Part 3

53 3 0
                                    

Վայրկյաններ...Վայրկյաններ։Իրականում՝ արդեն ժամեր էին անցել,բայց անգիտակից Հոսոկին այդ ժամերը թվում էին վայրկյաններ,երբ նա բացեց աչերն ու փորձեց ֆիքսել հայացքը որևէ կետի վրա։Սպիտակ առաստաղ,սպիտակ պատեր,սպիտակ հիվանդանոցային հագուստ։Հոսոկն իրեն զգում է միակ սև կետն այդ ամբողջ սպիտակ սենյակում։Անծանոթ սենյակը,կատարյալ թուլությունն ու կենսական ցուցանիշները հսկողության տակ պահող սարքավորումների պարբերաբար հնչեցրած ազդանշանները ներշնչում են տագնապ։Հոսոկը դեռ մինչև վերջ չի եկել գիտակցության,նա չի կարողանում հիշել,թե ինչպես է այստեղ հայտնվել,բայց փազլը սկսում է դանդաղ հավաքել իր մասնիկները,երբ նա հասկանում է,որ վերջին բանը,որ հիշում է՝ դա ելույթն է բեմին։Ցատկը։Իսկ հետո...Հոսոկի սիրտը կտրուկ բաբախում է կոկորդում,երբ նա փորձում է շարժել ձախ ոտքը,բայց չի զգում այն։
֊Ով...Ո՞վ կա այդտեղ։Հե՛յ,֊Հոսոկի ձայնը հնչում է այնպես,ասես նա հիմա կանգնած է առողջ դատողության ու հիստերիայի մեջտեղում։
Նրա ձայնի վրա պալատ է մտնում բուժքույրը և տեսնելով,որ հիվանդն արթնացել է՝ անմիջապես դուրս է գալիս։Րոպե անց պալատ են մտնում երկուսը։Հոսոկը հայացքն ուղղում է մե՛կ իր ուսուցչին,մե՛կ բժշկին՝ սպասելով պատասխան իր համր հարցին։
֊Հոսոկ,տղաս,վերջապես արթնացար,ինչպե՞ս ես քեզ զգում,֊ուսուցիչը միանգամից մոտենում է և մոտ ձգելով աթոռներից մեկը՝ նստում տղայի մահճակալի կողքին։
֊Սոնբե...Ի՞նչ է կատարվում,ինչո՞ւ եմ ես այստեղ։
Ուսուցիչը մի անվստահ հայացք է նետում բժշկի վրա,ով ուղղակի գլխով է անում և մոտենում մահճակալին՝ խալաթի գրպաններից հանելով ձեռքերն ու վերցնելով տղայի բժշկական դոսյեն:
-Դու ընկել ես ելույթի ժամանակ,֊սկսում է բժիշկը՝ թերթելով դոսյեյի էջերը,֊Տրավման կոտրվածքի կամ մկանային ջղաձգման տեսքով չէր։Մենք ստիպված եղանք գործադրել վիրահատական միջամտություն։
֊Ինչի՞ համար...Ինչո՞ւ ես չեմ զգում ոտքս,բժիշկ։
֊Աքիլեսյան ջիլի կտրվածք։Այն միացնում է սրունքի մկանները ոտնաթաթի ոսկորի հետ։Քո ոտքը դեռ մի քանի ամիս պետք է մնա գիպսի մեջ։Բայց այդ ամիսների քանակը կախված է քո սեփական օրգանիզմի վերականգման արագությունից։Բարեբախտաբար՝ բոլոր անալիզները ցույց են տալիս,որ ռեգեներացիայի հետ խնդիրներ չունես,֊բժիշկը մեղմ ժպտում է։
֊Իսկ հետո՞։Իսկ ի՞նչ է լինելու հետո...
Բժշկի դեմքից դանդաղ անհետանում է ժպիտը,իսկ հայացքը մռայլվում է,երբ նա ցածր,բայց հստակ ասում է.
