°1°

30 3 0
                                    

Ճանապարհը,որ ձգվում էր դեպի անվերջություն,ուղեկցում էր մի օրիորդի, որը մտակորույս քայլում էր դեպի անվերջություն։Հեռվից տեսանելի էր միայն մի գավաթ սուրճը,որը վայելում էր այդ մեղմ հանգստի ներքո։Դրսում անձրև էր գալիս,իսկ շուրջը ոչ ոք չկար,կարծես բոլորը ոչնչացած լինեին աշխարհի եզրից և մնացած լիներ միայն Ջեննին։ Ջեննին ամբողջությամբ թրջվել էր,բայց նրա համար դա խնդիր չէր հանդեսանում քանզի ամենը իր համար մեկ էր դարձել։
Նա վայելում էր իր ձեռքի արդեն իսկ սառած սուրճը,երբ իրեն զանգ եկավ
-ալո
-Ջեննի,աղջիկս ուր ես՞
-իսկ քեզ առհասարակ հետաքրքրում է իմ վիճակը,գնա և հետաքրքրվիր քո մեկ շաբաթական կնոջով,ում համար մորիցս բաժանվեցիր
-աղջիկս,դու ինձ միշտ էլ հետաքրքրել ես,և հիշիր,որ մորդ հետ ներկայիս կնոջս' Մարիայի համար չեմ բաժանվել
-հերիք են արդարացումներդ,և հիշիր, որ չեմ վերադառնա տուն այնքան ժմնկ, մինչև Մարիայից չբաժանվես,հակառակ դեպքում կմոռանաս որ աղջիկ ունես
-բայց աղջիկս...
Զանգի ավարտ~
Ջենին անջատեց զանգը ու շարունակեց ճանապարհը...
Երկար քայլելուց հետո նա նկատեց մի երիտասարդի,ով այս անձրևոտ եղանակին նստած էր Ջեննիի տան մոտակայքում գտնվող այգու նստարանին։ Հեռվից պարզ նկատվում էր երիտասարդի մտորումները,որոնք նրան հանգիստ չէին տալիս։Ջեննին ցանկացավ առաջ շարժվել,սակայն նրա համար հետաքրքրական դարձավ տղայի վիճակը,սակայն չմոտեցավ և չզրուցեց, քանզի նրա համար ամոթալի էր քիթը խոթել ուրիշի նեղ անձնականի մեջ
Ջենին ուշադիր զննում էր տղայի դիմագծերը,երբ տղան նկատելով Ջեննիին' ասաց
-կարող ես նստել
-ի՞նչ,ինչից ենթադրեցիր որ ուզում եմ նստել
-ինչ է,չէիր ուզում իմանալ թե ինչու եմ այս անձրևին այստեղ նստել
-դեե,եթե անկեղծ ուզում էի հարցնել, բայց որոշեցի քեզ չանհանգստացնել
-էհհ,ես ունեմ քո կարիքը,իսկապես, ուզում եմ կիսվել մեկի հետ, բայց ոչ ոք ինձ չի ցանկանում լսել,բայց եթե ուզում ես,կարող ես գնալ,չեմ ստիպի լսել ինձ
Ջենին,հասկանալով տղայի իրավիճակը, փորձեց լսել տղային և,միգուցե կկարողանա՞ր օգնել տղային
-ոչ ոչ,ասա տեսնեմ ինչով կարող եմ օգնել քեզ,բացի այդ,կասկանում եմ քեզ և քո ապրումները,այնպես որ պատմիր
-մոտ երկու ամիս առաջ հայրս մահացավ. Նա քաղցկեղով հիվանդ էր ու ես և մայրս քաջ գիտակցում էինք,որ հայրսս վերջին օրերն է ապրում... հորս մահվանից հետո մայրս որոշեց,որ պետք է տեղափոխվենք Սեուլ' մի գործարարի տան մոտ,որպեսզի մայրս կարողանա ընդունվել այդտեղ աշխատանքի,դե ես էլ մոտ 3 շաբաթով տեղափոխվեցի քաղաք' այդտեղից գործերս վերցնելու և Սեուլ տեղափոխվելու համար։Երբ այսօր տուն եկա,տեսա մորս ուրիշ տղամարդու հետ։Մայրս ինձ ասաց,որ մոտ մեկ շբթ առաջ ամուսնացել է գործարար Ջույի հետ,ով նույնպես աղջիկ ունի։ Լուրն իմանալուց հետո ես մորս համարում էի դավաճան ու մեղավոր...շուտ հավաքեցի իրերս ու գնացի մեր հին տուն,սակայն պարզվեց,որ մայրս Սեուլ մեկնելուց առաջ տունը վարձով է տվել,ինչն էլ նպաստեց նրան,որ մորս ատեմ։
-իսկ հիմա որտեղ էս մնալու,եթե մնալու տեղ չունես
-ընկերոջս' Չիմինի տանը,ինքը մոտակայքումա ապրում,բայց շուտ պիտի վարձով տուն գտնեմ,որովհետև ամբողջ կյանքս չեմ կարող մնալ ընկերոջս տանը,չեմ ուզում նրան նեղություն պատճառել

կույր զգացմունքներ❤️‍🩹Where stories live. Discover now