Մռայլ երկիր, որը չի ներում սխալներ։ Այստեղ մարդը ծնվում է որպես զինվոր, որովհետև նա ստիպված է պայքարել գոյության համար։
Հարևան երկրներում, հաճախ Ֆրելյորդի հպարտ և անկախ ցեղերին համարում են վայրենիներ, բարբարոսներ, որոնք չունեն մշակույթ։ Բայց նրանք ովքեր այսպես են կարծում, չեն իմանում նրանց հին ավանդույթների մասին։ Շատ տարիներ առաջ քանդվեց 3 քույրերի՝ Ավարոսի, Սերիլդիյի և Լիսանդրայի միությունը։ Ամբողջ Ռունտերան պատերազմի մեջ էր, իսկ հյուսիսում ուղղակի քաոս էր։ Այստեղ իշխանության կարող են հասնել միայն այն մահկանացուները, ովքեր ծնված են դրա համար և չեն վախենա ոչ սառույցից, ոչ էլ կրակից։Որոշ խմբեր համարձակվում են հարձակվել՝ հարավում Դեմասիայի, իսկ արևելքում Նոկսուսի վրա։ Նրանք, ովքեր ցանկանում են երկրում խաղաղություն տեսնել, միանում են ավարոսների երիտասարդ առաջնորդին՝ Էյշին։
Ֆրելյորդում պատերազմը անխուսափելի է, իսկ դրանից թաքնվել ոչոքի չի հաջողվի։
Էյշ - "Սառցե նետաձիգ"
Էյշը ծնվել է Ֆրելյորդի հյուսիսում՝ որտեղ հարձակումները և տագնապը բավականին նորմալ երևույթներ էին։
Էյշի մայրը՝ Գրենին ավարոսների ցեղի առաջնորդն էր։ Էյշը մորից ժառանգել էր սառցե ոգի և բնության հետ կապ։ Բոլորը ցանկանում էին հետագայում տեսնել Էյշին, որպես ցեղի առաջնորդ բայց նա այնքան էլ ծարավ չուներ այդպիսի պատվի։ Նա իրեն միայնակ էր զգում, որովհետև ոչմեկի նման չէր և բոլորը նրան վեր էին դասում իրենցից ։
Միակ հոգեհարազատ բանը դա ընկերությունն էր, որը նա անում էր Սեջուամիյի՝ դաշնակից ցեղի աղջկա հետ, ով գալիս էր ամեն ամառ որսորդության Օրնկաալի լեռներ։ Երկուսն էլ արժեվորում էին իրենց ընկերությունը, բայց ամեն ինչ ավարտվեց, երբ ավարտվեց մանկությունը։ էյշի մայրը ինչ-որ ձև նեղացրել էր Սեջուամիյի տատիկին և երկու ցեղերը խզեցին իրենց դաշինքը։
Այս իրադարձություններից հետո Գրենին իր ցեղին սկսեց առաջնորդել լեգենդար "Ավարոսի տիտղոսի" որոնումներում, որտեղ իբր թե պահվում էին գանձեր և կախարդական իրեր։ Նա հույս ուներ դրանց միջոցով վերադարձնել ցեղին նախկին փառքը։
ВЫ ЧИТАЕТЕ
Լեգենդների Պատմությունը
FantastikՊատմություն երևակայական երկրների, իր լեգենդների և պայքարի մասին *Պատմության հիմք է հանդիսանում "league of legends" խաղի թեմատիկան