֊Դու պետք է լքես բեմը։Հավանականությունը մեկ տոկոսից էլ քիչ է,որ դու կկարողանաս նույն ճկունությամբ պարել՝ ինչ առաջ։Սպորտսմեններն ու պարողները սովորաբար թողնում են իրենց կարիերան նման տրավմայից հետո։Դու իհարկե կարող ես փորձել նորից պարել ինչպես առաջ և եթե ստացվի՝ դա ուղղակի հրաշք կլինի,բայց ես կրկնում եմ՝ շանսեր գրեթե չկան։Ցավում եմ։
Ուսուցիչը վերցնում է Հոսոկի ձեռքն իր երկու ափերի մեջ և թեթևակի սեղմում՝ ասես փորձելով աջակցություն դրսևորել նման ժեստով։Իսկ Հոսոկն այլևս ոչինչ չի լսում,չի զգում ու չի տարբերում։Ինչո՞ւ։Ինչո՞ւ հենց նա։Մեկն ով չուներ ոչինչ...Վերջապես գտել էր մի բան,որ "իրենն" էր։Մեկն ով չուներ ոչ ոքի,վերջապես գտել էր մարդկանց,ովքեր "իրենն" էին։Իսկ միգուցե խաբկա՞նք էր։Ինչո՞ւ է կյանքը ստեղծում խաբկանքներ։Կամ ինչո՞ւ են մարդիկ ստեղծում խաբկանքներ,իբր թե իրենց համար ինչ֊որ մեկն այնտեղ տիեզերքում "կյանքի քարտեզ" է գծել և արդեն որոշել,որ ամեն ինչ լավ է լինելու,որ նրանց պատմությունն ունենալու է երջանիկ ավարտ։Իսկ միգուցե այդ միայն նա՞ է խաբված։Միգուցե միայն նրա՞ քարտեզը չեն գծել։Իսկ գուցե այն ընդհանրապես չկա՞...Հոսոկը զգում է իրեն կյանքի կողմից չսիրված խաղալիքը՝ ասես նրանցից,որ երեխաներն են ունենում և որոնց վրա դուրս են թափում իրենց ամբողջ ագրեսիան՝ փորձելով խաղալիքին,տեսնելու,թե էլ ինչքան կդիմանա։Հոսոկը կյանքի չսիրելի զավակն է։
***
[Երկու տարի անց, Spring Day սրճարան]
Մատուցողն արագ քայլով և շարքային ժպիտով սեղանից սեղան է անցնում՝ մատուցելով պատվերները կամ էլ ստանալով նորերը։Հերթական սուրճով բաժակը դրվում է սկուտեղին և Հոսոկն՝ ուղղելով վերնաշապիկը թևքը,վերցնում է այն և մոտենում սեղաններից մեկին։
֊Ձեր պատվերը,պարո...Սոնբե՞,֊Հոսոկը մի պահ շփոթվում է՝ տեսնելով ուսուցչին այսքան ժամանակ անց և անկեղծ չգիտի,թե ինչ ռեակցիա տալ նման հանկարծակի այցին։
Բայց քանի որ սա սրճարան է և այստեղ մարդիկ,առաջին հերթին, գալիս են ոչ Հոսոկին տեսնելու՝ նա արագ մի կողմ է թողնում շփոթվածությունը և շուրթերին հայտնվում է պայծառ ժպիտ։Հոսոկն իրոք ուրախ է տեսնել ուսուցչին։Նրանք վերջին անգամ հանդիպեցին,երբ Հոսոկին անվասայլակով բերեցին Ակադեմիա՝ հրաժեշտ տալու։
Ուրախ է այնքան ժամանակ՝ քանի դեռ վերջինիս մեղմ ժպիտը չի փոխարինվում լուրջ հայացքով,իսկ ձայնը չի լսվում մի փոքր նախատրամադրող տոնով.
