-Բարև ձեզ օրիորդ Սուջին, համեցե՛ք ներս,-քաղաքավարի խոնարհվում է աղախինն ու աղջկան ներս հիավիրում։
-Առանց քեզ էլ ներս էի գալու, չքվի՛ր,- կոպիտ հրում է նրան ու առաջ անցնում,- սիրելի՞ս, որտեղ ե՞ս, ես քեզ եմ սպասում։
-Կրտսեր պարոնը դեռ քնած է, կցանկանա՞ք արթնացնեմ նրան,- դարձյալ խոսում է աղախինը։
-Կորի՛ր այստեղից, ես ինքս,- արհամարական կոպտում է նորից աղջիկն ու բարձրանում սանդուղքով վեր։
Ամբողջովին սպիտակ կահույքով կահավորված այս շքեղ սենյակում պառկած է մի շիկահեր երիտասարդ, հագին սպիտակ շապիկ է առանց թևերի ու անդրավարտիք։
Այս ամենի մեջ երևում է նրա մկանոտ մարմինը, որը տղային տալիս է սաստիկ սեքսուալ տեսք։Աղջկա աչքերը փայլում են այս տեսարանից, նա մոտ է գնում տղային ու թեթև խոնարհվելով համբուրում շուրթերը։ Մի քանի վայրկյան ու տղան արթնացած ու զարմացած նայում է իրեն համբուրող էակին։ Հետո կտրուկ հետ է քաշվում.
-Սուջի՛ն, գրողը տանի, ի՞նչ ես անում այստեղ։
-Սիրելիս, դու հավանաբար մոռացել ես, բայց մենք ամեն առավոտ ենք միասին քոլեջ գնում, վեր կա՛ց, հագնվի՛ր, ես քեզ սպասում եմ։
Նա նստում է բազմոցին ու պայուսակից հանելով կարմիր շրթներկը՝ թարմացնում այն։
Վոնհոն միայն հիմա է նկատում, որ աղջկա շրթներկը կարմիր գույն ունի ու վեր կենալով գրեթե վազում է լոգարան։
Նայելով հայելու մեջ գոռում է ողջ ձայնով.
-Գրողը տանի քեզ ո՞րքան եմ խնդրել այդ գույնը չքսել, Սուջի՛ն,- տղայի ձայնի մեջ պարզ երևում է, թե որքան բարկացած է։
Հետո լվացվում է ու անցնում սենյակ։
-Արագացրու՛, մենք ուշանում ենք։
-Չե՞ս ուզում դուրս գալ, ես հագնվելու եմ,-խոսում է տղան։
-Թո՛ղ դա սիրելի՜ս, ես այդտեղ տեսել եմ ամեն ինչ, այնպես որ շտապի՛ր։
Վոնհոն հուսահատ իջեցնում է գլուխն ու շարժվում պահարանի կողմը։
***
Ջուհոնի սենյակում քար լռություն է։ Տղան խորը քնած է, բայց ինչ֊որ բան խանգարում է նրան հանգիստ քնել։
Հանկարծ նա կտրուկ բաց է անում աչքերն ու զգում, որ դեմքին քսված ատամի մածուկի պատճառով ողջ երեսը սառչել է։Նա արագ վեր է կենում ու հայելու մեջ նայելով գոռում ողջ ուժով։
Այշան իր սենյակում նստած հանգիստ վայելում է այս բղավոցը, հետո վեր է կենում ու բացելով Ջուհոնի սենյակի դուռը բացականչում է.
ВЫ ЧИТАЕТЕ
👿Ընտրություն😈
FanfictionՖանֆիկը ռոմանտիկայի ժանրից է, այստեղ պատմվում է մի աղջկա մասին, ով ստիպված է ընտրություն կատարել ընտանիքի և սիրո միջև։