Կյանքիս ամենաերկար օրը դանդաղ սկսվեց. առավոտյան ուշ վեր կացա , երկար պատրաստվեցի և ստիպված էի նախաճաշս դրսում ուտել, քանի որ ուշանում էի դասից ։ Արագ տանից դուրս եկա և շտապեցի մոտակա կանգառ։
Անձրև էր , իսկ կանգառում գրեթե տեղ չկար կանգնելու։ Ես անձրևանոց ունեի , իսկ մի փոքր հեռու կանգնած աղջիկը կարծես թե տանից դուրս գալուց առաջ մոռացել էր եղանակի տեսությանը հետևել։ Նա ամբողջովին թրջվել էր։ Նա բարձրահասակ էր ու բարետես , անասելի գեղեցիկ արտաքին ուներ։ Նուրբ ու կանոնավոր դիմագծերով, դեմքի վրա առաջինը , որ աչք էր զարնում ՝ կապույտ ու խորաթափանց աչքերն էին։ Նա շատ գեղեցիկ էր հագնված. ոչ մի ավելորդ բան չկար նրա հագուկապի մեջ։
-Մրսու՞մ ես,- ասեցի ես։
Նա թոթվեց ուսերը։
-Դուք ամբողջովին թրջվել եք, վերցրե՛ք իմ անձրևանոցը։
-Շնորհակալություն,- ամոթխած պատասխանեց գեղեցկուհին։
Նա վերցրեց իմ անձրևանոցը , իսկ ես մի կերպ տեղավորվեցին կանգառում , որտեղ գնալով ավելանում էր մարդկանց քանակը..
Եկավ երկար սպասված երթուղայինը։ Պարզվեց , որ երկուսս էլ սպասում էինք նույն համարին։ Աղջիկը վերադարձրեց անձրևանոցը ինձ և շնորհակալություն հայտնեց. նա անչափ քաղաքավարի էր։ Երկուսս էլ ժամանակ չկորցնելով բարձրացանք մեքենան։ Նա նստեց պատուհանի մոտ։ Իսկ ես նկատելով , որ միայն իր կողքին ազատ տեղ կա շտապեցի նստել։ Նա փորձում էր մի կերպ ուղղել անձրևից ծանրացած մազերը։
-Թույլ տվեք իմանալ Ձեր անունը,- ասացի ես։
-Ի՞նձ հետ եք,- զարմանքով պատասխանեց նա։
-Այո։
-Իմ անունը Ֆարիդա է։
-Գեղեցիկ անուն ունեք Ֆարիդա։
-Շնորհակալություն։ Եթե Դուք այսօր ինձ Ձեր անձրևանոցը չտայիք ես ստիպված կլինեի հետ գնալ տուն։
-Խնդրեմ ։
-Դուք իմացաք իմ անունը , իսկ ես Ձերը՝ ոչ։
-Ես Դանիելն եմ։
-Ուրախ եմ Դանիել։
Մենք այլևս լռեցինք. սակայն ես մեռնում էի խոսելու ցանկությունից, իսկ Ֆարիդայի օծանելիք բույրը ուղղակի մոռացնել էր տալիս ամենինչի մասին։ Ֆարիդան պատրաստվում էր իջնել հաջորդ կանգառում և ինձ խնդրեց ճանապարհ տալ իրեն։ Ավտոբուսը կանգնեց արաբական դպրոցի մոտ։ Ֆարիդան հրաժեշտ տվեց ինձ և դուրս եկավ
ավտոբուսից ։Իսկ ես որոշեցի մի փոքր ընթերցել մինչև կհասնեմ իմ դպրոց։ Երբ ուզում ի պայուսակիցս հանել գիրքը, հանկարծ տեսա, որ Ֆարիդան իր շարֆը մոռացել է նստարանին։ Սա պատահականություն չէ։ Կարծես թե շարֆը հենց ինքն էր ուզեցել, որ Ֆարիդան իրեն մոռանա։ Ես շարֆը վերցրեցի և պատկերացրեցի մեր հաջորդ հանդիպումը։
Ավտոբուսը հասավ իմ դպրոցի մոտ ։ Ես իջա և շտապեցի դասի, բայց մտքումս մեկ բան էր ՝ գտնել Ֆարիդային ...