Դեմասիա
Հզոր պետություն ՝ խիստ օրենքներով և մեծ ռազմական համբավով։ Նրա բնակիչները հպարտանում են իրենց մշակույթային հավատարմությամբ, չէ՞ որ նրանք միշտ բարձր են դասել հավասարությունը, պատիվը և պարտավորվածությունը։ Բայց չնայած ազնվական ձգտումներին, երկիրը վերջին դարերի ընթացքում ավելի է մեկուսացել արտաքին աշխարհից և մխրճվել ճգնաժամի մեջ։
Մայրաքաղաքը հիմնադրվել է կործանիչ Ռունիկյան պատերազմների ընթացքում, որպես ապաստարան նրանց համար, ովքեր չէին ցանկանում գործ ունենալ մոգության հետ։ Այն կառուցվել է պետրիցիտի՝ հանելուկային սպիտակ քարի վրա, որը արգելափակում է մոգական էներգիան։ Մայրաքաղաքում ապրող և տիրող ընտանիքը երկար տարիներ իր հովանու տակ է առել մոտակա քաղաքները և գյուղերը, անտառները և լեռները՝ հարուստ օգտակար հանածոներով։ Բայց Ջարվան 3րդի հանկարծակի մահվանից հետո, մնացած ազնվական տները չեն ճանաչել, որպես արքա իրական թագաժառանգին՝ Ջառվան 4րդին։
Սահմանները խիստ պաշտպանության տակ է։ Նրանք՝ ում Դեմասիան ժամանակին տիրում էր , հիմա նոր դաշնակիցներ են փնտրում։ Ասում են, որ Դեմասիայի ոսկե դարը վերջանում է և եթե երկիրը չկարողանաս հարմարվել փոփոխություններին, ապա նրա վերջը մոտ է։ Ամբողջ աշխարհի պետրիցիտն էլ չի հերիքի, որպեսզի պաշտպանի Դեմասիային ինքն իրենից։
Երկրում հերոսները շատ են։ Կխոսենք մի քանիսի մասին։
Գարեն - "Դեմասիայի ուժը"
ВЫ ЧИТАЕТЕ
Լեգենդների Պատմությունը
خيال (فانتازيا)Պատմություն երևակայական երկրների, իր լեգենդների և պայքարի մասին *Պատմության հիմք է հանդիսանում "league of legends" խաղի թեմատիկան