֊Հոսոկ,մենք խոսելիք ունենք,չե՞ս կարծում։
֊Ահ...Իհարկե սոնբե։Ես 15 րոպեյից ավարտում եմ աշխատանքային հերթափոխս։Ես կմոտենամ ձեզ,֊մի փոքր խոնարհվում է և վերադառնում աշխատանքի։
15 րոպե անց նա մոտենում է նույն սեղանին՝ արդեն առանց վերնաշապիկին ամրացված անվանական երկաթյա բեյջի և նստում է ուսուցչի դիմաց։
֊Դու ոչինչ չե՞ս ուզում պատմել ինձ,Հոսոկ։
֊Դե...Իմ կյանքում առանձնակի փոփոխություններ չկան,սոնբե,իսկ ձեզ մո՞տ։Ինչպե՞ս են ձեր...
֊Ինչո՞ւ էիր դու թաքցնում։
֊Ես ձեզ չեմ հասկանում։
֊Օրերս տղաներիցս մեկը վնասվածք ստացավ փորձի ժամանակ,֊ուսուցիչը դադար է վերցնում,կում է անում արդեն սառած սուրճից,ապա շարունակում,֊Նրան հոսպիտալիզացրեցին նույն հիվանդանոց և նույն բժշկի մոտ ինչ քեզ ժամանակին,պատկերացնու՞մ ես,֊ուսուցիչն ասես փորձում է ժամանակ տալ Հոսոկին՝ ինքնուրույն հասկանալու ամեն ինչ։
֊Նա հիմա լա՞վ է,֊Հոսոկը ներքին տագնապով է լսում,բայց փորձում է չմատնել իրեն,որովեհտև ճշմարտությունը շատ բարդ է բացատրելու համար։
֊Ես հանդիպեցի քո բժշկին,֊ուսուցիչն անտեսում է Հոսոկի հարցը,֊Նա հարցրեց,թե ինչպես ես դու և քանի մրցանակ ես արդեն բերել ակադեմիային։Ես անկեղծ զարմացած էի նման հարցից,չէ՞ որ հենց ինքն էր պնդում,որ նման տրավմաներից հետո բեմ չեն բարձրանում։Նույնը ես ասացի նրան։Եվ գիտե՞ս ինչ ասաց նա ինձ։
Հոսոկը ոչինչ չի պատասխանում,միայն ուշադիր նայում է սեղանին դրված բաժակով սուրճին։Իսկ ուսուցիչը շարունակում է.
֊Ասաց,որ դու կատարյալ առողջ ես։Դու ինքդ գիտես,որ հետագայում ես ներկա չեմ եղել բժշկի քո բոլոր այցելություններին,բայց միայն գիտեյի,որ Ակադեմիան հոգացել էր բուժման բոլոր ծախսերը։Եվ վերջինն ինչ ես իմացել եմ քո վիճակի մասին՝ դա որ բեմ դու այլևս չես բարձրանա։Իսկ նա ինձ ասում է,որ դու կատարյալ առողջ ես,հասկանո՞ւմ ես։Բժիշկն ինձ հիացմունքով պատմեց նաև,որ դու երևի ամենահազվադեպ հանդիպող դեպքերից ես,եթե նման դեպքեր առհասարակ երբևէ կրկնվել են,որովեհտև նա չկարողացավ հիշել գեթ մեկն իր այդքան տարիների փորձի մեջ։Նա ասաց,որ դու ամբողջությամբ կազդուրվել ես և կարող ես պարել նախկինից ոչ պակաս լավ,և որ դա ուղղակի հրաշք է։Ասաց նաև,որ դրանում քո դերն էլ էր մեծ,որովեհտև,ըստ երևույթին,դու շատ ես աշխատել քո վրա այդ ընթացքում և արել ես թվում էր,թե անհնարինը։Եվ լռում ես։Ինչի՞ էիր փորձում հասնել՝ թաքցնելով քո առողջ լինելու փաստը։Դու կյանքիդ կեսը նվիրել ես այս գործին,որպեսզի ճանապարհի կեսից հե՞տ կանգնես։Ի՞նչ ես դու արել այն Հոսոկի հետ,որին ես գիտեյի։
Երիտասարդը լուռ է մի քանի վայրկյան,ասես փորձում է ճիշտ բառեր ընտրել։
֊Ես...
