/Մաս 1/🥀

17 2 1
                                    

«Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում։ Երբեմն պետք է պայքարել այն բանի համար, ինչ ուզում եք, իսկ երբեմն էլ պետք է հրաժարվել ու ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես որ կա։》

Օլեգ Ռոյ🥀

Լինել Մաֆիայի արքայադուստր'նշանակում է ապրել հավերժ փառքի և հարստության մեջ։Ապրել արյան և ընտանիքին անդավաճան մնալու երդման մեջ։
Շատերը նախանձում են Էմիլիին։Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պայծառ չէ,որքան որ թվում է։

Հայելու դիմաց նստած,ես ուշադիր նայում էի մորս ձեռքերին։Նա շոյում էր իմ սև,երկար մազերը։Նրա ձեռքի սանրը սահում էր վարսերիս վրայով և հարթեցնում ալիքները։Ես մորս աչքերում վախ էի տեսնում։Նա չէր բարձրացնում աչքերը,քանի որ վախենում էր նայել ինձ։Ամաչում էր...ամաչում էր իր անզորությունից։Ամաչում էր,որ չէր կարող պաշտպանել իր միակ դստերը մաֆիայի սարսափելի աշխարհից։
  ֊Հայրդ ասաց,որ Միների ընտանիքը ցանկանում է արագացնել հասանիքի պատրաստությունը...,֊վերջապես ասաց կինը,֊հարսանիքը երկու շաբաթից է։
Նրա ձայնի դողը տագնապ առաջացրեց աղջկա ներսում։
֊Գոնե մի բան ասա Էմիլի։
Աղջիկը վերջապես հանդիպեց մոր հայացքի հետ։
֊Իսկ ինչ կարող եմ ասել մամ։Հայրիկը ինձ մսի կտորի նման նետում է Մինի դիմաց։Ես իրավունք չունեմ նույնիսկ նրան դեմ գնալու։Իմ կյանքը դա հայրիկի գրած սցենարն է։Նա է որոշում,թե որ ժամին,որտեղ լինեմ ես։Ում սիրեմ,ում ատեմ և ում հետ ամուսնանամ։
Մայրս ծնկի եկավ իմ դիմաց,բռնեց ձեռքերս և շոյելով դրանք ասաց.
֊Ներիր սիրելիս։Սա է այն կյանքը,որին արժանի են մաֆիայի կանայք։Դու պետք է ուժեղ լինես սիրելիս։Մին Յունգին այդքան էլ վատը չէ,նա գեղեցիկ է,բարձրահասակ,բացի այդ շուտով կդառնա Միների ընտանիքի պարագլուխը։Նա հրաշալի...
Չհասցրեց կինը խոսքը ավարտել,երբ ես տեղիցս դուրս թռա և սկսեցի բղավել նրա վրա.
֊Բայց ես նրան չեմ սիրում գրողը տանի...Ես նրան չեմ էլ ճանաչում մամ։
Այդ պահին դուռը թակեցին և սենյակ մտավ տան գլխավոր տնտեսվարուհին'Աննան։
֊Ներեցեք Տիկին Կիմ։Պարոն Կիմը Ձեզ ներքև է կանչում։Միների ընտանիքը արդեն այստեղ է։
֊Շնորհակալ եմ Աննա։Դու կարող ես գնալ,մենք շուտով կգանք։
Կինը գլխով արեց և դուրս եկավ սենյակից։
Մայրս մոտեցավ ինձ, ձեռքով տարավ հայելու կողմ և սահեցրեց ձեռքը իմ նոր զգեստի վրայով։Նրա ձեռքի ճնշման տակ մուգ կանաչ,քարերով պատված զգեստը թեթևակի խշշաց։
֊Գնանք սիրելիս։Ամեն ինչ լավ կլինի...
֊Ոչինչ էլ այլևս լավ չի լինի...

