Արդեն գիշեր էր։ Չէի կարողանում քնել, անընդհատ մտածում էի Դավիթի մասին...այս ի՞նչ է ինձ հետ կատարվում, կարողա՞ սիրահարվում եմ...էէէ՜, ի՞նչեր ես խոսում Նարե ջան, դու չես կարող...ոչ....հաստատ չես կարող։
***
Առավոտյան արթնացա, բժշկուհին եկավ, հարցրեց վիճակիս մասին, ասացի որ արդեն ինձ մի փոքր լավ եմ զգում, նախաճաշեցի, դուրս եկա մի փոքր զբոսնելու, երևի մի 15 րոպե դրսում եմ եղել, վերդարաձա պալատ բայց Դավիթը այդտեղ չէր...ես մտածեցի թե արդեն եկած կլինի ինձ տեսնելու...բայց այդպես էլ չի եկել։ Սպասեցի ևս 1 ժամ, բայց կրկին չկար ու չկար...որոշեցի բարձրանալ իր պալատ։ Հասնելով նրա սենյակի դռան մոտ, բացեցի դուռը և ներս մտա, բայց....նա այդտեղ չէր...չհասկացա...այս ո՞ւր է գնացել։ Այդ պահին մի բժշկուհի ներս մտավ, և ես հարցրի։
__Ըը...կներեք, կարողա՞ իմանաք թե որտեղ է այստեղի հիվանդը։
__Դուք, Դավիթ Մերհաբյանի հե՞տ եք։ - Հարցրեց բժշկուհին։
__Այո այո...
__Ախ նա...նա այսօր առավոտյան է դուրս գրվել։
Այդ պահին, ես մեծ շոկ ապրեցի։ Նա առանց ինձ հրաժեշտ տալու չէր հեռանա...չնայած..արդեն հեռացել է...
__Ըհ...լավ։ Շնորհակալ եմ շատ։
Ես գնացի հետ իմ պալատ, պարկեցի և սկսեցի առաստաղին նայելով մտածել։
<<ախր Դավիթը չէր հեռանա առանց ինձ հարժեշտ տալու>> <<ի՞սկ եթե շտապ դեպք է պատահել դրա համար է գնացել>> <<ուֆֆ, քեզ ինչ թե նա ուր է գնացել, կամ ինչի է գանցել։ Այնպես չէ թե մենք այդքան մոտ էինք իրար հետ։ Նա հարկ չի համարել ինձ տեսնել գնալուց առաջ..դա նրա որոշումն է, վերջ։>>
Փորձեցի քնել բայց մոտս չստացվեց։ Չեմ ուզում Դավիթի մասին մտածել բայց չի ստացվում...ես....կարոտում եմ նրան..շա՜տ...***
Հաջորդ առավոտ մայրս ներս մտավ, ձեռքին ճաշ։
__Բարի լույս աղջիկս - ժպիտով ասաց մայրս։
__Բարի լույս մայրիկ...այս ի՞նչ ես բերել։
__Քո սիրած ճաշն եմ պատրաստել, հի՛մա պետք է սա ուտես... - Հա՛մ ափսեներն էր շարում սեղանի վրա ՝ հա՛մ խոսում - ...Գիտեմ որ դեռ ոչինչ չես կերել։
__Մա՜մ...դա թող, քեզ հետ շատ լուրջ խոսելու բան ունեմ...
Մայրս մի պահ նայում է ինձ, հետո կրկին շարունակում է իր գործը։
__Չի լինի հետո խոսենք, աղջի՛կս։ Հիմա շատ սոված ենք երկուսս էլ։ Արի նախ հաց ուտենք, լա՞վ։
Ես ոտքի եմ կանգնում, մոտենում եմ մորս, բռնում եմ նրա ձեռքը և սկսում։
__Մամ, խնդրում եմ լսիր ինձ...
Մայրս խորը հոգոց է հանում և ինձ է ուղղում հայացքը։
__Լավ։ Ասա՛, տեսնեմ ի՞նչ է եղել։
Ես մազիս փունջը դնում եմ ականջիս ևետեվում և ցած եմ նայում։
__Մամ...ես... - Խորը շունչ եմ քաշում և շարունակում - ...Մամ, ես որոշել եմ գնալ Հայաստանից։
Մորս բիբերը լայնանաում են շոկից, նա չէր սպասում սրան...չնայած...ի՞նչի չէր սպասում որ...իբրև նա չգիտի որ նրա աղջիկը խենթ է...
