Արթնացա,լվացվեցի.հագա իմ ամենասիրելի սպիտակ կիսաշրջազգեստը,վրայից բաց երկնագույն բլուզս և սպիտակ կեդերս:
Տանից դուրս եկա'դպրոց հասնելուն պես մտա դասարան:Քիմիայի ժամն էր:Հելենը դասարանում էր ժպտացի և համբուրեցի այտը:Երբ նստեցի առանց վարանելու սկսեցի պատմել երեկվա կատարվածի մասին'չնկատելով,որ Մայան դեռ չեր եկել:Դե նա իր սովորության համաձայն գալիս էր երկրորդ ժամին:Էլ չէի կարողանում մեջս պահել ես լրիվ շփոթված էի,առաջին անգամ սկսեցի մտածել,որ մի օր էլ ես կարող եմ սիրահարվել կամ հավանել ինչ-որ մեկին:Բայց չէ դա ինձ անհնար էր թվում:Ահա հնչեց զանգը և Մայան մտավ դասարան ու համբուրեց բոլորիս:Ես սկսեցի պատմել նրան,նա սկզբում ծիծաղեց,բայց հետո հասկացավ պահի լրջությունը:Դասի ավարտին դեռ շատ կար և թարսի պես րոպեները դանդաղ էին անցնում:Զանգն հնչեց.մենք մոտեցանք պատուհանին և Մայան ինձ խնդրեց պատմել Նիկի մասին.
-դե նա համարյա իմ հասակին է,չեմ թաքցնի գեղեցիկ է,ունի մարզված կազմվածք,-հրճվանքով պատմում էի ես:
-իսկ տարիքը?քանի տարեկան է,-հարցրեց Հելենը -լավ դա ինչ կարևոր է,-ծամածռելով ասացի ես -չէ Սառա կարևոր է,ասա´,-պնդելով ասաց Մայան
-լավ 16,-չուզենալով ասացի
-լավ չի,-համարյա միասին ասացին Հելենն ու Մայան:Մենք մի քանի րոպե լուռ էինք:Ինչ խոսել,ինչպես օգնել?մտածում էին ընկերուհիներս:Ես սառած կանգնած էի չգիտեի ծիծաղեմ թե լացեմ:Ներսումս լրիվ տակնուվրա է լինում:Թողեք ձեր մեկնաբանությունները,ինչ կասեք շարունակեմ?
ВЫ ЧИТАЕТЕ
Ընտրության առաջ
RomanceՊատմությունը մի աղջկա մասին է,ում սիրում է իրենից 1 տարով փոքր տղա...սա գրվել է իրական փաստերի հիման վրա:Կարդացեք և թողեք ձեր կարծիքները դրանք շաաատ կարևոր են մեզ համար...