[1993 թվական,Հարավային Կորեա,ինչ-որ տեղ լեռներում]
Երկար ու սառն աշնանային գիշերվանից հետո արեգակը կարծես հոգնած երկինք է բարձրանում ու հազիվ լույս գցում լեռների ստորոտին ծվարած տաճարների վրա։Թե՛ քամին և թե՛ վանականները շտապում են բաց անել փայտե փեղկերով պատուհանները,և սենյակները լցվում են աշնան խաշամի քաղցր բույրով։Օդն ավելի է լցվում խորհրդով, երբ սպասավոր-վանականները ափյոնն ու խունկը ձեռքերն առած շրջում են գլխավոր և ենթակա տաճարների մոմերով լուսավորվող միջանցքներով։Շուտով գիշերակացի սենյակները դատարկվում են,և բոլորը հավաքված են գլխավոր տաճարի աղոթարանի դիմաց և արևագալին ձոնում են իրենց հերթական աղոթքը։Քանի որ կարգն է այդպիսին։Շատերը գուցե հոգնել են դրանից,շատերը հարմարվել են ու ինքնըստինքյան,ենթագիտակցաբար կրկնում են տաղտուկ տողերը։Վերջապես ամենատարեց վանահայրը,ով առավել մոտ է կանգնած խորանին,վեր է մեկնում աջ ձեռքն ու կանգնեցնում տաղանդավոր երգչախմբին։Ապա շրջվում է դեպի երիտասարդներն ու իր ազգությանը և արդեն ծերությանը հատուկ նեղ աչքերը վեր բարձրացնելով անսպասելի կցկտուր ձայնով խոսում է.
-Այսօր...երկար դարերի ընդմիջումից հետո վերջապես հյուր ենք ունենալու,-ապա միանգամից լռում է ու շտապ քայլում է գրադարան։
Վանականները կարծես ուշադրություն էլ չեն դարձնում վանահոր խոսքին,քանի որ նրանց արգելված է խոսել օտարների հետ։
Վանահայրը հազիվ ու ինչքան ուժ ուներ հրում է գրադարանի դուռը,որն ուժեղ աղմուկով դեպի ներս է բացվում։Նա շտապում է ներս մտնել ու դանդաղ,ծանր քայլերով շրջում է վանիլի բույրով օծված գրքերով լցված գրապահարանների արանքով ու մի պահ ընկնում հիշողությունների գիրկը...դեպի այն օրերը,երբ տաճարը դեռ որպես դպրոց էր ծառայում քաղաքից այստեղ եկած աշակերտների համար։Վանահայրը չի էլ հիշում,թե քանի սերունդ է անցել իր թևի տակով։Այս մեկը վերջինն է,որովհետև չարաբաստիկ դեպքերից հետո շատերը հեռացան այստեղից։Հիմա երևի մի քսանը կլինեն,բայց նա նույն եռանդով շարունակում է կրթել իր աշակերտներին,միաժամանակ հիշելով տարօրինակ հիվանդությունից կորցրած իր լավագույն աշակերտներին։Ոչ ոք չիմացավ,թե ինչ հիվանդություն էր այն,բայց տարեցը կարծես ամեն ինչ գիտեր։Եվ գիտի,որ երկար տարիների դադարից հետո հիվանդությունը նորից է արթնանալու ու ժայռերից գունազարդ ծաղկաթերթերով տարածվելու տարածաշրջանում։Վանահայրն անկասկած վախենում է ու նյարդային սկսում կծոտել շուրթերը,մինչև որ վնասում է դրանք։Շուտով նա արյան մետաղական համ է զգում բերանում ու հետևություն անում.
-Հանահակին։Այն մոտենում է։
Ապա ինչքան ուժ ունի շրջում է գրապահարաններով ու գտնում բոլոր այն գրքերը,որոնցում խոսվում է մարդկային ամենաուժեղ և անսանձ կրքերից ու թաքցնում ապահով տեղում։Հետո զգուշավոր քայլում է դեպի գրապահարաններից ամենահնի մոտ, կանգնում դրա առաջ ու նայում երկու գրքերի արանքի դատարկությանը։Անկասկած այնտեղ մի գիրք պիտի լինի։Բայց բոլորը չեն,որ ընդունակ են տեսնել այն։Անգամ ինքը' տարեցը։
YOU ARE READING
MACABRE
Fanfiction[Fiction by Daphna & Mond] Հանահակի՝ (ճապոներենից թարգմանաբար "ծաղիկ") միֆական հիվանդություն,որը շատ հաճախ ավարտվում է մահվան ելքով։Այս հիվանդությունն ախտորոշվում է այն մարդկանց մոտ,ովքեր չափազանց ուժգին սիրահարված են մեկին և չնայած իրական աշխարհի ս...