- Մա՜մ։
- Ջան իմ աղջիկ։
- Մամ խնդրում եմ էլի, արի հետ գնանք։
- Չէ Նարե։
- Մամ խնդրում եմ։
- Ասացի չէ։ Դու պետք ա բուժվես Նարե..։
- Մամ, ոչինչ անել հնարավոր չի...սա այնպիսի հիվանդույունն ա որի դեմն առնելն անհնար ա։
- Հնարավոր ա։ Աղջիկս այս կյանքում ամեն ինչ հնարավոր ա։
- Լավ էլի մամ, քեզ քանի անգամ եմ ասել որ հրաշքների չհավատաս։ Ես մի բան եմ հասկացել...դու գալիս ես այս աշխարհ քո ճակատագրով, սա էլ իմ ճակատագիրն ա....ուղղակի...ուղղակի թող ապրեմ այս մեկ ամիսը ինչպես ես եմ ուզում...խնդրում եմ մամ - Մորս ձեռքը բռնելով խնդրում եմ նրան։
- Ոչ։ Լսում ե՞ս ոչ։ - Մայրս մաքրում է արցունքները և ձեռքս ամուր սեղմում - Դու կբուժվես։ Լսում ե՞ս Նարե, դու բուժվելու ես։ Ուղղակի հավատա Աստծուն։
- Մամ-
- Ոչ Նարե։ Ես քեզ այլևս չեմ ուզում լսել, գնացինք։
-...։****
Ողջույն բոլորին, Ես Նարեն եմ։ Կապույտ աչքերով, երկար սև վարսերով, գեղեցիկ դիմագծերով մի աղջիկ։ Ես 18 տարեկան եմ, սիրում եմ կյանքը, չէ....ավելի ճիշտ սիրում էի...։ Երբ ինձ մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, իմ ամբողջ աշխարհը փլուզվեց...ինձ մեկ ամիս է մնացել ապրելու, բժիշկները ասում են որ հնարավոր է բուժումններով կյանքս մի փոքր երկարացնել, բայց ես դա չեմ ուզում...ի՞նչ տարբերություն մեկ ամսից կմեռնեմ թե մեկ տարուց...ես հիմա միայն ուզում եմ ինձ համար ապրել, ուզում եմ վայելել կյանքը այս կարճ ժամանակվա ընդացքում...այսօր մորս հետ գնացինք հիվանդանոց, ինչքան համոզեցի որ չգնանք, միեւնույն է նա ինձ ստիպելով բերեց հիվանդանոց։ Ատում եմ հիվանդանոցը, փոքրուց չեմ էլ սիրել, ատամհատիկիս բժշկուհի եմ քաշել չեմ էլ հասկանում ինչի, այո այս պահը մի փոքր ծիծաղալու էր, գիտեմ...լավ միջև է։
Մորս հետ մտա բժշկի մոտ, խոսեցինք հետո ասաց որ արդեն կարող ենք սկսել, ես հագուստս փոխեցի, արդեն լրիվ պատրաստ էի, մի քանի րոպե անց բժիշկը եկավ և սկսեցինք...
****
Մի քանի ժամից ավարտեցինք...ինձ հետ բերեցին պալատ, ես ինձ շատ թույլ էի զգում, բժիշկը ասաց որ դա նորմալ է, բոլորը դուրս եկան որպեսզի ես քնեմ, աչքերս փակելուն պես պատուհանից մի տղա մտավ իմ պալատ, բայց այնքան թույլ էի որ ուշադրություն չդարձրի և քնեցի...
YOU ARE READING
Ուզում Եմ Քեզ Ամուր Գրկել Ու Էլ Երբեք Բաց Չթողնել
RomanceԵթե հավատում ես ինքդ քեզ և ամենա կարևորը Աստծուն, ուրեմն ամեն ինչում էլ ելք կա🤍💫