Վայելչագրություն կեսօրին

8 1 53
                                    

Ֆանդոմ՝ Կախարդական պայքար (Jujutsu Kaisen)

Զույգը՝ Megumi Fushiguro × Yuji Itadori

Վարկանիշը՝ NSFW (not safe for work), սեռական օրգանների հետ ասոցացված ոչ շատ խորացված տեսարաններ/գործողություններ

Նախազգուշացումներ՝ բռնաբարության հիշատակումներ

Ալտերնատիվ իրականության՝ բուն JJK-իրականությունից տարբերվող մասեր. Մեգումին 30 տարեկան բժիշկ-օնկոլոգ է, ով նաև գիտական աշխատանքներ է տպագրում, Յուջին 23 տարեկան է, հիմնական զբաղմունք որպես այդպիսին չունի, համալսարանը ավարտելուց հետո անում է այն, ինչ իրեն դուր է գալիս, տվյալ պահին' վիդեոխաղեր, երբեմն նաև գրաֆֆիտի արտեր նկարել, freelancer է, աշխատում է որպես plot writer։

Իրավիճակ՝ Մեգումին պատահաբար բախվում է մոտոցիկլետ քշող Յուջիին։

Playlist: https://open.spotify.com/playlist/3rlGCj1rSXWax4HfKbFU1w?si=vqeRMsYGQg-zRNA0LJv8aw

– Եթե հետաքրքրված չես, գոնե մի՛ համաձայնվիր։ Ես այն կանանցից չեմ, որ ինչ-որ մեկի կողմից մերժվելը մեծ պատմություն կսարքեր։

– ...Կներես, ես մինչև իմացա, որ քեզ հետ այսօր ժամադրության եմ, դու հասել էիր։

Սևահեր կինը ներողամիտ ժպտաց, թեև աչքերում բացարձակ սառնություն էր։

– Միգուցե դա էլ որպես պատճա՞ռ կիրառես, որ հաշիվը ես փակեմ։

– Կարող ես անհոգ լինել, ես արդեն վճարել եմ։

– Դե ինչ, ինձ մնում է պարզապես շարունակել ընթրիքս։ Լավ է' գոնե լավ ռեստորանում նստեցինք։

– Ես գնամ, քեզ հաճելի երեկո։

Մաքուր օդը մի փոքր մեղմեց ներսում կուտակվող զայրույթը։ Արդեն երրորդ ժամադրությունն էր, որ այս ամիս նմանատիպ ավարտ էր ունենում։ Մի՞թե Գոջոն չէր կարող իր ծնողներին բացատրել, որ նա չի ցանկանում ամուսնանալ, պարտադի՞ր էր այս ամենը։ Եվ ինչու՞ էր նա գնում այդ կույր ժամադրություններին։ Արդեն ավտոմատ արձագանքում էր, երբ ինչ-որ մեկը «Գոջո» էր կանչում։ Մտքերի թելը կտրվեց, երբ այդ նույն անունը հայտնվեց հեռախոսի էկրանին։ Մի պահ նայեց կապույտ հիմնագույնին, խոր շունչ քաշեց ու անջատեց զանգը։ Ոչ, այսօր նրան էլ ոչ ոք չէր խանգարի։ Հարկավոր էր միայն տուն հասնել, սափրվել, պատրաստվել վաղվա աշխատանքային օրվան, գուցե նաև լուրերի թողարկումը միացներ, չպետք է մոռանար նաև ուսանողների գիտական հետազոտությունները ստուգել, իսկ այ վաղվա համար պետք է որոշեր, թե ինչ պատրաստ-

– Հե՛յ, պարո՛ն, լա՞վ եք, ամեն ինչ կարգի՞ն է։

– Ուշադի՛ր եղեք ուղղակի, չե՞ք տեսնում, փողոցն եմ անցնում։

Multifandom One-shotsWhere stories live. Discover now