Մաս 7

6 1 0
                                    

Հաջորդ օրը արթնացա Դավիթի գրկում, գլուխս բարձրացրեցի և տեսա նրա քնած պատկերը, նա այնքան գեղեցիկ է քնած ժամանակ, նրա գեղեցիկ շուրթերը, դիլագծերը, աչքերը...ինձ ուղղակի խելքահան են արել։ Ցանկանում էի կամանց դուրս գալ նրա գրկից բայց չէր ստացվում, այնքան ամուր էր գրկել որ ինձ թվում է վախենում էր որ ինձ կտանեն նրանից...բայց ի վերջո մի կերպ կարղացա ազատվել նրա ամուր ձեռքերից և արդեն պետք է կանգնեի երբ դաստակիցս բռնեց և քաշեց դեպի նա, ես գլուխս դրեցի նրա կռցքավանդակի վրա և կամանց քրքջացի։

- Այ մո՞ւկ, էս ուզում էիր փախչել ձեռքիցս հա՞ - ցածր ձայնով ասաց Դավիթը։

- Չէ Դավ, դու միակն ես ում կողգին ես ինձ ապահով եմ զգում։ - Դա ասելով հայացքս բարձրացրեցի և հանդիպեցի իր գեղեցիկ աչքերին, այդ աչքերը միշտ ինձ ինչ որ բան են ասել...ես խելագարվում եմ դրանց համար։

- Գիտես չէ ինչքան շատ եմ քեզ սիրում։ - Ժպտալով ասաց Դավիթը։

- Ըհը։ - Ես նույնպես ժպտացի և գլխով արեցի։

...

Երեք ամիս անց...

Հեղինակի անունից։

- Հը՞ Բժիշկ, ինչպես է Նարե ի վիճակը։ - Անհանգիստ հարցրեց Դավիթը։

- Հիմա արդեն լավ է, կարիք չկա անհանգստանալու։ - Հանգիստ բայց հոգնած ձայնով պատասխանեց Բժիշկը։

- Իսկ....կարող ե՞մ մտնել մոտը

- Այո իհարկե, բայց շատ կարճ ժամանակով, աղջիկը պետք է հանգստանա։

- Լավ։

Արդեն անցել է երեք ամիս, ամեն ինչ շատ լավ էր մեր հերոսների հետ այս երեք ամիսների ընդացքում, բայց հանկարծակի մեր հերոսուհին ' Նարեն, սկսում է իրեն վատ զգալ, հետո տեսնում է որ քթից արյուն է գալիս, ուշագնաց է լինում և Դավիթը արագ բժիշկներին կանչում է, դե մնացածնել արդեն գիտեք...

Դավիթը ներս է մտնում և տեսնում է աղջկան հոգնած, թուլացած մարմինը, հետո նայում է նրա գեղեցիկ դեմքին, այդ դեմքը գունատ էր, աղջիկը մի կերպ կարողացավ ժպտալ որպեսզի տղան չանհանգստանա։ Նարեն զգում է որ իր մահը մոտ է....բայց նա այլևս չի վախենում, որովհետև այս երեք ամիսների ընդացքում նրա կյանքը վերածվել էր հեքիաթի, ամեն օր դուրս էին գալիս քայելու, հետո էլի վերադառնում Նարե ի պալատ, Դավիթը նրա հետ նույն սենյակում էր ապրում, չէր գնում տուն, դե տանն էլ սպասող չկա, ի՞նչի համար գնար տուն, ավելի լավ է մնալ իր սիրելիի հետ։ Նրանք շատ երջանիկ էին անգամ Նարեն մի պահ մոռացել էր իր հիվանդության մասին, բայց այսօր կրկին Նարերին հիշեցրեցին որ նա ուղղակի կապված է այս հիվանդության հետ, և այդ ի՞նչ հրաշք պետք է լինի որպեսզի Նարեն փրկվի...ցավոք սրտի բժիշկներն էլ արդեն հույս չեն տալիս որ  Նարեն.....հասկացաք։

