***
Մենք արդեն այգում ենք, սպասում ենք Կուկին:
Դուք չեք պատկերացնի թե նա ում հետ է գալիս: Նա Սեմին վերցրել է իր հետ:
Բոլոր աղջիկները գնացին նրան ընդառաջ, նրանք բոլորը շատ են սիրում Սեմին:- Փոքր եղբայրդ քեզ շատ նման է,- ասաց Տաոն:
- Գիտեմ,- կոպիտ պատասխանեցի ես:
- Բարև Կուկ,-ժպտալով ասաց Հոսոկը:
- Բարև,-պատասխանեց Կուկը:
- Դե եկեք քայլենք դեպի այգի,-ժպտալով ասաց Տաոն:
Մենք բոլորս բարձր տրամադրությամբ քայլում էինք, ես որոշեցի Կուկին ասել, որ վաղը գնալու ենք անտառ:
- Կուկ, ուզում եմ քեզ մի բան հարցնել, խնդրում եմ ասա, որ քո պատասխանը դրական է լինելու,-ժպտալով ասացի ես:
Բոլորը ուշադիր մեզ էին նայում:
- Ասա ինչ պետք է հարցնես:
- Դե բանն այն է, որ մենք վաղը պետք է դասարանով անտառ գնանք և այնտեղ գիշերենք, թույլ կտա՞ս ես էլ գնամ։
- Իհարկե ոչ, Ջո՛յ,-կոպիտ ձայնով ասաց նա:
- Կուկ, ես ուշադիր կլինեմ նրա հանդեպ,- միջամտեց Հոսոկը:
- Իսկ եթե նրան ինչ-որ բան պատահի։
- Ի՞նչ պետք է նրան պատահի, եթե մենք միասին ենք լինելու,-ժպտալով ասաց Լիսան:
- Լավ համոզեցիք,-ծիծաղելով ասաց Կուկը:
-Շնորհակալ եմ եղբայր...
Մոտ երկու ժամ քայլելուց հետո մենք վերադարձանք տուն:
***
Առավոտ արթնացա Ջենիի զանգից.-Ջոյ, արագացրու մենք ձեր տան մոտ ենք:
-Ջենի, մենք ո՞վ։
- Դե ամբողջ դասարանը:
-Դու ինչ է լո՞ւրջ ես խոսում,-զարմացած ասացի ես:
- Աագացրու, Միսիս Ինեան արդեն զայրանում է:
-Լավ, գալիս եմ,-ասացի ես և անջատեցի հեռախոսը:
Արագ պատրաստվեցի և դուրս եկա:
***
Մենք արդեն անտառում ենք, այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է, կցանկանայի այստեղ հավերժ մնալ:
Քրիսի կողմից:
- Տաո, ես քեզ հետ խոսելու բան ունեմ։
- Ասա, ի՞նչ պետք է ասես։
- Ուղղակի ուզում եմ ասել, որ ես այսօր ցանկանում եմ Ջոյին դարձնել իմը։
- Դու չե՛ս անի նման բան, Քրի՛ս,- ձայնի տոնը բարձրացնելով ասաց Տաոն:
- Սխալվում ես եղբայր, ուզում եմ զգուշացնել, որ ճանապարհիս չհայտնվես:
- Ես նրան ամեն ինչ կպատմեմ, Քրիս:
- Չեմ կարծում, որ դու ուզում ես Բորամին կորցնել, և հետո, նա քեզ չի հավատա եղբայր։
- Չփորձես դիպչել նրան,-գոռալով ասաց Տաոն:
- Դա արդեն ես կորոշեմ,-ասացի ես և գնացի Ջոյի մոտ:
Ջոյի կողմից:
Բոլորը ինչ-որ գործով էին զբաղված, իսկ ես մի անկյունում նստած նայում էի երկնքին: Հանկարծ ինձ մոտեցավ Քրիսը.
- Դու նո՞ւյնպես կարծում ես, որ երկինքը շատ գեղեցիկ է,- մեղմ ձայնով հարցրեց նա:
- Ա..այո,-զարմացած պատախանեցի ես:
- Կուզե՞ս գնանք մի փոքր զբոսնելու, ես այս անտառ հաճախ եմ գալիս, քեզ գեղեցիկ վայրեր ցույց կտամ:
- Մեծ հաճույքով կգայի, բայց Միսիս Ինեան չի թողնի,-տխուր ձայնով ասացի ես:
- Քրիս և Ջոյ, հերի՛ք է խոսեք, գնացեք փայտ բերելու, շուտով մութը կնկնի, իսկ մենք խարույկի համար փայտ չունենք,- ասաց միսիս Ինեան:
- Միսիս Ինեա, ես կգնամ Քրիսի հետ,- ասաց Տաոն:
- Դու ավելի լավ է գործովդ զբաղվիր,-ասաց Բորամը:
- Ոչ, Տաո նրանք որպես պատիժ են գնում փայտ բերելու,- ասաց Միսիս Ինեան:
***
Մենք անտառում ենք, ես մրսում եմ, քանի որ հագիս վերնաշապիկ է շորտի հետ:
- Քրիս, այսքանը բավարար է, որի վերադառնանք,-դողալով ասացի ես:
- Ջոյ, չէի ուզում քեզ ասել, բայց ինձ թվում է մենք մոլորվել ենք...
YOU ARE READING
Միջահասակների կյանքը
RandomԱյս պատմվածքը Ջոյի մասին է : Ջոյը սովորում է Սեուլի դպրոցներից մեկում : Նա սիրահարված է իր դասընկերներից մեկին ով ցանկանում է նրան օգտագործել: Եթե ձեզ հետաքրքրեց ապա շարունակությունը կիմանաք պատմվածքը ընթերցելուց հետո : ♥♥♥