Մաս 2

319 21 1
                                    

Սկսեցի ամբողջ մարմնով դողալ, երբ նա մոտեցավ ականջիս ու ասաց...
- Դողալու կարիք չկա.. Միթե մտածում էիր, որ կարող եմ քեզ մի բան անել ?
- Հեյ, ինչ ես խոսում, հեռու գնա ինձնից 👊
- Դու իմ ճաշակով չես, հանգիստ եղիր, - ասաց նա ու ծիծաղելով գնաց..
Ես չգիտեի ինչ անել այդ անծանոթ վայրում ու դուրս եկա փողոց... Բախտս բերեց ու դիմացս մի ավտոմեքենա կանգնեց, վարորդը բարի պապիկ էր երևում... Հարցրեց, թե ուր եմ գնում... Ես պատասխանեցի, որ հյուրանոց եմ ուզում գնալ, և նա ասաց, որ կտանի ինձ այնտեղ... Այն փաստից, որ այդ օրը մի բան իմ օգտին էր գնացել, տրամադրությունս սկսում էր բարձրանալ... Հասա հյուրանոց... Որոշեցի զանգահարել մայրիկիս...
- Մամ, նորմալ տեղ եմ հասել, անհանգստանալու կարիք չկա
- Դու հիշում ես, չէ, թե ես ինչ պայմանով եմ քեզ թողել, որ Սեուլ մեկնես ?
Լրիվ մոռացել էի, որ մայրիկս միայն այն պայմանով էր թողել Սեուլ մեկնեմ, եթե մասնակցեմ այդ ամսվա ամառային դպրոցի դասընթացներին... Այո, այո, մայրիկս նույնիսկ այս պարագայում է դասերի մասին մտածում և նույնիսկ դպրոցի հետ էր պայմանավորվել...
- Հիշում եմ մամ, հիշում եմ 😞
- Անի դասերդ վաղը առավոտյան են սկսելու... Դու գնալու ես լավագույն դպրոցը... Ես բավականին մեծ գումար եմ վճարել, որպեսզի դու սովորես այնտեղ... Եթե գերազանց ավարտես առաջին կուրսը, ապա նորից հնարավորություն կունենաս մեկնել Սեուլ և սովորել այնտեղ... Այդ դպրոցում հասարակ երեխաներ չեն սովորում, փորձիր նմանվել նրանց,,,
Ես իհարկե վատ զգացի, որ մայրս փորձում էր ինձ նմանեցնել այնտեղի հարուստ և ամենայն հավանականությամբ ինքնահավան աշակերտներին... Բայց իմ դիմաց նպատակ դրեցի, որ պետք է դառնամ լավագույնը, որպեսզի մայրս թողնի նորից մեկնել այստեղ...

Առավոտյան ժամը 6ն էր, զարթուցիչը արթնացրեց ինձ... Դիտմամբ էի շատ շուտ դրել, որպեսզի հասցնեմ պատրաստվել... Վեր կացա, լողացա, ինձ կարգի բերեցի, հագա իմ ամենասիրելի ջինսը և մի գեղեցիկ բլուզ ու դուրս եկա տնից... Հասա դպրոց ու մտա ներս.. այնքան շքեղ էր ամեն ինչ, որ մտածեցի, թե դպրոցի փոխարեն դրախտ եմ ընկել... Ինձ իմ դպրոցական հագուստը պետք է միայն այսօր տային, այդ իսկ պատճառով ես իմ ամենօրյա հագուստով աչքի էի ընկնում մնացածի մեջ... Ուսմասվարը ինձ իմ դասարանի տեղը ցույց տվեց... Ես նախորոք մտածել էի, որ այստեղ ինձ ոչ մի խնդիր առաջացնող բան չի լինի և գլուխս բարձր մտա դասարան, երբ հանկարծ տեսա... ✌

Հրաշքները Կատարվում Են ❤Where stories live. Discover now