\Մաս 4\🥀

12 2 0
                                    

Մահը հոգու և մտքի պայքարն է։Այն տանում է կործանման ու թույլ տալիս խորտակվել անվերջ անդունդում,որտեղից ելք գտնելը դժվար ու անհնար է։

(Հեղինակ)

Երկար մթությունից հետո,Էմիլին վերջապես լույսի ստվեր զգաց աչքերին։Երկար և անտանելի լռությունը փոխարինվեց ցածր շշուկներով։
֊Փառք Աստծո նման դեղահաբերի դոզան այդքան էլ վատ չի ազդել նրա վրա։Բացի այդ դուք հասցրել ճիշտ օգնություն ցուցբերել աղջկան Պարոն Չոն։
Էմիլիի մտքում միանգամից վերականգնվեցին հիշողությունները։
Չոմգուկի վախեցած աչքերը,նրա ձեռքերը և ձայնը։
Տղան փրկել էր նրան։
Էմիլին անգամ չգիտեր շնորհակալություն հայտնել տղայից,թե անիծել նրան։
Աղջիկը մինչև վերջ բացեց աչքերը։Դա չվրիպեց Չոնից։
Տղան արագ մոտեցավ Էմիլիին։
Իսկ նրա ետևից բժիշկը։
֊Ինչպես ես քեզ զգում,֊հարցրեց տղան իր ցածր և խորը ձայնով։
֊Կարծես թե լավ եմ։
Չոնգուկը նայեց բժշկին,ով կարգավորում էր աղջկա ձեռքին միացված ասեղը։
֊Կանչեմ նրա ծնողների՞ն։
֊Այո։
Մինչ բժիշկը դուրս եկավ սենյակից,Չոնը ձեռքը դրեց աղջկա ձեռքին։
֊Նրանք չգիտեն,որ դու փորձում էիր ինքնասպան լինել։
֊Շնորհակալ եմ։
֊Բայց հասկանում ես չէ,որ եթե իմանան շատ վատ կլինի քեզ համար։
Էմիլին գլխով դրական պատասխան տվեց։
֊Ինչո՞ւ Էմիլի։
Էմիլին քմծիծաղ տվեց։
֊Իսկ ինչ ես կարծում,ինչու պետք է շարունակեի ապրել,երբ ընտանիքս ինձ մսի կտորի նման վաճառում է այդ հրեշին։
֊Հավատա նա առաջինն ու վերջինը չէ։Մենք բոլորս ենք այդպիսին։
֊Դու՞ք։Ճիշտ ես բոլորդ եք այդպիսին։Ես ընդհամենը ցանկանում էի նորմալ կյանք։Ցանկանում է ապրել մեկի հետ ում կսիրեմ և ով կսիրի ինձ։
Չոնգուկը լուռ լսում էր...
Իսկ երբ ցանկանում էր ինչ֊որ բան ասել սենյակ մտավ մայրը և Թեհյոնը։
֊Աղջիկս։
Նա բռնեց դստեր ձեռքը և սկսեց համբուրել։
֊Էմիլի դու վախեցրեցիր մեզ,֊ասաց Թեհյոնը։
֊Ամեն ինչ կարգին է։Նա ընդհամենը պետք է այսուհետ լավ սնվի։
ՍՈՒՏ,որը կփրկի աղջկան հորից։
֊Լսում ես սիրելիս։Դու պետք է այսուհետ լավ սնվես։Մայրը շոյեց Էմիլի գլուխը,համբուրեց ճակատը և կանգնեց Չոնգուկի դիմաց։
֊Շնորհակալ եմ տղաս։Եթե դու շուտ չգտնեիր նրան ես չգիտեմ...
֊Կարիքը չկա,֊Չոնը շրջվեց դեպի Էմիլին,֊առողջություն քեզ Էմիլի։
Նա դուրս եկավ սենյակից խոնարհվելով,և վերջին անգամ հայացք գցեց աղջկա վրա։

                                 { }

Pov:Չոնգուկ։

Էմիլին ասես ամենուր էր։Նա իմ մտքում էր,հուգում և կարծես թե սրտում։
Գրողի տարած Մին։Ոչ Չոնգուկը չի կարող թողնել այս ամենը։Մի կողմից նրան կաչում էր Ամերիկան,որտեղ տղան իր հաջող բիզնեսն էր վարում,իսկ մյուս կողմից Կորեան,հորից մնացած պարագլխի կոչումը և այդ աղջնակը։
  Հանկարծ գրասենյակի դուռը բացվեց և ներս մտավ Հոսոկը։
֊Ահա և դու։Ինչու ենք մենք դեռ այստեղ եղբայր։Ինչ է նրանք քեզ իսկապես համոզել են մնալ այս կեխտի մե՞ջ։
֊Հիմարություններ դուրս մի տուր Հոսոկ։
֊Դու ինքդ քեզ նման չես։
֊Հանգիստ թող ինձ։
Հոսոկը փռվեց կաշվե բազմոցին։
֊Միները կարծես թե կամաց֊կամաց ամրապնդում են իրենց դիրքերը,֊հանկարծ ասաց Չոնը
֊Երբվանից է դա քեզ սկսել  անհանգստացնել գրողը տանի։
֊Ես պարզապես վախենում եմ,որ նա մեր տարածքներն ոլ իրենով կանի։
Հոսոկը տեղից վեր թռավ։
֊Չոն,դա քեզ երբեք չի անհանգստացրել։Դու ինքդ հրաժարվեցիր պարագլուխ դառնալուց,շատ լավ գիտակցելով,որ մի օր կանգնելու ենք այդ խնդրի առաջ։
Դու ցանկանում ես վերադռանալ հայրիկի գործին և ավարտել այնպես,ինչպես որ նա՞։
֊Հոսոկ դա այսպես թե այնպես մեր արյան մեջ է։
Տղան սկսեց բարձր ծիլաղել։
֊Չոնգուկ իմացիր,որ ես քո հարազատ եղբայրն եմ։Ես միայն քեզ ունեմ և չեմ ցանկանում կորցնել քեզ նույնպես։
Չոնգուկը նայեց եղբորը։
Հոսոկը նստեց նրա կողքին ձեռքը գցելով ուսին։
֊Դու ցանկություն ունես վերադառնալու՞։
֊Չգիտեմ Հոսոկ...չգիտեմ։
Չոնգուկը ձեռքերով փակեց դեմքը։
֊Կարծում եմ այո...Ես չեմ կարող հավերժ փախչել նրանից,ինչ֊որ դեռ ծնված օրից իմ մեջ է։

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Oct 29 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Վտանգավոր կապեր🥀Место, где живут истории. Откройте их для себя