__Բ-Բայց...Նարե՛, դու չես կարող հեռանալ, այստեղ դու բուժում ես ստանում։
__Մամ։ - Բռնում եմ մորս ուսերը - Խնդրում եմ քեզ։ Թող ապրեմ իմ այս կարճ կյանքը....ես ուզում եմ գոնե այս մեկ ամսվա մեջ ինձ երջանիկ մարդ զգալ։ Խնդրում եմ քեզ, Մա՛մ։ Թող անեմ այն ինչ սիրտս ա ուզում։
Մորս աչքերը լցվել են աղի արցունքներով։ Մի քանի վայրկյան երկուսս էլ ուշադիր զննում էինք միմիանց։ Հանկարծ մայրս թեքեց հայացը, թարթեց աչքերը և այդպես ավելի շատ սկսեցին թափվել արցունքները։ Եվս մի քանի վայրկյան և մայրս խոսեց։
__Լավ...եթե ուզում ես գնալ՝ ուրեմն գնա... - Ես մի փոքր զարմացա, որ մայրս համաձայնեց։ Կրկին մի քանի վայրկյան լուռ մնալուց հետո շարունակեց։ - Գնա՛ և մահացի՛ր։ Եթե ընտրել ես որ մեռնելը ավելի լավ գաղափար է ուրեմն արա այնպես ինչպես ուզում ես...
Զգացի թե ինչպես արցունքներս գլորվեցին այտերիս վրայով։ Մայրս նստեց աթոռի վրա և առանց ինձ նայելու սկսեց խոսել։
__Երբ դու ծնվեցիր...ես ու հայրդ շա՜տ էինք ուրախացել...մենք քեզ շատ-շատ ենք սիրել...մենք մտածում էինք որ դու ամեն ինչի հասնելու ես, երկար ես ապրելու...մենք մտածում էի՜նք որ ամենա լավ ընտանիքն ենք լինելու...որ բոլորը երազելու են մեր պես երջանիկ և գեղեցիկ ընտանիք ունենալու մասին...բայց...- Մայրս տխուր քմծիծաղ տվեց - ...քո ծնվելուց երկու տարի անց հայրդ մահացավ....մենք մնացինք երկուսով։ Հորդ մահվանից հետո ես միայն քեզ համար եմ ուժեղ մնացել և շարունակում եմ մնալ...եթե դու չլինեիր, ես երևի թե..վաղուց ինքնասպան եղած կլինեի...Իսկ հիմա եթե դու էլ գնաս, թողնես ինձ ՝ ինչպես որ հայրդ արեց...ես այլևս չեմ ապրի...չեմ ապրի... - Գլուխը աջ ու ձախ շարժելով ասում էր մայրս և արցունքները իրար հերթ չտալով հոսում էին։
Մայրս փակեց աչքերը, արցունքներս մաքրեցի բայց միեւնույն է էլի գալիս էին, ծնկի եկա մորս դիմաց, բռնեցի ձեռքը և նայեցի նրա աչքերի մեջ։
__Ներիր...Ներիր ինձ մայրիկ...ներիր ինձ... - ես գլուխս դրեցի մորս ծնկներին և սկսեցի ուժեղ լաց լինել։ Մայրս իր արցունքների միջից ժպտաց և շոյեց գլուխս։ Ես մի փոքր հանգստացա...
YOU ARE READING
Ուզում Եմ Քեզ Ամուր Գրկել Ու Էլ Երբեք Բաց Չթողնել
RomanceԵթե հավատում ես ինքդ քեզ և ամենա կարևորը Աստծուն, ուրեմն ամեն ինչում էլ ելք կա🤍💫