Ի՞նչ եք կարծում - հրաշքները իրականանում են?... Հիմա երևի բոլորդ ձեր մեջ կսկսեք մտածել ու հիշել այն բոլոր հրաշքները, որոնք իրականություն են դարձել, բայց այս պատմությունը առաջին հայացքից անհավատալի էր թվում... Ես 13 տարեկանից հետաքրքրված էի Կորեայով և նույնիսկ վաղուց պլանավորել էի 18 տարեկանս լրանալուն պես հայտվել այնտեղ... Եվ վերջապես եկավ այդ երազելի տարիքս..
- Մա՛մ, դե լավ, վերջացրու, ընդամենը 1 ամսով եմ գնում.. Խոստանում եմ ամեն օր կզանգեմ ու կխոսեմ հետդ <3
- Աղջիկս, զգույշ կլինես, անծանոթ երկրում ես լինելու))
- Լավ մամ, կուշանամ ինքնաթիռից, գնացի... Կկարոտեմ քեզ ~
- Մինչ տեսություն արևս...Վերջապես տեղ հասա... Չեմ հավատում, որ Սեուլում եմ <3 Միանգամից օդանավակայանից որոշեցի տաքսի գտնել և գնալ մոտակա հյուրանոցներից մեկը, մինչև ինձ համար հարմար բնակարան կգտնեի... Ամբողջ փողոցում չեմ կարողանում ազատ տաքսի գտնել և վերջապես եկավ այդ մեկը... Վազելով մոտեցա և երբ ուզում էի դուռը բացել, մեկը ձեռքը դրեց ձեռքիս ու ասաց, որ նա առաջինն է տեսել այն...
- Հեյ, այն կողմ գնա, ես շտապում եմ
- Ես առաջինն եմ տեսել և ինձ շատ շտապ պետք է հեռանալ այստեղից...
Ինչպես և կորացիների մեծ մասը - նա նույնպես դիմակ էր հագել... Երբ պատահաբար պտտվեցի - տեսա, որ հետևիցս մի խումբ աղջիկներ են վազում.. Միանգամից խառնվեցի իրար ու շտապ նստեցի մեքենան, նա էլ իմ կողքին... Ստիպեց վարորդին, որ շտապ հեռանա այստեղից... Գնացինք ինչ-որ տարօրինակ ու ամայի տեղ, նա վճարեց ու դուրս եկավ տաքսիից... Ես էլ նրա հետևից ու տաքսին գնաց... Սկսեցի վազել հետևից, բայց հասկացա, որ միևնույն է չեմ հասնի նրա հետևից... Այդ տարօրինակ տղան քմծիծաղով ինձ էր նայում, իսկ ես բարկացած գնացի նրա հետևից, ձեռքից քաշեցի, որ ինձ նայի ու լացելով ասացի.
- Հեյ, ինչի՞ հենց առաջին օրս դժողքի վերածեցիր Ո՞վ ես դու? Ի՞նչ իրավունքով հանկարծ մտար իմ կյանք ու փչացրեցիր այն?
Նա ձեռքս պինդ բռնեց ու մոտեցավ ինձ... Սկսեցի դողալ ամբողջ մարմնով, երբ հանկարծ...