Վերջին զանգիցս անցել է մոտ 20 օր ու այդ օրերի ընթացքում ես հասցրեցի շատ բան իմանալ:Ասեմ որ ընկերացել եմ մեր շատ սիրելի ուսուցչի եղբոր հետ:Նրա անունը Զակ է. աչքերը կապտականաչավուն գույնի են, մազերը' սև,փոքր-ինչ բարձրահասակ ու շաաատ գեղեցիկ է:
Հելենին նա շատ է դուր եկել,բայց ափսոս ,որ Զակը ընկերուհի ունի:
Զակի հետ շփվել եմ մի քանի անգամ,բայց կարծես մենք մի հազար տարվա ընկերներ լինենք շատ ենք մտերմացել:Նա պատմում է ինձ իր ու իր ընկերուհու մասին:Թէ ինչքան դժվար է նրանց ընկերությունը:Աղջկա մայրը իմացել է Զակի մասին և արգելել նրա հետ շփումը,նույնիսկ հեռախոսն է ձեռքից վերցրել:Չեմ հասկանում ինչպես կարելի է նման բան անել ու այդ ամենի պատճառով Զակը տանջվում է:Դե ես նրան խորհուրդներ եմ տալիս, մխիթարում, բայց միևնույնն է.....սերը դաժան զգացմունք է...Դե ինչ կասեք լավա ստացվել շարունակեմ😏?
ВЫ ЧИТАЕТЕ
Ընտրության առաջ
RomanceՊատմությունը մի աղջկա մասին է,ում սիրում է իրենից 1 տարով փոքր տղա...սա գրվել է իրական փաստերի հիման վրա:Կարդացեք և թողեք ձեր կարծիքները դրանք շաաատ կարևոր են մեզ համար...