Արդեն պառկել էի, և սովորությանս համաձայն որոշեցի մի փոքր հեռախոսով զբաղվել՝մտնել սոց. ցանցեր ու նոր քնել: Առաջինը ինստագրամ մտա մի քանի շաբլոն նկար նայելուց հետո որոշեցի մտնել ֆեյսբուք: Մի փոքր նորություններ կարդալուց հետո, երբ ուզում էի արդեն անջատեմ հանկարծ տեսա այն, ինչից սկսեց միանգամից սիրտս արագ բաբախել, այն ինչից միանգամից աչքերիցս սկսեց արցունքներ հոսել, այն ինչից ես վախենում էի և ապուշի նման հավատում որ չի կատարվի: Իսկ իմ տեսածը հետևյալն էր՝ իմ նախկին ընկերը ամուսնության առաջարկ էր արել իր ընկերուհուն և այդ նկարը տեղադրել ֆեյսֆուք: Դա տեսնելուց ես միանգամից հիշեցի այն օրը երբ նա ինձ ամուսնության առաջարկ արեց, իսկ ես մերժեցի, քանի որ երկու շաբաթից պետք է մեկնեի արտասահման սովորելու: Երևի դա իմ ամենամեծ սխալն էր, ես ընտրեցի ուսումը, կարիեռան սիրո փոխարեն: Իսկ հիմա ես ամեն ինչ ունեմ ՝ լավ աշխատանք, բարձր պաշտոն իր հերթին բարձր աշխատավարձ, երկու բնակարան, ավտոմեքենա, սակայն չունեմ ընտանիք: Ում են պետք այս իմ ամեն ինչը երբ ես երջանիկ չեմ: Իսկ այն ժամանակ հակառակն էր ես չունեի այս ամենը բայց ունեի նրան ում ինձնից առավել էի սիրում: Սակայն հանգամանքների բերումով ես ընտրեցի կարիեռան: Մինչ այս նորությունը կարդալն ես դեռ հույս ունեի որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի ու նա էլ է դեռ ինձ սիրում, բայց արդյունքում պարզվեց որ ոչ, նա արդեն ունի հարսնացու և նկարից երևում էր որ երջանիկ է, իսկ ես՝ միայն հիշողություններ:
Այդ գիշեր ես չքնեցի, երբ փակում էի աչքերս հիշում էի նրա դեմքը, նրա շուրթերը, նրա ձայնը: Եվ հիշելուց ավելի էի ինձ վատ զգում, քանի որ հասկանում էի որ պետք է մոռանամ նրան, սակայն չգիտեի թե ինչպես:
Առավոտյան առաջին անգամ սպասում էի զարթուցիչի հնչելուն: Ես միանգամից գնացի բաղնիք: Հայելու մոտ կանգնեցի ու ինձ չճանաչեցի: Մի քանի ժամվա ընթացքում դեմքիս գույնը փոխվել էր, աչքերս ուռել էին և կարմրել, երևի այդքան լացելուց էր: Ես լվացվեցի և սկսեցի դիմահարդարումով քողարկել գիշերվա իմ հույզերը: Դիմահարդարումից հետո հագնվեցի, սուրճ խմեցի և դուրս եկա տանից: Նստեցի իմ մեքենան որը վերջերս էի գնել ու գնացի աշխատանքի վայր: Ես աշխատում եմ հրատարակչությունում որպես գլխավոր խմբագիր: Երբ ես ընդունվեցի մեր հրատարակչությունը շատ փոքր էր, և ամսական կարող էր մեկ գիրք լինել կամ չլինել, իսկ հիմա մենք ամիսը նվազագույնը 5 գիրք ենք ստանում: Ես սիրում եմ իմ աշխատանքը և ամեն օր նույն ոգևորվածությամբ եմ գնում ինչ-որ իմ առաջին օրը:
Ես հենց մտա իմ աշխատասենյակ իմ օգնականը ներս մտավ:
