Կյանքը Անսպասելի է
Սկիզբը միշտ էլ բարդ է,
Դժգոհելն էլ մեր մշտական զբաղմունքն է։Խորհուրդը
Ժամանակը նման է կրակներում այրվող թղթի,
Աչքդ թարթում ես թե չէ տեսնում ես, որ էլ ժամանակ չի մնացել և որ կասեին «Կգա մի օր կմնա մի օր» դա էլ վաղուց անցել է։
Բայց և ծալել ձեռքերը ու նստել թաղթին սպասել մահին դա էլ մի բան չէ։
Վեր՛ կաց, վազիր, հասիր սիրելիիդ ու ձեռքից բռնելով քարշ տուր դեպի անապատը ու պատմիր սրտիդ տանջանքները, երբ մենակ է թողել ինքը՝ անխիղճը։
Վստահ խոսիր մի ամաչիր, կյանքը կանցնի ու կգնա, իսկ դու այդպես վախվխալով գլուխդ կախ ու ողբագին սիրելիիդ հարսանիքին կգնաս։
Ճիշտն եմ ասում լսիր դու ինձ,
Մի տար նրան անուշաբույր վարդերով լի պարտեզը,
Տար դու նրան անապատը, թող տեսնի քո անջուր տունը։
Մի տուր նրան անգին զարդեր ու գոհարներ թանկարժեք, այլ տուր նրան մեկ հատ կարմիր փշոտ, ծակող, քաղած վարդը, թող քեզ տեսնի աղքատ ու տանջված, այս աշխարհից պատժված։
Մի տուր նրան խոստում կյանքի, թե դղյակներ պիտի վայելի, միայն ասա որ սիրտդ բաց սպասում ես նրան կարոտած։
Ու մի ասա դու նրան, ականջը շոյող անգին բառեր, այլ գործելով պահիր քեզ մոտ, թող չհարբի քո բառերից ու հոգնի քո մեղմ պահվածքից։
Թե քեզ սիրի անկեղծ սրտով նա քո կրծքին կփարվի, անջուր անհաց անապատում նա քեզ ճաշի կհրավիրի։
Վարդը կառնի իր ձեռքը ու վարդերի պարտեզ կդարձնի անապատդ, կգուրգուրի բույրից կհարբի ու քեզ անկեղծ սեր կնվիրի։
Փայտից շինած տունը քո խեղճ՝ ներսից սիրով կլցվի, հազար դղյակ կերազի տանդ ճրագին չի հասնի։
Պատուհանից քեզ երբ տեսնի ափալ թափալ սեղան կգցի, հայացքիցդ նա անգամ իր գործը լավ կանի։
Այդ ժամ դ՛ու կհարբենաս ու սիրուն գերի կդառնաս, քեզ սիրահար սպասողին աշխարհն էլ թե տաս քիչ կտաս, համբույր էլ տաս քիչ կտաս, բայց որ անդավաճան սերդ տաս աշխարհն էլ ձեզ տան քիչ կտան։Բաց մի թող առիթը չես իմանա վաղը կլինի քո այսօրը։
Բաց թող գնացողին, իմաստ չկա նրան ստիպել սիրել քեզ, նա չի սիրի այնպես քեզ ոնց դու ես սիրում նրան։
Մի լաց լինի դու չես կորցնողը, այլ նա է կորցնում այն մեծ սերը, որ ինչքան էլ փնտրի կյանքում չի գտնի։
Շարունակելի...
YOU ARE READING
«Ա՜յդ Զգացմունքը»
Poetry«Թե՛ բարին, թե՛ Չարը նույն դեմքն ունեն, ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կկանգնեն մեզնից յուրաքանչյուրի ճանապարհին» Երկարատև դադարից հետո որոշեցի վերադառնալ սիրելի զբաղմունքիս՝ գրել եմ ուզում։ Կյանքը մեզ ստիպում է մեկ՛ հրաժարվել, մեկ էլ ամուր կառչել...