Կապտականաչ ագռավներ

7 2 0
                                    

Ֆանդոմ' Սպիտակեցում (Bleach)

Ռոմանտիկ ինտերակցիաները' Ulquiorra Cifer × Orihime Inoue × Ichigo Kurosaki

Վարկանիշը' SFW (safe for work)

Ալտերնատիվ իրականության' բուն Bleach-իրականությունից տարբերվող մասեր. Ուլկիորան 27 տարեկան է, երեկոյան ժամերին նա աշխատում է փաբում, իսկ առավոտյան կողմ հաճախում օտար լեզվի խմբակի, որին նաև հաճախում են համակուրսեցիներ Օրիհիմեն և Իչիգոն, ովքեր 22 տարեկան են։ Տվյալ պատմությունը ներկայացվում է իբրև առօրյա միջադեպ, և այն չի պարունակում Bleach-իրականության վերերկրային ու կախարդական տարրերը։

Իրավիճակ՝ Մի սիրային եռանկյան պատմություն

Playlist: https://youtube.com/playlist?list=PLHyuID9-AsAKKSwY5HfuA7wmo5OgzGkne&si=IWVo1bqLxNDzI-Cz

– Էլի սեղանիդ հասմիկնե՞ր է թողել։ Ի՜նչ էլ ռոմանտիկն է, տեսքից ընդհանրապես չէի ասի։

– Հաստատ չգիտեմ՝ նա էր, թե ոչ։ Հետո էլ արտաքինը խաբուսիկ է։

– Ինքդ ասացիր, որ սենյակում միայն նա էր, երբ լսարան մտար։

– Դե, այո, բայց հստակ չեմ տեսել, որ նա դներ։

– (հառաչանք) Լավ, չեմ վիճում։ Այնուամենայնիվ կարող ես ինքդ պարզել։ Կորցնելու բան չունես, կարող ես հարցնել։

– Կհասկանա, որ սիրում եմ։

– Այդքան խորաթափանց չի, որ հասկանա, ցավոք։

Օրիհիմեն ժպտալով տարուբերեց գլուխը։

– Դե լավ, չվիճենք, քեզ հետ անհնար է։

Տացուկին /Տացուկի Արիսավա՝ Օրիհիմեի լավագույն ընկերուհին/ ավագ քրոջ սեր արտահայտող մի հայացքով նայեց ընկերուհուն, ասես ականատես էր լինում քրիզանթեմի ծաղկմանը, ծառի բողբոջելուն, հասկի հասունացմանը։ Օրիհիմեն չքնաղ էր, ճերմակ ու անարատ, ինչպես ձեռքի հասմիկները։ Այս փխրուն իրականության մեջ չէր տեղավորվում կոշտ ու պայծառ Իչիգոն, բայց տեսնելով ընկերուհու ուրախությունը այն կապակցությամբ, որ այդ տղան կարող էր նմանատիպ նվեր անել, մտքի ինչ-որ մասով ցանկանում էր, որ այդ կոպտությունը դառնա հազար կտորից կազմված այս փազլի մի մասնիկը։ Իհարկե, նա դարձավ այս պատմության մի մասնիկը, նրան երբեք չէր կարելի շրջանցել, բայց և այնպես փազլի մի կտորի տեղը այդպես էլ դատարկ մնաց՝ գունավորված սևականաչ մրով․․․

~~~

Առաջին ձյունը գալիս է անսպասելի, գալիս ու ուրախացնում է այն մարդկանց, ովքեր հրաշքի, անակնկալների, կախարդանքի կարոտ են, գալիս ու տխրեցնում է բոլոր այն մարդկանց, ովքեր շտապում են, նայում են քեզ, բայց քեզ չեն տեսնում, քայլում են առաջ, բայց և դոփում են տեղում, լուծվում են ամբոխում, բայց և մնում մենակ։ Սառցակալած վարդասպիտակ ծաղիկներին նստոտող փոքրիկ ճերմակ սարդերը արագորեն վերածվում էին արցունքների, թողնում ուռուցիկ կաթիլներ նուրբ թերթիկների ու տերևների վրա։ Ամեն նոր փաթիլի հետ իր սիրտն էլ էր հալվում ու թրթռում․ վախենում էր՝ հանկարծ չփչանան ծաղիկները։ Երբ լսարան հասավ, սովորության համաձայն միայն Իչիգոյի իրերն էին սենյակում։ Լուսավոր ձյունը պարադոքսալ մթություն էր բերել, տաք միայնությամբ գրկել քրտնած պատուհանները, իսկ սեղաններին և նստարաններին հազիվհազ հասնող արևաշողերը ասես ծուլացած լինեին այսօր։ Սիրում էր այս եղանակը, այս եղանակի հետ կարծես վերագտներ իր ես-ի ամբողջության մի մասնիկը։ Ծաղկեփունջը դրեց սովորական տեղում ու գնաց տեղավորվեց ամենավերջին նստարանին, ասես մի որսորդ, որ եկել էր զարմանահրաշ թռչունի բռնելու։ Բայց որսո՞րդ էր նա արդյոք։ Բնավ ոչ։ Ավելի շուտ անմեղ մի ճերմակ թռչուն էր հենց ինքը, որսորդն այստեղ շիկահեր այն գեղեցկուհին էր, որ այդ պահին մտավ լսարան։

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 03 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Multifandom One-shotsWhere stories live. Discover now