[2019թ. 14 օգոստոսի,ինչ֊որ տեղ Սեուլում]
Նրա հայացքն աննպատակ սահում է պատերի վրայով,որոնք փակցված են բոլոր տեսակի հնարավոր արթերով ու նկարներով,անկողնուց աջ գտնվող պատի ցուցատախտակը զարդարում են լուսանկարներ ու պոլորոիդներ,որոնք արել էին նրա երբեմնի ընկերներն ու երկրպագուները։Նա այնքան դժվար էր բարձրացել այդ բոլոր աստիճանները,իսկ գլորվեց ներքև այնքան արագ,և ոչ ոք...Ոչ ոք չփորձեց բռնել նրա ձեռքը։Նա բացարձակ մենակ էր։Եթե այսպես նայել,ապա միշտ է եղել։Իսկ ինչի՞ համար մարդիկ պետք է լինեյին նրա կողքին,չէ՞ որ միշտ կգտնվի մեկը,ով կանի ամեն ինչ ավելի լավ,քան դու։Երբեք մի վախեցիր,որ քո տեղը կմնա դատարկ։
Տե՞ղը...Իսկ որտե՞ղ է նրա տեղը...Միգուցե հենց այստե՞ղ։Իր փոքրիկ սենյակի մահճակալի վրա՞։Իսկ միգուցե սրճարանո՞ւմ։Սեղանները սպասարկելի՞ս։Կար ժամանակ,երբ նա վստահ էր,որ իր տեղը բեմն է,լույսերի քողի տակ,երբ երաժշտության ուժգնությունից հատակը դողում էր ոտքերի տակ,իսկ սիրտը փորձում էր չճեղքել կրճքավանդակը,դուրս չգալ և չբռնկվել սեփական կրակոտ պարով։Ասում են,որ մահը կազմակերպելու ամենաարագ ճանապարհներից մեկը՝ դա օդի հոսքը դեպի շնչառական օրգաններ կասեցնելն է։Արա՞գ։Նա այդպես չի կարծում։Նա չի շնչում արդեն 3 տարի,իսկ այ ապրել,տարօրինակ կերպով, շարունակում է։Անտեսանելի շեղբը խրվել է թոքերի մեջ,և նա դանդաղ արնահոսում է։Եվ սա վնասվածքի հենց այն տեսակն է,երբ թվում է,թե ավելի լավ է ընդհանրապես չդիպչել,որոհետև եթե փորձես դուրս հանել շեղբը՝ հաստատ չէ,որ կկարողանաս ժամանակին կանգնեցնել արնահոսությունը։Ամեն ինչ որոշված կլինի ինչ֊որ խղճուկ վայրկյանների ընթացքում։Մեզ հաճախ է թվում,թե ապագան որոշում են ամիսներն ու տարիները,բայց դա խաբկանք է։Ամեն մի մեծ հաջողության ու ձախողման ետևում կանգնած են ո՛չ ամիսների աշխատանքը և ո՛չ տարիների փայփայած երազանքը։Ամեն ինչի ետևում ընկած են հաշված վայրկյաններ՝ համապատասխան տեղում ու համապատասխան ժամանակին։Ահա դու հիմա եկել ես որևէ սրճարան և քեզ թվում է,թե քո սրճարան գալը որոշեցին այն րոպեները,երբ դու մեքենայի մեջ նստած էիր կամ երբ պատրաստվում էիր տանը։Բայց դա այդպես չէ։Քո սրճարանում հայտնվելը որոշեցին այն վայրկյանները,որոնց ընթացքում այդ միտքը ծագեց քո գլխում։Քանի՞ տարեկան ես դու։Էական չէ,ինչքան էլ որ լինես,համոզված եմ,որ դու կարծում ես,թե քո այս ամբողջ գոյը որոշել են այն տարիները,որոնք դու ապրել ես՝ մինչ այս տարիքին հասնելը։Իսկ դա այդպես չէ։Ամեն ինչ որոշվեց այն վայրկյանների ընթացքում,երբ բնությունը որոշեց դարձնել քեզ ևս մեկ ծնվող կյանք։Ամեն ինչ որոշում են վայրկյանները։
Եվ իրականում ոչ բոլորն են ունակ ընկալել,թե որոնք են հենց այդ հաշված վայրկյանները,որոնք պետք է գտնել բոլոր տարիների,ամիսների,օրերի,ժամերի ու րոպեների մեջ։Ոչ բոլորը,բայց ոմանք։Եվ նա հաստատ գիտի,թե որոնք են այդ վայրկյանները,որոնք շուռ տվեցին իր կյանքը։Դրանք անգամ մեկը չեն,այլ մի քանիսն են,որոնք անդադար շարունակում են պտտվել գլխում՝ ասես փորձելով հոգին դուրս քաշել մարմնից։Ինչ֊որ սատանայական կտտանք։Նա դանդաղ փակում է աչքերը և վերհիշում բոլոր <<վայրկյաններն>> իր կյանքում.

YOU ARE READING
MACABRE
Fanfiction[Fiction by Daphna & Mond] Հանահակի՝ (ճապոներենից թարգմանաբար "ծաղիկ") միֆական հիվանդություն,որը շատ հաճախ ավարտվում է մահվան ելքով։Այս հիվանդությունն ախտորոշվում է այն մարդկանց մոտ,ովքեր չափազանց ուժգին սիրահարված են մեկին և չնայած իրական աշխարհի ս...