Ռունտեռռայի աշխարհը կազմված է մի շարք երկրներից և քաղաք-պետություններից, որոնք կամ կապված են իրար հետ դաշինքներով կամ կոնֆլիկտի և հակամարտության բազմադարյա հիշողություններով։
2 ամենամեծ և հզոր պետությունները ՝Դեմասիան և Նոկսուսը՝ անցյալում պատերազմներ են ունեցել միմյանց միջև։ Ներկայումս գտնվում են սառը պատերազմի վիճակում։ Երկուսն էլ փնտրում են ձևեր հակառակորդին խայթելու։ Դեմասիական չեմպիոնները հայտնի են իրենց բարեհոգությամբ և ազնվությամբ, իսկ Նոկսուսը հպարտանում է իր խորամանկությամբ, մարտավարությամբ և անողոքությամբ։ Պիլտովեռը և Զաունը երկու քաղաք-պետություններ են տեխնոլոգիական բարգավաճման մեջ։ Պիլտովեռի հայտնագործությունները հիմնականում ունեն ֆիզիկական կամ մաթեմատիկական, ստանդարտ հիմք, իսկ Զաունը իր մութ մեթոդները չի բարձրաձայնում։
Ֆռելյորդը դա սառցե շրջան է, բաժանված 3 կողմանի քաղաքացիական պատերազմով Էյշի, Սեջուանիյի և Լիսսանդռայի միջև՝ հանուն գահի պայքարում։ Բանդլ Սիթին խաղաղ տարածությունն է Յորդլների՝ փոքրիկ մարդանման ռասայի։ Իոնիան կղզե պետություն է՝ երաժշտությամբ, նինձյաներով և ճգնավորներով։ Բիլջվոտռը քաղաք-նավահանգիստ է պիռատական տեսքով։ Ուրվականների կղզեխումբը կախարդական կղզիներ է ՝ պատված սև մառախուղով։ Այստեղ իշխում է կյանքը քաշող մոգությունը։ Շուռիմայում ջուր դժվար է գտնել։ Այն իրենից ներկայացնում է մեծ անապատային տարածք՝ կայսրության ծայրամասում։ Իկատիան մեկ ուրիշ ծայրամաս է և լքված քաղաք, որտեղից Անհատակի հրեշները հայտնվում են Ռունտեռռա։ Քաղաքները և պետությունները շատ են, իսկ նրանց պատմությունները էլ ավելի։Ռունտեռռայի ինտերակտիվ քարտեզը կարող եք գտնել իմ վաթփադի էջի բիոում
ВЫ ЧИТАЕТЕ
Լեգենդների Պատմությունը
FantasyՊատմություն երևակայական երկրների, իր լեգենդների և պայքարի մասին *Պատմության հիմք է հանդիսանում "league of legends" խաղի թեմատիկան