-Աննա մենք նոր գիրք ենք ստացել, պատկերացնում ես այն հեղինակից ում հետ միշտ ցանկանում էինք համագործակցել.-Ոգևորվածությամբ ասաց Նելլին:
-Շատ լավ է Նելլի, այսօրվանից էլ կսկսկենք աշխատանքները, բոլորին տեղեկացրու որ ժամը 12-ին ժողով է:
-Եղավ Աննա.-ասաց Նելլին և հեռացավ:
Ես կարծում եմ որ թիմային աշխատանքում բոլորը պետք է հավասար լինեն, և այդ պատճառով մեր հրատարակչությունում բոլորը միմյանց ոչ պաշտոնական են խոսում:
Երբ Նելլին գնաց, բջջայինիս զանգ եկավ, նայեցի էկրանին և պատասխանեցի: Զանգահարողը անշարժ գույքի գործալությունից էր, և հայտնեց որ իմ երկրորդ տանը վարձակալելու համար ցանկացող կա և ցանկանում է տունը նայել այսօր ժամը 12-ին: Դե քանի որ ես այդ ժամին ժողով էի նշանակել ինձ հարմար չէր այդ ժամին: Բարեբախտաբար այդ գործակալին մի քանի օր առաջ տվել էի այդ տան բանալին, որ եթե ինձ հարմար չլինի նա ցույց տա տունը, և այս անգամ էլ նա համաձայնեց:
Ժողովից հետո երբ եկա աշխատասենյակ, տեսա որ գործակալն էր զանգել: Հետ զանգեցի իրեն և նա ասեց որ այդ մարդը հավանել է տունը և պատրաստ է վարձակալելու: Ասեց նաև որ այդ մարդը 3 ամսվա գումարը փոխանցել է իմ բանկային հաշվին և բանալին տվել է նրան, որ իրերը կարողանա բերել: Իրոք որ գործակալի հետ խոսալուց հետո նամակ եկավ որ իմ հաշվին նստել է գումար: Սակայն ես հիմարի նման չհարցրեցի ոչ վարձակալվողի սեռը, ոչ տարիքը և թե քանի հոգով պետք է բնակվեն:
Ես աշխատանքից հետո գնացի տուն: Այն տունը որ վարձակալման պետք է տամ գտնվում է նույն շենքում որտեղ որ ես ապրում եմ, ավելին հենց ներքևի հարկում:
Մինչ իմ տուն գնալը որոշեցի մտնել սկզբում վարձակալվող տուն: Ես երբ իմ բանալիով բացեցի դուռը ու ներս մտա անմիջապես զգացի շատ հաճելի օծանելիքի բույր, մտածեցի որ այսօր այս տուն եկողներից մեկի օծանելիքի բույրն է մնացել: Այնուհետև գնացի հյուրասենակ ամեն ինչ կարգին էր, բայց նկատեցի որ մի քանի տուփեր կան, երևի վարձակալն էր բերել, այնուհետև գնացի ննջասենյակ ու տեսա որ էլի տուփեր կան: Հանկարծ լսեցի որ լոգարանից ձայն է ջրի գալիս: Ես անմիջապես բարկացա քանի որ մտածեցի որ այդ վարձակալը ջուրը բաց է թողել ու գնացել է: Ես արագ գնացի դեպի լոգարան և հենց ուզեցի դուռը բացեմ, լոգարանից մեկը այդ ժամանակ դուռը բացեց և ես վախից ճչացի: Դուռը բացվեց և դուրս եկավ միայն գոտկատեղը սրբիչով ծածկած կիսամերկ մի տղամարդ, որը մոտավորեպես 27-30 տարեկան կլիներ:
YOU ARE READING
Բնակարան N 21
Roman d'amourԱննան 25 տարեկան է, ով իր փոքր տարիքին արդեն հասել է մեծ բարձրունքների: Արամը 27 տարեկան տղա է, ով շատ հմայիչ է, միշտ հակառակ սեռի ուշադրության կենտրոնում է, և օրը մեջ ըկերուհի է փոխում: Աննան որոշում է իր երկրորդ բկակարանը վարձույթով տալ, և այնտե...