Նախապես մշակվեց գործողությունների պլան, ժամանակը սուղ էր ու երկար քննարկումներ չեղան։ Որոշվեց, որ Մարգարյանն ու Սարիբեկյանը կընթանան առաջ, Թուխիկյանն ու Հայրապետյանը կապահովեն թևերն, իսկ Պետիկյանն իր իսկ նախաձեռնությամբ' կապահովի թիկունքը։ Լուսը բացվելուն մնացել էր մոտ երկու ժամ ու պետք էր գործել արագ, լույսը բացվելուց հետո ավելի կդժվարանար առանց այն էլ օրհասական վիճակը։ Որոշվեց հրազեն օգտագործել ծայրահեղ դեպքում ու միայն խլացուցիչի գործածմամբ։ Ավելի նպատակահարմար էր ձեռնամարտն ու հակառակորդին անակնկալի բերելը։ Հաշվի առնելով, որ թշնամին կունենա գիշերային դիտարկման սարքեր' պետք էր գործել առավել զգույշ ու աննկատ, բացառել աղմուկը։ Միմյանց հետ հաղորդակցվել բացառապես ժեստերի միջոցով ու անհրաժեշտության դեպքում գործել առանձին֊առանձին ելնելով ստեղծված իրադրությունից։
- Տղե՛րք, սա մեր վերջն է,- վերջնական խոսքի իրավունքը իրեն վերապահեց հրամանատարը,- այսուհետ մենք քայլող դիակներ ենք ու հարություն կառնենք, թե ոչ՝ դա արդեն Տիրոջ կամնքն է։ Բոլորս էլ գիտակցված գնում ենք դեպի մահ' սա է մեր վճիռը, եթե կա մեկը, ով վստահ չէ իր որոշման մեջ՝ թող բարձրաձայնի։
Դադար վերցնելով՝ Մարգարյանը սպասեց պատասխանի, միայն հավանություն տվող հայացքներ ստանալով ի պատաախան՝ շարունակեց.- Մենք իրար հետ կենաց ու մահու կռիվ ենք տվել ու մեր ընկերությունն արյունով է կապակցված, երբեք մեկս մյուսին չենք լքել կռվի դաշտում, բայց այս անգամ հրամայու՛մ եմ. ոչ մի դեպքում հետ չնայել ու չմտածել զինակցի մասին, գոնե մեկս պիտի փրկվենք։ Ինչ ասեմ, եղբայրնե՛ր... Աստված մեզ հետ, շարժվեցի՛նք։
Լսելով հրամանը՝ խումբը կուզեկուզ սկսեց առաջանալ։ Դանդաղ ու շատ զգույշ Վահանն ու Ռշտունը իրենց վրա վերցնելով սկսզբնական հարվածն առաջացան դեպի յուրայինների դիրքերը, որոնցից նրանց բաժանում էր թշնամին (անհայտ քանակով ու զինակազմով), Հայրապետյանն ու Թուխիկյանը նույնպես շարժվեցին'յուրաքանչյուրն աչալրջորեն հետևելով իրեն վստահված թևը' Վոլոդյան աջից, Գասպարը' ձախից։ Պետիկյանին մնում էր փակել նրանց թիկունքն ու հետևել, որպեսզի թիկունքից հակառակորդը չմոտենա ու կարիքի դեպքում օգնի նաև զինակիցներին առջևում։
Առաջխաղացումը շատ դանդաղ էր ընթանում ու ամեն մի քայլ դնելիս զինվորները աչալրջորեն հետևում էին, թե որտեղ պիտի դրվեր քայլը, կամ նրանից հետո ինչ շարժում պիտի աներ։ Քայլերը բոլորի մոտ կատարվում էին համաչափ, որպեսզի միջանձնային տարածությունը չփոխվեր։ Ամեն մի մանրունք էական էր, որովհետև հաջորդ շարժումը կարող էր լինել ճակատագրական։ Հարկ եղած դեպքում դադար էին վերցնում կամ պառկում էին, որպեսզի հակառակորդին շանս չտան իրենց նկատելու։
Խմբի շարժման սկզբից ևեթ Հովիկը հետ մնաց. <<Ընձի ներե, կամանդի՛ր ջան, բայց էս անգամ հրամանդ չբդի՛ կատարեմ, ես սոնց հետ մուկ ու կատու խաղցողը չեմ, ես սոնց ժառիտ կենեմ, դուք թռեք, մեռնիմ ձեր կյանքին>>֊մտածելով' ավելի ու ավելի էր հետ մնում Պետիկյանը։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՑՆ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ Է
AçãoՄութ գիշեր, շրջափակում, անելանելի ու օրհասական վիճակ։ Հետախույզների շրջափակման փոքրիկ ջոկատը ինչէրի միջով կանցնի որպեսզի փրկվի։ Կփրկվեն արդյոք բոլորը, թե ... Մթության քողի ներքո ճեղքել շրջափակումը միակ ելքն է, այլապես լուսաբացը ջոկատի համար կլինի վե...