֊Վախենո՞ւմ ես։
֊Այո,֊Հոսոկը չի նայում ուսուցչի աչքերի մեջ,նա չի ուզում տեսնել դրանցում հիասթափություն,նա ուղղակի ուզում է,որ այս խոսակցությունը շուտ ավարտվի,որովեհտև այն ասես բթացած շեղբի նման խրվում է հոգու մեջ և սպառնում նոր հետքեր թողնել՝ նախորդ վերքերից առաջացած սպիների վրա։
֊Ինչի՞ց ես վախենում։
֊Հիասթափվելուց,֊Հոսոկը վերջապես բարձրացնում է հայացքը,որում կա այնքան ցավ՝ ոչ միայն հոգեկան,այլևս ֆիզիկական։Դժվար է պատկերացնել,թե ինչ դժոխային ցավերի միջով էին տրվում Հոսոկին այդ բոլոր շարժումները,և թե որքան էր նա հյուծվում։Նա այդ ամենը հենց այնպես չէր անում,նա ուզում էր վերադառնալ,բայց բուժման վերջում,երբ Հոսոկն արդեն կատարյալ առողջ էր՝ նա զգաց,որ վախենում է։Որ այսքան ժամանակ պայքարում էր ամբողջ աշխարհի,բժշկության ու սեփական օրգանիզմի դեմ,իսկ հիմա կոտրվում է ինչ֊որ մի տարրական վախից։Նվաստացուցիչ է դա ընդունել,բայց դա այդպես է։Նրա աչքերի մեջ կա նաև ինչ֊որ մի անընթեռնելի բան,որ չի թողնում հասկանալ՝ արդյո՞ք նա ուզում է,որ իրեն հանգիստ թողնեն,թե՞ որ պնդեն հակառակը,֊Ես արդեն բազում անգամներ հիասթափեցրել եմ։Մորս,որ ինձ լքել է,ընկերներիս,որ հեռացան,ձեզ՝ սոնբե և ինքս ինձ։
֊Հոսոկ,տղաս...Դու չես հիասթափեցրել ինձ։Ես ընդհակառակը՝ սպասում էի,որ այդ հարվածը կստիպի քեզ նոր վճռականությամբ պայքարել քո տեղի համար։
֊Իսկ ո՞րն է իմ տեղը,֊Հոսոկի շուրթերին հայտնվում է տխուր ժպիտ։
֊Բեմը։Ես չեմ ասի,թե դու անփոխարինելի ես, և որ այլևս երբեք ակադեմիան չի ունենա նման պարողի։Բայց դու մեծ կորուստ կլինես բեմի համար։
Հոսոկը ոչինչ չի պատասխանում՝ խրվելով սեփական մտքերի մեջ։
֊Ես հասկանում եմ,որ դու միգուցե նաև չկարողանաս անընդհատ աշխատել թիմում,֊շարունակում է ուսուցիչը,֊Եվ որպեսզի դա բեռ չլինի քո ուսերին՝ դու կարող ես շարունակել այլ գծով,թեպետ ուսման ընթացքում այդտեղ էլ երբեմն ստիպված կլինես մասնակցել թիմային աշխատանքների։
֊Շարունակել ա՞յլ գծով։
֊Ինքդ մտածիր,Հոսոկ։Դու ուղղակի ուզում էիր դառնալ պրոֆեսիոնալ պարող,բայց չե՞ս կարծում,որ դու չափազանց լավն ես դրա համար։
֊Եվ...Ի՞նչ եք առաջարկում։
֊Երբեք չե՞ս մտածել խորեոգրաֆ լինելու մասին։Մի նայիր ինձ այդպես զարմացած,դու միշտ ունեցել ես հիասքանչ մտքեր և կարողացել ես ստեղծել քոնը։Ի՞նչն է քեզ խանգարում փորձել։
