Կեղծիք են եղել այն 18 տարին, որով նա ապրել էր, այդ բոլոր խոսքերը եղել են միայն պատրանք։ Մեկ ակնթարթ և նրա կյանքը 180⁰ կփոխվի։ Նա հասարակ օմեգա չէր, ինչպես որ նա էր կարծում, նա թաքնված առաջնորդ էր իր ներսում փակված... եվ հենց դրանից էին վախենում ծնողները, ովքեր մի օր որոշեցին...
Լրանալով որդու 18 տարին, հայրը նրա ծննդյան օրը տուն հրավիրեց իր ծանոթին: Պատկառելի տղամարդ էր նա, մոտ քառասուն տարեկան: Մայրը որդուն մի կողմ տարավ և գոհունակ տեսքով հայտնեց.
֊ Քո փեսացուն է:
֊ Ի՞նչ փեսացու,֊ զարմացած ասաց Թեհյոնը։ ֊ Նա ինձ բոլորովին դուր չի գալիս: Ինչ-որ անհետաքրքիրն է: Տարիքով էլ, հորս տեղը կգա:
֊Ոչի՛նչ, դրա փոխարեն գիտությունների թեկնածու է և դոկտորական դիսերտացիա է գրում: Ե՛վ կոպերատիվ բնակարան ունի, և՛ մեքենա:
֊ Դա ինձ ոչինչ չի ասում, ֊հեգնանքով ասաց Թեհյոնը։
֊ Այսպիսի ամուսնու հետ յուղ ու մեղրի մեջ կլվլվաս: Բացի դրանից, վաղ թե ուշ դու պիտի մտածես ամուսնանալու մասին:
֊Եվ մտածում եմ, ես արդեն փեսացու ունեմ: ֊Այստեղ արդեն մոր զարմանալու հերթն էր:
Ապշահար նայելով որդուն՝ նա բացականչեց.
֊Մի՞թե ինչ-որ մեկը... գործարանի՞ց:֊ Այո՛: Նա լավ տղա է: Մենք սիրում ենք իրար և ցանկանում ենք ամուսնանալ: Իսկ եկող տարի միասին ինստիտուտ կընդունվենք: Ամեն ինչ դեռևս մեր առջևում է:
֊Ո՛չ։ ֊վճռականորեն ասաց մայրը։ ֊Քո ամուսինը կլինի նա, ում մենք ենք ընտրել քեզ համար:
֊Մայրիկ, դուք իրավունք չունեք տնօրինելու իմ կյանքը ։ Ո՞նց եք պատկերացնում ինչպես պետք է ապրեմ մի մարդու հետ ում չեմ սիրում։
֊Ժամանակի ընթացքում կսիրեք։ Մենք այս ամենը քեզ համար ենք անում։
֊Գիտե՛մ ։ Բայց դուք երբեք իմ կարծիքը հաշվի չեք առել....։
Հեռվից լսվեց Հոր ձայնը, իրենց էր կանչում։
Նրանք նստած էին լուռ ու մունջ սեղանի շուրջը, դադարկ հայացքներ էին փոխանակում իրար։
֊Այսօր քո ծնուդդն է մի փոքր նվեր ունեմ քեզ համար, դե՞մ չես, ֊մի փոքր ժպիտով, ինչը իհարկե ընդհանրապես ժպիտի նման չէր, կողքից վերցնելով մի փոքրիկ տուփ մեկնեց նրան։
Թեհյոնը առանց որևէ դեմքի արտահայտության ընդունեց նվերը և մի փոքր թափահարելով հարցրեց.
֊Կարելի՞ է։֊Այո՛ իհարկե, դա քոնն է։
Տուփ բացելով տարօրինակ հայացքով նայեց վրան։ Հայացքը թեքեց Չոնգուկին բացատրությանը սպասելով, բայց նա ոչինչ չասաց, միայն ժպտում է։
YOU ARE READING
Kennedy.Taehkook (18+)
FanfictionՔենեդի Սկիզբ' 17.05. 2023 Տևողություն'3ժամ 32 րոպե Ժանր'դրամա, մելոդրամա Հեղինակ'ֆիկռայթ Պաստառի հեղինակ 'ֆիկռայթ Դերերում' Չոն Չոնգուկ(Ալֆա) Կիմ Թեհյոն(օմեգա) Կեղծիք են եղել այն 18 տարին, որով նա ապրել էր, այդ բոլոր խոսքերը եղել են միայն պատրանք։...