-Այս ի՞նչ խցանում է: Հիմա հասնում եմ Ալեքս:
-Սպասում եմ Լյուս միայն թե արագ այլևս չեմ դիմանում կարոտել եմ քեզ:
Այս խոսքերից հետո ես ոտքս դրեցի գազին և մեծ արագության տակ ուղևորվեցի դեպի այն վայրը, որտեղ Ալեքսը սպասում էր ինձ, սակայն չնկատեցի դիմացս ելնող բեռնատարը և...
-Մենք հույս չունենք, որ նա կապրի:-ասում էին բժիշկները ծնողներիս և Ալեքսին:
Ես լուռ հետևում էի այդ խոսակցությանը, երբ հասկացա, որ խոսքն իմ մասին է:
-Մայրի~կ, հայրի~կ ես այստեղ եմ:- ասացի ես, սակայն նրանք ոչ մի արձագանք չտվեցին: Ես մոտեցա նրանց, բայց երբ հպվեցի նրանց, չգիտեմ անգամ ինչ կատարվեց... ես չկարողացա ձեռքս հպել նրանց: Եվ այդ պահին ես ուղևորվեցի անգամ չգիտեմ, թե ուր: Շուրջ բոլորս սպիտակ էր:-Որտեղ եմ ես՞։- լռության մեջ ասացի ես։
-Դու երկնքում ես։- հանկարծ սպիտակ պատերի միջից լսվեց մի ձայն։- Դու ավտովթարի մեջ ես ընկել և հիմա կոմայի մեջ ես։ Դու ունես 7 օր որոշում կայացնելու համար։ Եղիր երկնքում և երկրի վրա և որոշիր, թե դու որտեղ ես ուզում մնալ։ Այստե՞ղ՝ երկնքում, որտեղ քո այն հարազատներն են, որոնք մահացել են և որոնց դու շատ ես կարոտել, թե՞ երկրի վրա, որտեղ քո սիրելիներն են՝ ծնողներդ և Ալեքսը։ Դու 7 օր կարող ես լինել և՛ երկնքում, և՛ երկրի վրա։ Ընտրի՛ր, բայց հիշի՛ր, ընտրությունդ վերջնական կայացնելուց հետո այլևս այն չես կարող փոխել․․․-ասաց այդ ձայնը և ես վերադարձա երկիր, որտեղ ես տեսա Ալեքսին, ով նստած էր հիվանդասենյակում, իմ մարմնի կողքին։
Ես մոտեցա նրան և տեսա, որ նրա աչքերից լուռ արցունքներ են գլորվում։Հանկարծ նա ասաց․
-Լյուս ներիր ինձ, այս ամենի մեղավորը ես եմ։ Ես չպետք է քեզ շտապեցնեի։ Ես գիտեմ, որ դու հիմա ինձ լսում ես, խնդրում եմ բացիր աչքերդ, խնդրում եմ։
Այնքան շատ էի ուզում բացել աչքերս և ասել նրան, որ նա մեղվոր չէ,բայց ոչինչ չէր ստացվում։ Ես շշուկով ասացի․
-Լաց մի լինի ես շուտով կգամ քեզ մոտ։- և այդ պահին ես ուղևորվեցի դեպի երկինք, որտեղ ես հանդիպեցի ինձ շատ հարազատ մարդկանց, որոնց կորցրել էի և բավականին շատ կարոտել։ Լույսի մեջ ես հանկարծ տեսա իմ եղբորը, ով ժպիտով մոտենում էր ինձ․․․
-Լյուսի՜ ինչպես էի կարոտել քեզ քույրիկս։
-Ջե՜յ վերջապես ես քեզ տեսա։ Գիտես, թե քո գնալուց հետո ինչքան եմ աղոթել Աստծուն, որ գոնե գեթ մի պահ տեսնեմ քեզ։
-Գիտեմ, քույրիկս, գիտեմ։ Ես ամեն օր հետևում էի քեզ և լսում քո խոսքերը, բայց ես գալ չէի կարող։ Հիմա դու ես եկել և հուսով եմ, որ կմնաս այստեղ և մենք միասին կապրենք ինչպես առաջ։Իսկ հիշու՞մ ես մեր մանկությունը, երբ մենք․․․
Եվ այդ պահին աչքիս դիմացով անցավ մեր ողջ մանկությունը, որտեղ ես այնքա՜ն երջանիկ էի․․․
Ես չգիտեի ինչ անել։ Մնա՞լ երկնքում եղբորս կողքին, թե՞ գնալ երկիր, որտեղ ինձ սպասում և ինձ համար աղոթում էին Ալեքսն ու ծնողներս։ Ես գիտեի, որ ծնողներս երկրորդ երեխայի կորստին չէին դիմանա, բայց այնտեղ ինձ սպասում էր եղբայրս․․․
Դե ի՞նչ։ Սա իմ երկրորդ գրքի մի մասն է։ Դուր եկա՞վ։ Եթե կարդացողները և հավանողները շատ եղան, ապա մնացած մասերն էլ կգցեմ։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին։
ВЫ ЧИТАЕТЕ
Ճանապարհորդություն երկնքի և երկրի միջև
Adventureգիրքը մի աղջկա մասին է, ով ընկնում է կոմայի մեջ և ուղևորվում է դեպի երկինք:Բայց նա պետք է ըմտրություն կատարի...կամ պիտի վերադառնա երկիր կամ էլ մնա երկնքում...