մաս 1

380 24 13
                                    

03.30 դատարկ պատեր, խոսող լռություն վրաս է հառել իր աչքերը հիշողությունն ու կարծես սատանայի նման հրեշտակի թևերով կանչում է իր մոտ:Գրավեց ինձ...ինձ թվում է միայն մեռածները չեն տրվում հիշողության գայթակղությանը...չնայած...կարող է երկրային կյանքն են հիշում: Դրսում անձրև է նայում եմ ամեն մի կաթիլին ու հասկանում, որ ինչոր մեկը տանը պարկած վայելում է անձրևը, իսկ մեկ ուրիշը մաքուր ջրին կարոտ փորձում է խմել այն:Կյանքն է այսպիսին մտածում եմ ես: Վառում ծխախոտիս վերջին հատիկը երդվում եմ, որ վերջին անգամ եմ իմ ձեռքը վերցնում《Ծխելը վնասակար է առողջությանը》գրվածքով տուփը: Այդ պահին ինձ զանգում է նա... քեզ ծանոթացնեմ նրա հետ: Նա այն մարդն է, որ զանգում է ասում եմ.
-Ալո.- Նա արդեն հասկանում է տխրությանս կամ ուրախությանս աստիճանը: Նա այն մարդն է ում անունը գախտնիք կմնա քեզ համար, իսկ քո անունը նրան, որովհետև ես չգիտեմ քո անունը, ինչպես որ դու իմը չգիտեիր այսքան ժամանակ:
-Ալո. -Զանգին պատասխանեցի ես:
-Ինչու ես ծխում:
-Ինչի ես գիրք կարդում:
-Մեկը մյուսի հետ կապ չունի:
-Երբ ինչոր գրող քեզ դուր է գալիս, անընդհատ սպասում ես, թե երբ է նա նոր գիրք հրատարակելու, որպեսզի կարդաս ու լցնես ուղեղդ:
-Ու ինչ:
-Մոխրամաննել սպասում է, թե ինչպես կվառես հերթական սիգարետը ու կլցնես նրա ներսը մոխիրով:
-Իսկ ինչո՛ւ ես տխուր:
-Ես ընկա հիշողության ճանկերը:
Ես փորձեցի շուտ անջատել հեռախոսը, որպեսզի վայելեմ իմ վերջին ծխախոտը: Երբ վերջացրեցի սկսեցի իմ բոլոր ընկերներին գրել նամակ այս բովանդակությամբ:



Խոստացված Վերջին ԾխախոտWhere stories live. Discover now