Ինձ համար դժվար էր, շատ դժվար: Երբ ես մտածում էի իմ ընտրության մասին, ես խելագարվում էի: Երկնքում եղբայրս էր, իսկ երկրի վրա ծնողներս և նա ում ես շատ էի սիրում: Ախր ես ինչպես կարող եմ թողնել, որ ծնողներս և Ալեքսը տանջվեն ինձ համար, երբ ես գնամ երկինք, իսկ հակառակ դեպքում եղբայրս կնեղանար ինձնից: Ես որոշեցի գնալ երկիր և տեսնել ծնողներիս, քանի որ նրանց շատ էի կարոտել: Գնացի և տեսա ծնողներիս, ովքեր հիվանդանոցի մի անկյունում նստած աղոթում էին:
-Խնդրում ենք քեզ Տեր, մի խլիր մեզնից մեր երկրորդ երեխային'մեր վերջին հույսին:
Ես զգում էի, որ արտասվում եմ: Ես մոտեցա ծնողներիս, փակեցի աչքերս և գլուխս դրեցի մորս ուսին:
-Ես զգում եմ, որ դու այստեղ ես Լյուսի: Ես զգում եմ, որ դու շատ մոտ ես ինձ:
Ես ապշած էի մորս խոսքերից: Ինչպես նա կարող էր զգալ իմ ներկայությունը:
Ես ուղևորվեցի դեպի երկինք: Տեսա սպիտակ պատերը, որոնց ներսում ես միայնակ էի: Հանկարծ այդ պատերի միջից ինձ երևաց մի շատ ծանոթ արտաքինով աղջիկ: Երբ նա ամբողջությամբ երևաց ես վազեցի դեպի նրան և գրկեցի: Դա իմ ընկերուհին էր, ով մահացել էր քաղծկեղից, ինչի մասին ոչ մեկս չգիտեինք, անգամ նրա ծնողները, բայց նա գիտեր և ոչինչ չէր ասում: Նրա մահից հետո ես նրանից շատ էի նեղացել ու մոտ մեկ ամիս չէի կարողանում դուրս գալ փողոց:
-Ընկերուհի~ս, ասա ինձ ինչպես ես: Ինչու գնացիր առանց ոչինչ ասելու: Ինչու ինձ մենակ թողեցիր:
-Ներիր քույրիկս եթե քեզ ցավ եմ պատճառել, ուղղակի ես այլևս չէի ցանկանում ապրել այդ կեղծ աշխարհում: Դրա մասին դու էլ գիտեիր, ես քեզ ասել էի:
-Ախ Ջես, եթե իմանայիր, թե քեզ ինչքան էի կարոտել...
-Գիտեմ, գիտեմ ես այստեղից հետևում էի քեզ:
-Ջես ես քո խորհուրդների կարիքն ունեմ: Ասա ինձ ինչպես վարվեմ: Ես ծնողներիս և Ալեքսին էլ եմ շատ սիրում, ձեզ էլ եմ շատ սիրում և չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել իմ որոշմամբ:
-Լյու լսիր (ի դեպ նա ինձ Լյու էր ասում) միայն մի բան կասեմ քեզ, մենք ուրախ կլինենք քո յուրաքանչյուր որոշման դեպքում:- ասաց իմ Ջեսսին և անհետացավ:
Ես գնացի հիվանդասենյակ, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Մտովի փնտրեցի Ալեքսին և տեսա, որ նա քայլում է դեպի հիվանդանոցը, իսկ հետո մտնում իմ հիվանդասենյակ, ինչ- որ փաթեթ ձեռքին: Երբ նա մտավ, բացեց փաթեթը և դրա միջից հանեց ինչ-որ լուսանկարներ:Նայելով դրանց ես տեսա, որ նկարների մեջ ես եմ:
Նա բոլոր լուսանկարները փակցրեց պատին և հատ առ հատ սկսեց նայել դրանց:
-Ասա ինձ դու ուզում ես հեռանալ ինձնից: Չանես այդպիսի բան: Հավատա ես կխելագարվեմ: Ես չեմ կարող ապրել առանց քեզ: Ես էլ կգամ քո հետևից:
-Ալեքս:- ասում եմ ես և սկսում եմ լաց լինել: Մոտենում եմ լուսանկարներից մեկին, որտեղ ես և Ալեքսն էինք, դիպչում եմ դրան և հանկարծ այն ընկնում է:
-Այս ինչ կատարվեց: -ասաց Ալեքսը և վերցրեց այն:- Դու այստեղ ես? Ասա ինձ սա դու արեցիր? Այո սա նշան էր, որ դու ինձ լսում ես: Ես սպասելու եմ քեզ: Ես վստահ եմ, որ դու կգաս...Դե ինչ դուր եկավ? Բայց ոնց տեսնում եմ կարդում եք, բայց արձագանք չկա: Կարողա լավը չի? Ջնջեմ? Եթե քիչ լինեն կարդացողները էլ չեմ շարունակի...
ВЫ ЧИТАЕТЕ
Ճանապարհորդություն երկնքի և երկրի միջև
Adventureգիրքը մի աղջկա մասին է, ով ընկնում է կոմայի մեջ և ուղևորվում է դեպի երկինք:Բայց նա պետք է ըմտրություն կատարի...կամ պիտի վերադառնա երկիր կամ էլ մնա երկնքում...