Ահա թե ինչի մասին...
2 Տարի առաջ։Գիշեր...ժամը 3:26։ Տարօրինակ ձայներ են գալիս։ Բայց...մի րոպե,պահարանի՞ց։
Մի պահ մտածեցի թվաց,բայց ձայները ավելի ուժեղացան։ Չէի կարողանում շարժվել,նույնիսկ գոռալ։ Մտածեցի վախից քարացել եմ(😂😂) բայց չէ։
- Հանգիստ Լուսի, սա երազ է,կամ ինձ է թվում,բայց երբ լսեցի...- Լուսի,արի, արի այստեղ,արի...
Ես ճչացի ու միացրի լույսը,անընդհատ գոռում էի։ ՎԱԽ...ահա թե ինչ եմ հիմա զգում։Ներս մտավ մայրս։
- Աղջիկս,ի՞նչ է պատահել,ինչի ես գորում։
- Մամ պահարանից ձայներ են գալիս։Մայրս մի պահ վեր թռավ, հետո ասաց
- Երևի թվացել է, ոչինչ չկա։ Քնիր։Չնայած որ հասկացա,որ մայրս ինչ-որ բան է թաքցնում,այնուամենայնիվ պարկեցի քնելու։
Առավոտյան արթնացա 08:30։ Աստված իմ ուշանում եմ դպրոցից։ Լոգանք ընդունեցի,արագ հագնվեց, հավաքեցի մազերս ու իջա ներքև։ Մտա խոհանոց,մայրս նախաճաշ էր պատրաստել,բայց քանի որ ուշանում էի,ոչինչ չկերա։
- Մամ ես ուշանում եմ գնացի։
Այս ասելով դուրս եկա տանից։ Քանի որ մեր տունը հեռու էր դպրոցից սկսեցի վազել։ Բարեբախտաբար հասա 10 րոպե շուտ։
- Վերջապես եկար,- հոգոց հանելով ասաց Թոմը։
- Խնդրում եմ բոլորդ լսեք,գիշերը պահարաի ձայներ էին գալիս և ինձ ասում,որ գնամ,ես սկեցի գոռալ,մայրս եկավ ես ասացի նրան,նա մի պահ վեր թռավ հետո ասաց,որ երևի թվացել է,բայց հաստատ մի բան թաքցնում է։
- Մայրդ ճիշտ է դու գժվել ես։
- Թոմ սա լուրջ է։
- Ես հավատում եմ նրան,-ասաց Քեթին։
- Խոսեց ուրվականների,հրեշների և այլ անոմալ երևույթների թագուհին։
- Վոլֆ,եթե մենք խոսում ենք տարօրինակ արարածներից,ապա մենք նստած ենք հրեշի դիմաց իսկ ես արքայադուստրն եմ(😂😂😂)
- Մոնե՞
- Ի՞նչ
- Ինչե՞ր ես խոսում
- Դառը ճշմարտությունն եմ ասում Վոլֆ,- քմծիծաղով ասաց Մոնեն։Զանգը հնչեց,մենք նստեցինք մեր տեղերում։
Եկավ միս Թեյլորը։- Երեխաներ ես ստուգել եմ ձեր աշխատանքները ահա։
Ջեսիկա լավ է,Ջեքաբ գերազանց է,Ջեյմս գերազանց է, Ադրիանա լավ է, Սթիվ աշխատիր մի քիչ,Մոնե,Քեթի գերազանց է Լուսի գերազանց է,Լուսի գերազանց է Լուսի գերազանց է։- Միս Թեյլոր ինչու Լուսիի անունը 3 անգամ ասացիք։
- Օօօ Վոլֆ միթե չգիտես, մեկը քո գրավորը,մեկը Թոմի,մեկն էլ իր։
ВЫ ЧИТАЕТЕ
Գաղտնի Սենյակը
FantasyԵրեխեք ջան, կորցրել եմ հին էջս, այդ պատճառով էստեղ եմ գրում։ Բարի ընթերցում։