{}

Երկար աստիճանները տանում էին ընդարձակ հյուրասենյակ,որտեղ որ արդեն մեզ սպասում էր իմ հայրը'Կիմ Սո Ջունը և Միների ընտանիքը։
Ես միանգամից հանդիպեցի Մին Յունգիի սառը հայացքի հետ։Նրա սև մազերը ետ էին սանրված,հագին սև կոստյում էր,իսկ աչքի վրայով անցնող սպին նրան ավելի սարսափազդու էր դարձնում։
Երբ վերջապես աստիճանները վերջացան,աղջկան մոտեցավ հայրը և բռնելով ձեռքից մոտեցրեց հյուրերին։
֊Ահա և իմ արքայադուստրը։Նրա 18 ամյակը մեկ ամիս առաջ լրացավ։
Էմիլիին մոտեցավ Մին Դոհյոնը 'ընտանիքի հայրը։
֊Շատ հաճելի է ծանոթանալ գեղեցկուհու հետ անձամբ,֊նա համբուրեց ապագա հարսի ձեռքը և ձեռքով առաջ հրավիրեց Յունգիին։
Աղջկա մարմնով սարսուռ անցավ,երբ տղայի սառը մատները նրա ձեռքն առան ափերի մեջ։Տղան նուրբ համբուրեց այն,աչքը չկտրելով Էմիլիի վախեցած հայացքից։
  Բոլորը լուռ հետևում էին զույգին։Ասես նայեին,թե ինչպես էր առյուծը մոտենում մսի իր կտորին։
Երբ կրկեսն ավարտվեց,բոլորին ուղեկցեցին ճաշասենյակ։
Կիմ Սոջունը նստել էր սեղանի գլխին։Նրա կողքին նստած էր Յունգիի հայրը,իսկ մյուս կողքին Էմիլիի մայրը։
Բախտի բերմամբ Յունգին տեղավորվել էր աղջկա դիմաց,այլ ոչ թե կողքին։
Սակայն տղան միևնույն է հայացքով դեռ ուտում էր աղջկան։Նա ասես գազան լիներ,որը անհամբեր սպասում էր այն պահին,թե երբ կկարողանար սեղմել զոհի կոկորդը։
Էմիլիի լարվածությունը անցավ,երբ նրա կողքին նստեց մեծ եղբայրը'Թեհյոնը։
Նա քաղաքավարի ողջունեց սեղանակիցնորին,այնուհետև ժպտաց Էմիլիին։
֊Դու լավ ես,֊շշնջաց Թեն։
֊Իսկ միթե՞ կարող եմ լավ լինել։
֊Ներիր Էմիլի։Հայրիկը ոչ ոքի չլսեց։
֊Գիտեմ Թեհյոն...

Բոլորը լուռ ընթրում էին։Սեղանի ուտեսնտները գնալով ավելանում էին,իսկ ստամոքսնորը լցվում։

֊Այս բաժակով էլ ցանկանում եմ խմել մեր ապագա նորապսակների կենացը։Նրանք միասին դեռ մի ամբողջ կյանք պետք է անցկացնեն,֊ասաց Մին Դոհյոնը բարձրացնելով հերթական գինու բաժակը։
Լսվեցին բաժակների զարկերը։
Էմիլին նայեց Դոհյոնի կողքին նստած երիտասարդ կնոջը։Նա 20 տարի փոքր էր իր ամուսնուց և պարզ էր,որ նա Յունգիի խորթ մայրն էր։Տղայի հարազատ մայրը մահացել էր մի քանի տարի առաջ'ավտովթարից։Ըստ բամբասանքների այս կնոջ հետ Մինը կապված էր եղել դեռ կնոջ մահից առաջ։Զարմանալի չէ,որ մաֆիայի տղամարդիկ ունեն բազմաթիվ սիրուհիներ։Եվ ամենևին կասկածելի չէ,որ Յունգին էլ ամուսնության ընթացքում կօգտվի այլ կանանցից։Սակայն Էմիլիի համար դա միևնույնն էր,քանի֊որ նա չէր սիրում Յունգիին,ուր մնաց խանդել նրան։

Երբ երեկոն ավարտվեց Մեծ Մինը հիշեցրեց գալիք նախահարսանեկան խնջույքի մասին։Այն պետք է կազմակերպվեր Միների առանձնատանը։
֊Ներկա են լինելու Մեր ընտանքիները,Պակերի ընտանիքը և Չոների։
֊Չոների՞,֊զարմացած հարցրեց Կիմ Սոջունը։
֊Այո,Չոնգուկն է այստեղ։Ժամանել է ԱՄՆ֊ից,֊քմծիծաղ տալով ասաց Մինը։
֊Ինչ է կորցրել դա այստեղ։Սկզբում հրաժարվում է պարագլուխ դառնալուց,այնուհետև 7 տարի անց ետ է վերադառնում։
֊Չգիտեմ,բայց հրավիրել եմ նրան,որովհետև հնարավոր է,որ իսկապես գա հոր պաշտոնին։Մեզ թշնամիներ պետք չեն Կիմ։
֊Հասկանում եմ քեզ Մին։
֊Դե ինչ,֊Մինը մոտեցավ ինձ,֊կհանդիպենք աղջիկս։Մյուս անգամ ավելի կարգին կշփվեք Յունգիի հետ։
Ես քաղաքավարի ժպտացի նրան և կախեցի գլուխս,որպեսզի չտեսնեմ,ոչ նրա,ոչ էլ տղայի վայրի հայացքները։
Երբ հորս ուղղեկցությամբ նրանք դուրս եկան տանի,ես արագ վազեցի իմ սենյակ և այդ երեկո այլևս դուրս չեկա այնտեղից։

[1]

Վտանգավոր կապեր🥀Место, где живут истории. Откройте их для себя