Ես ուղևորվում եմ գրադարան, իմ սիրելի վայր, դրախտ:Այստեղ լռություն է տիրում ոչ մեկ հիմարություններ դուրս չի տալիս: մեկը նոր գիրք է վերցնում, մյուսը կլանված է իր գրքով: Մի խոսքով ես այստեղ եմ անցկացնում իմ ժամանակի մեծ մասը: Ես այնքան եմ այստեղ եկել, որ ներսի աշխատողներից շատ փորձ ունեմ:
Հանկարծ մի տղա շփոթված ներս է մտնում:
-Ներեցեք, ներեցեք ինձ մի գիրք է հարկավոր ... ,- սա էլ դրա վառ ապացույցը, սա առաջին անգամը չէ:Նա ինձ է դիմում:Դե իհարկե, երբ որ պետք են աշխատողներն անհետանում են: Ու անպայման ինձ են դիմում նման հարցերով: Չէ,չէ թող ձեզ չթվա, որ չեմ ուզում օգնել, ինձ դուր է գալիս մարդկանց օգնելը: Եվ մի բան էլ այստեղ ինձ վստահում են այնպես,որ ես ինքնագլուխ բաներ չեմ անում:-Հա,լսում եմ,-ես կենսուրախ ժպիտով պատասխանում եմ:
-Ը..մ... մոռացա, ինչ անհարմար իրավիճակ է,ես մոռաց վերնագիրը,-շփոթված ասաց նա:
-Դուք այնքան շփոթված ներս մտաք,երևի այդ վիճակից է,-ես չգիտես ինչու միշտ ամեն մարդու հետ խոսելիս այնպես եմ զրուցում,որ կարծես երկար ժամանակ է ճանաչում եմ այդ մարդուն կամ նա հարազատ է ինձ համար, այսօր էլ բացառություն չէր:
-Հա երևի,- թեթև ժպտալով պատասխանեց տղան:
-Ըմմ.. հիշեցի ինձ պետք է, ինձ պետք է 2-րդ համաշխարհային պատմության մասին մի գիրք:Այն նարնջագույն կազմով է ինչքան գիտեմ:
-Շատ լավ, ես հիմա:
-Շնորհակալ եմ- նրա աչքերն այնքան սիրուն էին, և հաստատ չէին կարող իմ տեսադաշտից վրիպել:Դրանք այնպես էին պսպղում կարծես ... կարծես... ես չեմ կարող նույնիսկ ինչ որ բանի հետ համեմատել, որպեսզի նկարագրեմ այդ գեղեցկությունը:Ես փնտրեցի այն պատմության բաժնում և շատ շուտ գտա:
-Ահա այն, այստեղ պետք է լրացնեք ձեր տվյալներն ու ստորագրեք:
-Շնորհակալ եմ: Դուք շատ շուտ արեցիք այն ինչ պահանջվում էր ձեզանից, երևի երկար ժամանակ է աշխատում եք այստեղ:
-Չէ, չէ ես այստեղ չեմ աշխատում, ուղղակի գալիս եմ որովհետև գրքեր շատ եմ սիրում:
-Իսկ ինչու արեցիք այն ինչ ձեզանից չէր պահանջվում:
-Ես.. ես.. դուք երևում էր շտապում էիք, եթե սպասեյք աշխատողին նա այդքան էլ շուտ չէր գա,-վերջապես խոսքս ձևակերպեցի ես:
-Լավ ամեն դեպքում շնորհակալ եմ,հաջողություն:
-Հաջողություն:
Դե ինչ ես արդեն տուն եմ գնում:
Տուն հասնելուն պես մայրս սեղան է քցում ու ստիպում ինձ, որ ուտեմ բայց ես ախորժակ չունեմ և մայրս հերթական անգամ ձևացնում է ,թե նեղացել է, որպեսզի ուտեմ մի քիչ, և դա իր մոտ առաջին անգամը չէ, որ ստացվում է:
Ես գնում եմ իմ սենյակ դասերս եմ սովորում:Հետո մտնում եմ լոգարան և լողանում եմ: Ու այսպես ամեն կիրակի ես մտածում եմ, որ վաղը... վաղը իմ կյանքը կփոխվի, բայց ամեն անիծյալ երկուշաբթի նույնն է կրկնվում' նույն զզվելի հայացքները, նույն հիմար խոսքերը և վերջապես իմ մենակությունը, իմ կտրվածությունը աշխարհից:
Եվ ես ամեն կիրակի քնում եմ ստացված, կայացած կյանք ունենալու հույսով:Ամեն ինչ լավ կլինի: Բարի գիշեր Էնի:Աստղիկ ենք դնում ու քոմենթում ենք:Չենք մոռանում ձեր կարծիքները շատ կաևոր են ինձ համար: Ակտիվ եղեք: ))
ВЫ ЧИТАЕТЕ
Թե ինչպես ամեն ինչ փոխվեց
SpiritualՆա հոգով լեցուն մի աղջիկ էր:Նրա ամեն ինչը իդիալական էր, բացի մի բանից ' չէր կարող ինքնաարտահայտվել,ամեն ինչ պահում էր իր ներսում: Կարծես թե վախենում էր իր հոգու հարստությունը ցույց տալ, նա մտածում էր, թե կգողանան այդ ամենն ու նորից մենակ կմնա այս ան...