Մաս 10

241 20 2
                                    

Վին միանգամից թռավ իր տեղից, եկավ, բռնեց այդ տղայի վզից, նրան հետ տարավ, սեղմեց պատին ու ասաց.
- Էյ, հեռու մնա Անիից, նա իմն է, միայն իմը 😠
Բոլորը ապշած էին, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ էր կատարվում... Ես որոշեցի խառնվել.
- Վերջացրեք արդեն 😬
Վին քողեց այդ տղայի կարմրած վիզը, մոտեցավ ինձ, բռնեց ձեռքս, պտտվեց դեպի մեր և զուգահեռ դասարանի աշակերտների կողմը, որոնց թվում էր նաև Սու Յոնը, 1 վայրկյան սպասեց ու ասաց.
- Լսեք... Անին.. Անին իմն է.. Ես նրան չեմ սեփականացրել, բայց նա իմն է... Գիտեք ինչու? Որովհետև ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆՐԱՆ ❤... Սիրում եմ, որ ամեն առավոտ արագ վազելուց շնչակտուր եղած մտնում է դասարան, սիրում եմ, որ ջղայնացած դեմքիս է նայում.. Սիրում եմ, որ խանդի առիթ եմ տալիս ու նա ինձ խանդում է.. Սիրում եմ, որ բարկանում է ինձ վրա... Սիրում եմ նրա ամեն մի միլիմետրը, աչքերը, քիթիկը, ամեն ինչը ❤ Գիտեք այնպիսի տպավորություն է, որ առանց նրա 1 վայրկյան էլ չեմ կարող... Նա իմ օդն է, իմ տիեզերքն է, իմ կյանքն է... Չեմ դիմանում, երբ նրա կողքին ուրիշին եմ տեսնում.. Ուզում եմ նետվել ու խեղդել այդ տղային.. Թող ոչ ոք չնայի նրա կողմը, չտեսնի նրան, չխոսի հետը... Խանդում եմ, նույնիսկ նրա շնչած օդն եմ խանդում, նույնիսկ իր հյուրանոցի աշխատակցուհուն եմ խանդում, որ հնարավորություն ունի ամեն օր տեսնել նրան... Սիրում եմ.. Էլ ինչպես ասեմ, որ սիրում եմ? Նույնիսկ պատրաստ եմ հոգիս սատանային տալ, միայն թե ամեն օր տեսնեմ նրան, զգամ նրա բույրը, տեսնեմ այդ աչքերը... Ախ այդ աչքերը... Ես պատրաստ եմ 24 ժամ նայել այդ աչքերին... Անին իմն է, լսում եք ? Նույնիսկ չմտածեք նրա մասին.. Նույնիսկ նրա դեմքը պետք չէ հիշել, հասկացաք?
Ես սառել էի, ոչինչ չէի զգում, քարացել ու կանգնել էի տեղումս.. Բոլորը հիացմունքով էին նայում Վիին.. Երևի նրան այդպիսին երբեք չէին տեսել.. Իսկ ես հազիվ էի զսպում արցունքներս, որովհետև գիտակցում էի, որ 3 շաբաթից այստեղ չեմ լինելու, չեմ տեսնելու նրան.. Սիրահարվել էի.. Այո, սիրում էի նրան... Վին պտտվեց իմ կողմ, գրպանից մի կուլոն հանեց, որի վրա գրված էր Վ տառը... Նա ցույց տվեց իր վզի վրայի կուլոնը, որի վրա գրված էր Ա տառը.. Իսկ ես այսքան ժամանակ դա չէի նկատել.. Կուլոնը կախեց վզիցս ու ասաց.
- Անի, սիրում եմ քեզ... Կարող ես միշտ ինձ հետ լինել ? Կարող ես երբեք կողքիցս չգնալ ?
Ես չդիմացա, աչքերիցս արցունքները հոսեցին.. Ես այսքան ժամանակ չգիտեի, թե ինչ է նշանակում "երջանկության արցունքներ" արտահայտությունը, բայց հիմա արդեն հասկացա ամբողջ իմաստը... Նայեցի ուղիղ աչքերի մեջ ու ասացի.
- Այո, այո, կարող եմ.. ❤
- Կարող ես սիրել ինձ միշտ ?
- Կարող եմ.. Արդեն սիրում եմ 😍❤
Բայց...

Հրաշքները Կատարվում Են ❤Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang