❤️

12 2 2
                                    

Էսօր մեզ մոտ ձյուն եկավ։
Թվում է թե սովորական բան է, բայց ձյունը իր հետ սառնություն է բերում, դե դա էլ բնական է։ Ես բնույթով մրսկան չեմ, բայց եղանակին համահունչ է պետք հագնել։ Բացեցի պահարանս ու վերցրեցի հաստ վարդագույն սրտիկներով գիշերանոցը։ Այն մի գուցե ուրիշ մարդկանց համար ամենասովորական է, բայց իմ համար յուրահատուկն է իր տեսակի մեջ։ Դե նրա վրա դեռ մնացել է իր օծանելիքի հոտը։ Իսկ երբ այն հագա հիշեցի այն օրը երբ գիշերվա հազարին եկավ մեր տուն, միասին փակվեցինք սենյակումս ու սկսեցինք խոսել։ Մի ամբողջ գիշեր խոսեցինք ամենակարևոր ու անկարևոր թեմաներից։ Պատկերացրեցինք ապագան ու խոստացանք հաշվի չառնելով հեռավորությունը հիշել միմյանց։ Անգամ էդ գիժը խոստացավ հարսանիքիս գալ ու երգել։
Աչքիս առաջ հայտնվեց քո հետ ապրած այն քիչ պահերը որը գույն տվեցին կյանքիս։
Քո բույրը այնքան խորն էր մնացել իմ շորի վրա, որ ես ամուր փակեցի աչքերս,  գրկեցի այն ու պատկերացնելով թե քեզ եմ գրկում, հենց այդ պահին տաքացած  ու գնացի այն սիրո մոլորակը որի գաղտնաբառը հենց սեր ես դրել։

Ես սիրում եմ քեզ ինձ երազել սովորեցնող աղջիկ, իմ սրտի Մենել։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Dec 17, 2023 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Այն աղջկա համար ով գրում է որ տաքանամМесто, где живут истории. Откройте их для себя