Գարնանային անուշ առավոտ:Ծաղիկները ծաղկում են,վերջապես գարուն է:Արևի ճառագայթները գրավում են մարմնիս յուրաքանչյուր սանտիմետրը: Ես վայելում եմ այս հիասքանչ առավոտը և այս ակընթարթը փչացնում է բարձր աղմուկն ու օդի մեջ արագությամբ իր ծավալները ավելացնող ծուխը:
-Աստված ի'մ, այս ինչ ծուխ է:
-Ներս գնա Էնի, նե'րս,-մայրիկս ինձ հետ է հրում և փակում դուռը իր հետևից:
Եվ այսպես ես այստեղ' իմ սենյակում մնում եմ ուղիղ կես ժամ, մինչ ծնողներիս հաջողվում ծուխը մաքրել տանից:
Ես հագուստս եմ փոխում, հագնում եմ սովորական, ինձ հարմար հագուստներ:
-Ծնունդդ շնորհավոոր,-մայրս ու հայրս շնորհավորում են միաձայն:
Ես դեմքիս արտահայտությունն անգամ չեմ փոխում:
-Դե վերջացրե'ք,դուք լավ գիտեք, որ այս օրը իմ համար նման է մյուս սովորական օրերին, և ես չեմ սիրում, երբ ինձ շնորհավորում են,- համարյա գոռացի ես:
-Լավ աղջիկս վերջացրու, այսօր քո տոնն է:
-Մա'մ:
Նրանք (սրտիկի ձև ունեցող) տորթը ձեռքներին դուրս եկան սենյակիցս:
Ես շպարվեցի, վերցրեցի պայուսակս ջերմորեն հաջողություն ասեցի մորս ու հորս և դուրս եկա տնից:Ես գրքերի հանդեպ կախվածություն ունեցող մի աղջիկ եմ, բայց ինչպես պատկերացրեցիք որոշներդ ակնոցներ չեմ կրում, ունեմ երկար ուղիղ մազեր,որոնք շականակագույն են և նույն գույնի աչքեր երկար թարթիչներով:Բարձրահասակ եմ , և չունեմ ավելորդ կիլոգրամներ:Ապրում եմ մորս ու հորս հետ: Նրանք արդեն 16 տարի է խնամում և կերակրում են ինձ: Ես շատ ինքնամփոփ եմ, ու չշփվող: Ինձ թվում է թե բոլորը զզվանքով են նայում ինձ: Եվ ունեմ մի մեծ խնդիր թերարժեքության զգացողություն, որը ամեն տեղ ուղեկցում է ինձ: Ես մի անհաջողակ եմ, ով ձախորդում է ամեն սկսած գործ , եթե իհարկե սկսում է: Ամեն մի օրս սկսվում է ձախորդություններով: Երբ խոսում եմ ինձ թվում է , թե հիմարություն է ստացվում:Երբ լռում եմ,ինձ թվում է հիմարի տպավորություն եմ թողնում: Ինձ հետ ոչ մեկ չի խոսում, բացի քիմիայի դասախոսից:(Քիմիայից գլուխ հանողները անհաջողակներ են):
Ինձ ոչ մեկ չի նկատում, մեկ-մեկ մտածում եմ հնարավոր է թափանցիկ եմ?Նոր գիրք: Հանձնում եմ ձեր դատին:Աստղիկների առավելագույն քանակության դեպքում կշարունակեմ:
Չենք մոռանում ' քոմենթում ենք:
ВЫ ЧИТАЕТЕ
Թե ինչպես ամեն ինչ փոխվեց
SpiritualՆա հոգով լեցուն մի աղջիկ էր:Նրա ամեն ինչը իդիալական էր, բացի մի բանից ' չէր կարող ինքնաարտահայտվել,ամեն ինչ պահում էր իր ներսում: Կարծես թե վախենում էր իր հոգու հարստությունը ցույց տալ, նա մտածում էր, թե կգողանան այդ ամենն ու նորից մենակ կմնա այս ան...