֊Սոնբե,ես..,֊Հոսոկը վերջնականապես մոլորվում է ինֆորմացիայի հոսքի,սեփական մտքերի ու զգացմունքների մեջ։Ներսում հանկարծ կայծ է տալիս այն կրակը,որ նրան թվում էր,թե վաղուց է հանգել։
֊Կարիք չկա միանգամից պատասխանելու։Մտածիր ուղղակի,֊ուսուցիչը գրպանից հանում է Ակադեմիայի էմբլեմայով այցեքարտը և պայուսակից վերցնում գրիչ,֊Միգուցե անգամ հեռախոսահամարս ես մոռացել արդեն,֊նա մեղմ ժպտում է,ինչ֊որ բան գրում այցեքարտի վրա և մեկնում տղային,ապա ոտքի է կանգնում,֊Ես կսպասեմ քո զանգին։
Հոսոկը ոտքի է կանգնում,մի փոքր խոնարհվում է և հայացքով ուղեկցում ուսուցչի անհետացող սիլուետը։Ապա նստում է հետ,նորից ձեռքի մեջ վերցնում այցեքարտը և շուռումուռ տալիս։Հայացքը կանգ է առնում անկյունում կոկիկ ձեռագրով գրված տառերի վրա. <<Այն ինչից դու վախենում ես՝ դա ուղղակի չկա>>։
***
[Օրեր անց,Ակադեմիայի միջանցք]
֊Պատրա՞ստ ես։
֊Անկեղծ չգիտեմ,սոնբե...
֊Իսկ ես գիտեմ։Քեզ մոտ կստացվի,հիշիր դու ով ես,Հոուփ։

Պարասրահի դուռն անձայն բացվում է՝ ներս թողնելսվ ուսուցչին և ևս մեկին,ով իր ներկայությամբ գրավում է մնացած բոլորի ուշադրությունը։Հոսոկը մի փոքր խոնարհվում է և պայծառ ժպիտով հաղորդում,որ կփորձի ընկերանալ բոլորի հետ։Իհարկե դա նորմալ է,որ բոլորը նայում են նրան այդ պահին,բայց անգամ այդ բոլոր հայացքների մեջ՝ Հոսոկն իր վրա զգում է հայացք,որի տերն ասես փորձում է անցք առաջացնել Հոսոկի վրա։Չշեղվելով իր խոսքից՝ Հոսոկն ավարտում է և կանգնում մյուս պարողների կողքին։
֊Դա նորմա՞լ է,որ նա միանում է մեզ ուսումնական տարվա կեսից,֊մի քանի տղաներ շարքի վերջում փոխանակվում են հայացքներով և մերթ ընդ մերթ նայում նորեկի կողմ։
֊Նրան կարելի է,նա Չոն Հոսոկն է,֊լսվում է ցածր քմծիծաղ, և տղաները շրջվում են ձայնի աղբյուրի կողմ։
֊Դու գիտե՞ս նրան։
֊Լսել եմ։Ակադեմիայի լեգենդն է եղել,֊քմծիծաղը դառնում է ավելի թունավոր,երբ հայացք սահում է նորեկի դեմքից դեպի ոտքը,֊Եղել է։Հասկանո՞ւմ եք։
֊Անցյալով,ճիշտ ես։Չեմ կարծում,որ նա քեզ համար մրցակից է։

Ուսուցիչը շրջվում է աղմուկի կողմ.

֊Ջիմին,տղաներ,տեղերո՛վ։

Ջիմինի և Հոսոկի հայացքները հանդիպում են հայելու մեջ։

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MACABREWhere stories live. Discover now