Գրո՛ղը տանի, մի՞թե այն ամենը, ինչ կատարվում է ներսումս , սոսկ զգացողությունների տեղատարափ է։ Ես այլ եմ դարձել, այլ են իմ հայացքները աշխարհի հանդեպ։ Կարծես վերածնված լինեմ։ Ինձ թվում է, թե Ֆարիդային ճանաչում եմ մի ամբողջ հավերժություն։ Ես զգում եմ , թե ինչպես է սերը՝ փշալարի պես փաթաթվել կոկորդիս շուրջ ու կամաց-կամաց դադարեցնում շնչառությունս։
Ես իջեցրել եմ իմ հաղթական դրոշները և տրվել սիրուն ։
Ահա՛ իմ պարտությունը։ Ես հիմա սիրում եմ կյանքը։ Նույնիսկ կյանքի դժվարություններն են ինձ դուր գալիս։
«Ինչու՞ է լուսաբացն ուշանում։ Արդյո՞ք նա էլ է ինձ սիրում։ Ինչու՞ էր նա այդպես նայում ինձ»։ Ահա՛ այս կպչուն մտքերով, որոնք ուղղակի թույլ չէին տալիս շունչ քաշել ՝ ուղեկցեցին ինձ մինչ ես հասա այնտեղ ՝ որտեղ նա է բնակվում ։
Ես նրա տան առջև եմ։ Եվ ահա փոքր ինչ անց երևաց Ֆարիդան։ Ես երբեք չէի մտածել, թե նրան տեսնելուց ինչ եմ ասելու։ Ինչևէ՛ ես հիմա երջանիկ եմ ...
Նա նկատեց ինձ։ Մոտենում է։
- Դանիե՞լ , այդ դու՞ ես, - զարմանքով հարցրեց Ֆարիդան։
- Այո՛ , ես եմ , - խառնված պատասխանեցի ես։
- Ուրախ եմ քեզ տեսնել , միանգամից ճանաչեցի , որ դու ես։
- Լսի՛ր, ես սիրահարվել եմ քեզ առաջին իսկ հայացքից։ Իմ շուրթերը, ափերը, այտերը, ձեռքերը ՝ ամենը այրվում է սիրուց։ Քո հանդեպ սերը զարդարել է իմ հոգին։ Ոչինչ չի կարող համեմատվել այն պահի զգացումների հետ , երբ դու նայում ես իմ աչքերին։ Պարզապես ես սիրում եմ քեզ ։ Դու իմ մտքում ես , դու ամենուր ես , - անսպասելի ասեցի նրան այն՝ ինչ մտածում էի իր մասին։
- Դու պարզապես խելագարվել ես։
- Այո՛, եթե սերը քո հանդեպ կոչվում է խելագարություն , ապա ես խելագարվել եմ։
- Ես շտապում եմ Դանիել ։
- Ես կարծում եմ, որ սերը չպետք է անցնի անհետ։ Սերը ամենամեծ հաղթանակն է մարդու կյանքում։Թույլ տուր, որ երկուսով հաղթանակած դուրս գանք։
- Ուշանո՛ւմ եմ , թույլ տուր գնալ , դողդոջուն ձայնով խոսեց Ֆարիդան ։
- Նախքան գնալդ վերցրու այն՝ ինչ քեզ է պատկանում։
- Ինչի՞ մասին է խոսքը։
- Շարֆի, որը դու մոռացել էիր այնտեղ՝ որտեղ հանդիպել էինք առաջին անգամ ,-պատասխանեցի և շարֆը մեկնեցի իրեն։
- Շնորհակալություն, - ժպտաց գեղեցկուհին և շտապեց հեռանալ։
Մի՞թե աղջիկներն իրենց բնույթով ավելի ուժեղ են տղաներից , ազնվորեն ասած ՝ ինձ դուր է գալիս դա։ Սերն այսօր ապացուցեց , որ կյանքն հրաշալի է իր յուրաքանչյուր մանրուքով։ Ֆարիդան այլևս չէր երևում ճանապարհին , բայց նա ավելի ու ավելի համոզեց իմ սրտին , որ այս կյանքում ոչինչ չի բաժանի մեզ։ Չգիտես ինչու ՝ սկսեցի պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեր ընտանիքը։ Այնքա՜ն գեղեցիկ է այդ ամենը։
Ես երջանիկ հայացքով և գեղեցիկ նպատակներով շտապեցի փողոցի անկյան գրադարան ...