մաս 5

108 11 0
                                    

Արագ պատրաստվեցի, նախաճաշեցի և շտապեցի դպրոց: Ճանապարհին ինձ մոտեցավ Քրիսը։

- Բարև Ջոյ,-մեղմ ձայնով ասաց նա:

- Բարև,- երեկվա մեր հանդիպումից մի փոքր կարմրելով ասացի ես:

- Հուսով եմ դեմ չես, որ միասին գնանք դպրոց:

- Չէ դեմ չեմ,- ժպտալով պատասխանեցի ես:

Մենք քայլում էինք առանց խոսելու: Ես շատ եմ զարմանում նրա այս պահվածքից: Սիրտս նրա կողքին արագ է աշխատում, անգամ վախենում եմ, որ նա կարող է լսել սրտիս աշխատանքը:

- Ջոյ, ինչի՞ ես այդքան սառը իմ հանդեպ,-խաղտելով լռությունը հարցրեց նա:

Ես չգիտեի ինչ պատասխանել, նա չգիտի իմ զգացմունքների մասին և հուսով եմ չի իմանա:

- Ա..այսի՞նքն,-կմկմալով հարցրեցի ես:

- Դե օրինակ դպրոցում, անգամ դեմքիս չես նայում, անկեղծ ասաց շատ ժամանակ մտածում եմ, որ դու ինձնից վախենում ես, ինչքան հնարավոր է հեռու ես պահում քեզ։

- Քրիս մենք հասանք դպրոց,- փորձեցի շեղել խոսակցությունը:

- Ես ուզում եմ իմանալ, Տաոն քեզ նեղացնու՞մ է։

- Ոչ, ամենեւին,- վստահ պատասխանեցի ես:

- Լավ, արի բարձրանանք լսարան,-ասաց Քրիսը:

Երբ մտանք լսարան բոլորը տարօրինակ հայացքով մեզ էին նայում:

- Ինչ-որ բան այն չէ՞,-կոպիտ ձայնով հարցրեց Քրիսը;

- Ոչ, ամեն ինչ նորմալ է,- ասաց Մինհոն:

Ես մոտեցա Ջենիին, հանկարծ բոլոր աղջիկները հավաքվեցին մեզ մոտ.

- Ջոյ, դուք ինչ է, ընկերությու՞ն եք անում,-հարցրեց Բորամը:

- Իհարկե ոչ,-կոպիտ ձայնով ասացի ես:

- Իսկ ինչի՞ եք միասին գալիս դպրոց,-ժպտալով հարցրեց Արումը:

- Ուղակի նա առաջարկեց միասին գալ:

- Ջոյ, խնդրում եմ հեռու մնա նրանից,- անհանգիստ տոնով ասաց Լիսան:

- Ինչու ես այդպես ասում Լիսա։

- Ես համաձայն եմ նրա հետ,- ասաց Ջենին:

- Ինչի՞ եք բոլորդ այդպես խոսում, Քրիսը շատ լավն է,- մի փոքր զայրացած տոնով ասացի ես:

- Դու այդպես ես մտածում, որովհետև սիրահարված ես Ջոյ,- միջամտեց Լիսան:

- Թույլ տվեք ես ինքս որոշեմ խոսեմ նրա հետ, թե ոչ։

- Լավ Ջոյ, դա քո որոշումն է, բայց ես չեմ ուզում, որ հետո փոշմանես այդ որոշման համար,- ասաց Ջենին:

- Աղջիկներ հերի՛ք է խոսեք,- կոպիտ ձայնով ասաց ուսուցչուհին:

- Կներեք,- միաբերան ասացինք բոլորս:

- Երեխաներ, ուզում եմ ձեզ ասել, որ մենք վաղը գնալու ենք անտառ, այնտեղ մեկ օր կմնամք վրաններում և կվերադառնանք, և հետո ես ձեզ կծանոթացնեմ բազմաթիվ նոր բույսերի հետ,- ասաց մեր ուսուցչուհին:

- Ինձ թվում է հետաքրքիր կանցնի,- ասաց Մինհոն:

- Ջին, հուսով եմ ուտելիքը դու կապահովես,- ծիծաղելով ասաց ուսուցչուհին:

Մենք բոլորս շատ ուրախ էինք: Որոշեցինք դասերից հետո աղջիկներով գնալ զբոսնելու, ես զանգահարեցի եղբորս, որպեսզի թույլտվություն ստանամ:

- Կուկ, կարո՞ղ եմ դասընկերներիս հետ գնալ զբոսնելու,-հարցրեցի ես:

- Ոչ։

- Եղբայր, խնդրում եմ,- փոքր երեխայի ձայնով ասացի ես:

- Լավ, բայց ես նույնպես կմիանամ ձեզ։

- Լավ:

- Ջոյ, եղբայրդ թույլ տվե՞ց,-հարցրեց Արումը:

- Այո, բայց նա էլ է գալիս մեզ հետ,- տխուր ձայնով ասացի ես:

- Հոսոկն ու Տաոն նույնպես գալիս են մեզ հետ,- տխուր ձայնով ասաց Բորամը:

- Իսկ Ջինը չի՞ գալիս,- հարցրեց Ջենին։

- Ջինը ընտանիքի հետ ընթրիքի էր հրավիրված, չկարողացավ մեզ միանալ,- ասաց Լիսան:

Ես տեսա, թե ինչպես Ջենին տխրեց։ Նա հաստատ հավանում է Ջինին։

- Ջենի մի տխրիր,- գրկելով նրան ասացի ես:

***
Մենք արդեն այգում ենք, սպասում ենք Կուկին: Դուք չեք պատկերացնի, թե նա ում հետ եկավ...

Միջահասակների կյանքը Where stories live. Discover now