Արդեն գիշեր էր...մայրս տուն էր գնացել, ես էլ պարկել էի բայց չէի կարողանում քնել...մտքերս շատ խառնեն։ Ի՞նչպես ու երբ եղավ այս ամենը...ե՞րբ հասցրեցի էսքան փորձությունների մեջ ընկնել, երբ հասցրեցի կյանքին ուրիշ աչքերով նայել ու վերջապես ե՞րբ հասցրեցի սիրահարվել Դավիթին....Այո սիրահարվել...ես սիրահարվել եմ մի մարդու ով ինձ անգամ իրեն հարազատ չհամարեց և հեռացավ...բայց ես ոչինչ անել չեմ կարող սրտիս դեմ...սիրտս սիրում ա ու վերջ։ Ուղեղս ինձ ասումա ու պետքա մոռանամ, իսկ սիրտս...սիրտս ուղղակի չի ուզում մոռանալ նրան...նրա դիմագծերը...նրա ամեն մի հայացքը ինձ վրա ուղղված...ես..ես իսկապես խճճվել եմ...ես հոգնել պայքարելուց, հերիքա...էլ չեմ կարողանում, էլ ուժ չունեմ...բայց..մի կողմից էլ այսպես լավ եղավ...ես մեկա մեռնելու եմ...ի՞նչ կապ ունի եթե մեկ տարով կյանքս երկարացնեն կամ երկու տարով...մեվնույն է, ես չեմ կարող ամուսնանալ, երեխաներ ունենալ...ավելի լավ է այսպես, ես ուրախ եմ որ Դավիթը շուտ գնաց իմ կյանքից...միեվնույն է եթե իմանար հիվանդությանս մասին, մեկ է չէր մնալու կողքիս, լավ է....գոնե այսպես քան այնպես...կարոտում եմ քեզ Դավիթ բայց ոչինչ անել չեմ կարող...կյանքը իրոք սիրում է անակնկալներ մատուցել քեզ...ո՞վ կմտածեր որ ես կսիրահարվեի, կյանքումս առաջին անգամ կսիրահարվեի հիվանդանոցում...այս վիճակում...ծիծաղելի է....միչև է..
Պարկած էի մտքերիս հետ, երբ պատուհանի դուռը բացվեց և....չեմ հավատում աչքերիս...ես քնա՞ծ եմ, սա երա՞զ է....Դավիթն էր....ժպտաց և մոտեցավ, նստեց կողքիս, ես դեռ շշմած նրան էի նայում, նա ժպտաց և մազիս մի փունջը դրեց ականջիս հետեվում։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...
- Հը՞ն, ի՞նչի չես խոսում։
- Դավիթ....դու..
- Հա, ես...կներես ինձ...ես չպետքա առանց քեզ հրաժեշտ տալու հեռանայի, ուղղակի...մայրս վատ առողջ էր...ինձ զանգեց մեր հարեւանը և ասաց որ մորս վիճակը կրկին անգամ վատացել է...մայրս սրտի խնդիր է ունեցել...չգիտեմ ինչ արագությամբ եմ հասել տուն, ծնկի եմ եկել մորս առաջ, նա վերջին անգամ ժպտաց և.... - այլևս չկարողացավ շարունակել, արցունք նկատեցի նրա դեմքին։
- Դավիթ... - Մատովս մաքրեցի նրա արցունքը։Ինչ անեմ ես հիմա հը՞...Դավիթը մորը կորցրեց..իսկ ես նրան էի մեղադրում....եթե ես էլ մահանամ նա...նորից կտխրի...ես պետքա Իրանից հեռու մնամ եթե չեմ ուզում նրա կյանքը կործանել...
- Դավիթ....հավատա որ մայրդ քեզ երկնքից տեսնում ա ու հպարտանում քեզնով...խնդրում եմ քեզ հանգստացի...ինձ...ինձ համար ցավոտա քեզ այս վիճակում տեսնելը...ես չեմ կարողանում քեզ այս վիճակում տեսնել..
Նա սկսեց այտս շոյել, միանգամից մարմինս փշաքաղվեց նրա հպումից...աչքերս ինքնըստինքյան փակեցի...մի քանի վայրկյան հետո զգացի նրա տաք շունչը շուրթրերիս վրա...համբույրը երկար կտեվեր, եթե ես հետ չգնայի..
- Խնդրում եմ, սա սխալ ա...մենք...
- Ի՞նչ մենք, եթե մենք իրար սիրում ենք ապա ի՞նչն ա խանգարում միասին լինել, հը՞ Նարե...
- Դավիթ, մենք չենք կարող միասին լինել որովհոտև...որովհետև...
- Որովոհտև ի՞նչԽորը շունչ քաշեցի և ասացի։
- Որովհետև, ես անբուժելի հիվանդ եմ, Դավիթ...
YOU ARE READING
Ուզում Եմ Քեզ Ամուր Գրկել Ու Էլ Երբեք Բաց Չթողնել
RomanceԵթե հավատում ես ինքդ քեզ և ամենա կարևորը Աստծուն, ուրեմն ամեն ինչում էլ ելք կա🤍💫