Ֆանդոմ' Կախարդական պայքար (Jujutsu Kaisen)
Զույգը' Toji Fushiguro × fem reader
Վարկանիշը' SFW (safe for work)
Գլխավոր հերոսուհու մասին կարևոր տեղեկություն. Ալինան 22 տարեկան է, քաշը' 53 կգ, հասակը' 165 սմ, երկար ալիքավոր մազեր ունի, սև աչքեր, որոնք լույսի տակ սպեցիֆիկ դեղնավունով են փայլում, մի փոքր արևավառ մաշկ, կախարդուհի է, ում անիծված էներգիան արևի ուժը կառավարելն է, այդ էներգիայով հակառակորդին տարբեր աստիճանի այրվածքներ է առաջացնում հիմնականում։
Ալտերնատիվ իրականության' բուն jjk-իրականությունից տարբերվող մասեր. Տոջին 25-26 տարեկան է, ամուսնացած չէ, հետևաբար նաև դեռ երեխա չունի, աշխատում է որպես կախարդների սերիական մարդասպան։
Իրավիճակ՝ Տոջին և Ալինան կիսում են միևնույն սենյակը մեկ գիշերով
Զգուշացումներ՝ ինքնասպանության հիշատակումներ, հեղինակը դատապարտում է բոլոր տեսակի մարդասպաններին ու մարդասպանությունն առհասարակ, սա ուղղակի սյուժե է ու կապված է հեղինակի սիրելի կերպարներից մեկի հետ
Playlist: https://open.spotify.com/playlist/3SSMWNMnLqEZEPkb71pdjn?si=u0ZCZ7_XS6ey4jVALFUqcg&utm_source=copy-link
Ձմեռային ցուրտ քամին անխնա հարվածներ էր ուղղում դեմքին, դեռ երեկոյան ժամը հինգն էր, բայց շուրջբոլորն այնպիսի խավար, ճերմակ անէություն էր, որ հեշտությամբ կարելի էր մոլորվել։ Ալինան չէր սիրում ձմեռը, չէր սիրում բոլոր այն բաները, որ ինչ-որ չափով ինքն իրեն էին հիշեցնում։ Վերարկուի թևքերը ձյունից թրջվել էին, ոտնամաններում զգում էր սառցե ջրի մեռելային խուտուտը, դեմքը չորացել էր ձյունամրրիկի անվերջ համբույրներից, ասես մարմնից պոկվել էր ու լրիվ ուրիշ իրականության մեջ հայտնվել, աչքերը տաք էին, դրանք միշտ էին տաք, տաք ու լուսավոր․․․ Ահա շուտով նշմարեց նարնջագույն մի կետ, ծխի հազիվ նկատելի մի թել։ Հարկավոր էր արագացնել քայլերը, այս ամայի լեռնային գոտում երկար չէր կարող դրսում մնալ, որքան էլ դիմացկուն լիներ ցրտին, որքան էլ սովոր լիներ երկարատև, մի քանի օր տևող զբոսանքներին։ Այստեղ վտանգավոր էր, դժվար թե ավազակներին հետաքրքրեր ձյունամրրիկին մարտահրավեր նետած աղջիկը, դժվար թե նրանք այս եղանակին թափառեին շրջակայքում, բայց Ալինան զգում էր, որ շտապել է հարկավոր։
Փայտե երկհարկանի կառույցը, թվում էր, շուտով կկոտրվի քամու ազդեցությունից, բայց միևնույն ժամանակ այնքան ջերմ ու քաշող էր, որ Ալինայի դեմքին ակամա թեթև ժպիտ հայտնվեց։ Հիշեց իրենց երկհարկանի տունը։ Փայտե չէր այն, կառույցը ամենևին էլ նման չէր այս մյուսին, բայց այնուամենայնիվ դրանց մեջ կար ինչ-որ փոքր կապ, մի ոսկեգույն թել, որ միայն հմուտ աչքին է նկատելի։ Հյուրատուն ներս մտնելու հետ ժպիտը փոխվեց տարակուսած ծամածռության։ Փոքրիկ սեղանի դիմաց, որի մոտ հոգնած աշխատակիցն էր նստած, ինչ-որ բարձրահասակ սևազգեստ տղամարդ էր կանգնած։ Ալինան ենթագիտակցորեն ձեռքերը տարավ դեպի իր հայելային ձեռնոցները։ Ալինայի ներքին զգացումը միշտ առանձնահատուկ ճշտությամբ էր աշխատում։ Որքան էլ իր ուսուցիչը պնդեր, որ ներքին զգացումը շատ կարևոր է, և որ պետք է դրան ուշադրություն դարձնել, նա միշտ ատում էր այն ձայնը, որ իր ներսից լսվում էր։ Մեռելային, անդեմ, մոխրակապտավուն կոկորդային ձայն էր դա, որ լսում էր միայն այն ժամանակ, երբ վտանգ էր զգում։ Ատում էր այդ ձայնը, ատում էր այն զգացումները, որ մարմնով անցնում էին, ատում էր այն բոլոր ջերմ պահերը, որ ասոցացնում էր այդ ձայնի հետ․ առաջին անգամ ներքին զգացումը հուշել էր իրեն վտանգավոր իրադրության մասին, երբ իր հորը սպանել էին ինչ-որ առաջադրանքի ժամանակ։ Անմիտ զգացում էր դա, բայց դեռ մանուկ հասակից այդ ձայնը նրա համար մնացել էր իր հորը առևանգած մթին մի ուժ, որ հիմա էլ իրեն է ուզում հարմար պահի տանել, և նա համբերատար սպասում էր այդ պահին։
YOU ARE READING
Multifandom One-shots
Fanfiction[REQUESTS ARE OPEN] Այս ֆայլում կարող եք կարդալ ամենատարբեր one-shot-եր (a story that's not connected to other stories, not part of a series) ամենատարբեր ֆանդոմների վերաբերյալ (ցանկացած, լինի անիմե, ֆիլմ, սերիալ, գիրք ևն)։ Այս պահին արդեն երկուսի գ...