սովորություն է դառել ու չնայած որ այդպիսի արդեն հինգ հատորանոց տետր ունի, միևնույնն է նա էլի գրում է։ Ու միայն այդ տետրը գիտի աղջկա զգացմունքների ու ցավերի մասին։
Վերջակետ դնելով, փակեց օրագիրը ու գնաց խոհանոց, ընթրիք պատրաստեց ու սպասեց հոր վերադարձին։
Ինչպես միշտ հայրը ուշ եկավ, բայց Ալին արդեն սովոր է սպասել նրան։
-Բալ էլի չես քնել?
-Պապ ես առանց քեզ տեսնելու ոնց կարող եմ քնել։
-իմ սիրուն աղջիկ,- հայը համբուրեց աղջկա ճակատը,- դե բեր տեսնեմ ինչ ենք ուտելու։
Ալին սեղան գցեց հայր ու աղջիկ ընթրեցին, հետո աղջիկը հավաքեց սեղանը, լվացրեց ափսեները ու համբուրելով հոր այտը նրան բարի գիշեր մաղթեց ու բարձրացավ սենյակ։

Չնայած նրան, որ իր հոգում քաոս է տիրում նա միշտ հոր մոտ ցույց է տվել հանգստություն։ Ինքը լավ է հասկանում, որ մորից ու Լեոից հետո  հայրը նվազել էր, հյուսվել, նույնիսկ առողջական վիճակն է վատթարացել։ Իսկ ինքը ստիպված եղավ թաքցնել իր զգացմունքները, որ ավելի չցավեցնի նրան։
Սենյակը այն վայրն է որտեղ աղջիկը կարող էր լինել իրական, առանց վաղենալու վրիպելուց, կարող է լացել գրկելով բարձն ու դատարկել ներվում կուտակված ցավը։ Կամ էլ նստել պատուհանագոգին, ծնկներին առնել տետրն ու գրչին տալ այն ինչը բառերով մեկ ուրիշին ասել չի կարող։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Jul 31, 2023 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Աշնան արև Место, где живут истории. Откройте их для себя