Լիլին պատմեց ,որ այդ տղան Կատրինայի ընկերն է : Կատրինան դասընկերուհիս է ,որ ինձ այսօր ուզում էր ճնշել : Այդ տղայի անունը Կարեն է բայց բոլորն իրեն Դոն են ասում քանզի ՄԱՖԻԱ խաղի սիրահար է և ամեն խաղի ժամանակ դոն է լինում : Պատմեց որ լկտի տղա է , բայց շատ խելացի: Նաև ռոք խմբում է նվագում (իր ընկերների հետ ռոք խումբ են ստեղծել և երեկոյան ժամերին փաբերում և ակումբներում են նվագում) : Ծնողները լավ մարդիկ են , հայրը' ակնավիրաբույժ է , մայրը' մանկավարժ (մաթեմատիկայի ուսուցչուհի) : ԵՎ Լիլին շեշտեց թե ինչպես կարող է Դոնը այդ հրաշալի մարդկանց զավակը լինել : Նա ունի 4 տարեկան քույր Լիլիթ անունով ,ով երազում է մոդել դառնալ: Հաջորդ օրը զարմանալիորեն շատ շուտ արթնացա և գնացի դպրոց : Երկրորդ ժամին Դոնը եկավ դասարան (Նա նաև մեր դասարանի Արթուրի ընկերն է ) : Կատրինան նրա ականջին ինչ-որ բան ասաց և նա նայելով ինձ հեռացավ : Երրորդ ժամի ավարտից հետո երկար դասամիջոցն է և բոլորը խռնվում են միջանցքներում : Ես մոտեցա պահարանիս որպեսզի ուտելիքս վերձնեմ և հեեենց այդ պահին մեկը քաշեց ձեռքիցս : տեսնեմ Կարենը (Դոնը) ծնկի է իջել և ձեռքս շատ ամուր բռնած ասում է. -Արի պարենք օօօ արքայադուստր արի տանգո պարենք : Ես ապտակեցի նրան , բոլորը ծիծաղում էին : Ես մի կերպ ազատեցի ձեռքս և արտասվելով վազեցի դեպի աղջիկների զուգարան: Ինչ ամոթ էէէ :Միակ բանը որ ես ուզում էի դա ետ գնալն էր իմ հին դասարան, իմ հին դպրոց : Երբ դուրս եկա դպրոցից այդ հիմարը իր մեքենայով քշեց ինձ վրա : Ինձ Լիլին ասել էր որ Կատրինան և Դոնը միշտ նորեկներին կոտրում են և դա իրենց միակ գործն է քանի որ նրանք ծույլ և հիմար, այլասեր մարդիկ են : Ես կորցրել էի ինձ : Ուր էր խիզախ Սիան, ինչու ցույց չտվեցի իրենց իսկական տեղը: Գնացի տուն : Ատում եմ նրանց : Լոգանք ընդունեցի և անցա դասերիս : Երեկոյան Լիլին զանգահարեց և խնդրեց իր հետ գնալ համերգի : Արթուրը Լիլիի ընկերն է և էլեկտրոգիթառ է նվագում Կարենի և իր ստեղծած <<Մաֆիա>> խմբում : Արթուրի բեմական անունը' Շերիֆ է Կարենինը' Դոն : -Լիլի ես համաձայն եմ (Հետաքրքիր էր արդյոք լավ խումբ է թե ոչ) -Դե ռոքային հագնվիր և արի մեր տուն ,- ասաց Լիլին : Ես մազերս ձիգ և բարձր կապեցի , Հագա կաշվե տաբատ ,կաշվե վերարկու և կաշվե կեդեր(բոլորը սև) , վրաս մեծ' սև բլուզ վրան սպիտակով գրված Metalica և գնացի Լիլիի տուն ,որն ապրում է մեր շենքի վեցերրորդ հարկում :
YOU ARE READING
Առաջին Սեր
AcakԱռաջին , անմոռաց ,իսկական սեր ,Սիայի առաջին սիրո պատմությունը: Մարդիկ հաճախ իրենց պատմությունը սկսում են եղանակի, բնության նկարագրությամբ կամ երկխոսությամբ : Ես կս...