Դավիթը առաջացավ և նստեց Նարեի կողգին, ձեռքը բռնեց և համբուրեց։

- Դավիթ... - Մի կերպ կարողացավ ասել Նարեն։

- Ջա՜ն, իմ սիրուն Նարե։ Ամեն ինչ լավ է լինելու լսում ե՞ս, ամեն ինչ լավ է լինելու, դու միայն շարունակի ուժեղ մնալ։

- Դավ...պետք չէ ինձ ստել...ես շատ լավ գիտեմ որ մահս մոտ է...բայց...Մինչ մեռնելս դու... - այդ պահին Նարեն սկսեց հազալ և արյուն եկավ բերանից։

- Նարե! - Բղավեց Դավիթը և ոտքի կանգնեց։

- Դավ....խնդրում եմ..նստի...

Դավիթը նստեց և կրկին բռնեց աղջկա ձեռքը։

- Դավ...Դու ինձ պետք է մի բան խոստանաս.......խոստացիր..որ իմ մեռնելուց հետո... - Կրկին հազաց - ... պետք է .....պետք է...պետք է կյանքդ դասավորես ու երջանիկ լինես...հանուն ինձ...չապրես հիշողություններով ու կյանքդ դարձնես դժողք, չնստես տանը, չհարբես, չկործանես կյանքդ...մենք հենց սկզբից էլ գիտեինք որ մի օր այս օրը գալու էր...և հիմա պետք է որ դու ուժեղ մնաս....Դավ...ես քեզ սիրում եմ..

- Լռի՛ ու էլ ոչինչ չասե՛ս։ Դու ապրելու ես, լսում ե՞ս, դու ապրելու ես։

Աղջիկը իր թույլ ձեռքով բռնում է տղայի ձեռքը և շշնջում։

- Ես սիրում եմ քեզ....

Եվ աղջկա ձեռքը թուլանում է և ընկնում, աղջիկը դանդաղ փակում է աչքերը և նրա աչքերից գլորվում են աղի արցունքները...Դավիթը ապշած նայում է նրա արդեն անշնչելի մարմնին և չի հավատում։

- Ոչ....ՆԱՐԵ!!! - Այնքան ուժեղ է բղավում որ դրանից բժիշկները արագ ներս են մտնում և տղային ուժով դուրս հանում պալատից։

Դավիթը նստում է հատակին գլուխը վերցնում ձեռքրի մեջ և սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել...

...

Մեկ տարի անց...

Դավիթը ծաղիկները դնում է Նարեի գերեզմանա քարի վրա, նստում է և սկսում նայել Նարեի նկարին ։

- Ես փորձել եմ անել այն ինչ դու ինձ խնդրել էիր..բայց ինձ մոտ դա չի ստացվում Նար....ես քեզ ԿՅԱՆՔՈՒՄ չեմ մոռանա, ԿՅԱՆՔՈՒՄ  գլխիցս և  սրտիցս քեզ չեմ հանի Նար....ԿՅԱՆՔՈՒՄ...

...ՎԵՐՋ...

Հուսով եմ որ դուր է եկել, եթե լինեն մի փոքր սխալներ Քաղցկեղի հետ կապված ապա ասեմ որ ես ընդանրապես գլուխ չեմ հանում այս ամեն ինչից, չնայած որ ինտերնետում  նայել եմ մի քանի բաներ։ Անգամ չգիտեմ թե ինչու հենց այսպիսի պատմություն որոշեցի գրել, բայց հուսով եմ որ այս պատմությունը ձեզ կոգնի հասկանալ որ այս կյանքում պետք է սիրելիիդ ձեռքը երբեք բաց չթողնես, եթե սիրում ես ուրեմն ինչ դժվարություններ էլ որ լինեն պետք է միասին հաղթահարեք, պետք է գնահատաեք ձեր հարազատներին,  երբեք չես կարող կռահել թե վաղը քեզ ինչ է սպասվում Դե ինչ...
ՍԻՐԵՔ ՄԻՄԻԱՆՑ ԵՎ ԵՐԲԵՔ ՁԵՐ ՍԻՐՈՂ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԸ ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 16 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Ուզում Եմ Քեզ Ամուր Գրկել Ու Էլ Երբեք Բաց ՉթողնելWhere stories live. Discover now