Ես արթնանում եմ իմ գլխի ուժեղ ցավից, նետվում եմ դեպի ինձնից ոչ հեռու գտնվող դարակի մոտ,այնտեղից 3 հաբ եմ վերցնում և իսկույն կուլ տալիս:
Հագնում եմ սպորտային համազգեստս, վերցնում եմ ջրիս շիշը և դուրս գալիս տանից: Ժամը ուղիղ 07:02 է, այսօր 2 րոպե ուշացել եմ:
Այս այգում քայլում են շատ պապիկներ, և վազում են շատ մարզիկներ:
Ես այսօր վազեցի 40 րոպե:
Տանն եմ, արագ մտնում եմ լոգարան և այս սառը ջուրը զովեցնում է ամբողջ մարմինս:Այո դուք ճիշտ լսեցիք սառը: Ես գարնան սկզբին սառը ջրով եմ լողանում:
Վերջ ես հագա սև վերնաշապիկ, ջինսե տաբատ և սև սպորտային կոշիկներ:Ուղևորվում եմ քոլեջ:Մայրս ու հայրս խոհանոցում են սուրճ են խմում և վայելում մայրիկիս պատրաստած թխվածքաբլիթները և ես ուղևորվում եմ քոլեջ:Ես անցնում եմ միջանցքով և իմ հայացքը հանդիպում է Քրիսի հայացքին:
Հմ... ես մոռացել էի պատմել Քրիսի մասին: Նա ինձ դուր է գալիս և կարծես թէ...
երևի հասկացաք: Ես ինձ այնքան վատ եմ զգում մարդկանց աչքերին նայելուց, իսկ պատճառը չգիտեմ, մի գուցե ինձ հոգեբանի աջակցություն է պետք:
Մայրիկը բազմիցս ասել է այդ մասին և մենք շատ ենք խոսել այդ թեմայով , բայց ես միշտ մերժել եմ:
Քիմիայի ժամ ՝ .... ինձ նորից գովեց դասախոսը, բայց գիտեք դա ինձ ընդհանրապես չի գոհացնում, ինչու? որովհետև այս կյանքում ավելի կարևոր բաներ կան քան այդ գովեստի խոսքերն են. Օրինակ ? ես չեմ ուզում մենակ լինել ես ամեն օր գալիս եմ քոլեջ և նստւմ եմ այս նույն նստարանին: Ինչու ոչ մեկ չի ուզում նկատել դա:Այնքան ցավ կա մենակություն բառի մեջ: Իհարկե դա չի հետաքրքրել և չի էլ հետաքրքրի Քրիսի նմաններին:Չէ որ նա ունի մեծ շրջապատ ունի հավատարիմ ընկերներ և վերջապես նա սիրում է իր անձը: Երեվի դա շատ կարևոր է , դա , երբ դու սիրում ես քեզ, հարգում ես քեզ, դա ստիպում է մնացածին ևս սիրել և հարգել քո անձը, դա մեծ շնորհ է որից Աստված ինձ զուրկ է ծնել: Եվ ես ուղղակի ցավում եմ և չգիտեմ ինչ անել իմ վիճակի հետ:<< Լավ հանգստացիր Էնի, ամեն ինչ լավ կլինի>>հանգստացնում եմ ինքս ինձ:Մնացած ժամերը անցնում են մղձավանջի նման:
Ես ուզում եմ գնալ գրադարան , տանը մնալը ձանձրալի է :
Ուղղորդվում եմ գրադարան , հասնում եմ ,մի քիչ գնում միջանցքով բարևում եմ բոլորին և նստում իմ հարազատ դարձաց տեղում հանկարծ լսում եմ ծանոթ ձայն:
Ես իմ աչքերին չեմ հավատում, նա?...
ВЫ ЧИТАЕТЕ
Թե ինչպես ամեն ինչ փոխվեց
ДуховныеՆա հոգով լեցուն մի աղջիկ էր:Նրա ամեն ինչը իդիալական էր, բացի մի բանից ' չէր կարող ինքնաարտահայտվել,ամեն ինչ պահում էր իր ներսում: Կարծես թե վախենում էր իր հոգու հարստությունը ցույց տալ, նա մտածում էր, թե կգողանան այդ ամենն ու նորից մենակ կմնա այս ան...