Արդեն ժամը 23:56,բայց նրանք չկան։ Հանկարծ պատուհանիս քարով խփեցին։ Ես բացեցի պատուհանը ու տեսա,որ նրանք եկել են։ Հերթով բարձրացան։ Հետո Վոլֆը ասաց.
- Դուք համոզվա՞ծ եք։
- Այո,- ասաց Քեթին։
Մենք մեր հետ վերցրել էին ուսապարկ,որի մեջ կա ջուրհագուստ,ուտելիք,ես վերցրի նաև գիրք, և իհարկե մեր հեռախոսները։
- Պատրա՞ստ եք։
- Այո։
- Գնացինք։
Սա ասելով ես բացեցի պահարանի դուռը։ Պատի մեջ ևս դուռ կար։ Երբ բացեցի այն ուժեղ լույս եկավ,որի պատճառով մենք փակեցինք մեր աչքերը։ Քիչ անց այն հանդարտվեց,և մենք առաջ գնացինք։ Այստեղ աստիճան է։ Մենք կանգնեցինք և ներքև նայեցինք։
Ես մոտեցա աստիճաններին ու սկսեցի իջնել,իսկ մյուսները իմ հետևից։ Երբ հասա վերջին մի դուռ կար։ Բայց այն փակ էր։ Այնտեղ տեսա լապտերներ։ Բոլորս վերցրինք։
- Դե,հիմա փնտրեք բանալին։
Մենք բոլորս փնտրում ենք այն։
- Ահա,- ասաց Մոնեն մոտենալով ինձ։
Ես փորձեցի բացել դուռը։ Վերջապես բացվեց։ Մենք գնացինք առաջ։ Այն ինչ-որ արահետ է
Մենք սկսեցինք քայլել։
Սակայն կարծես արահետը վերջ չունենար։ Մոտավորապես 1 ժամ քայլելուց հետո,բոլորս հոգնած էինք։- Ես էլ չեմ կարող,- ասաց Թոմը ու նստեց հենվելով ծառին։
Մենք բոլորս նստեցինք։ Երբ ես հենվեցի ծառին,ինչ-որ բանի կպա, և... ծառից դուռ բացվեց։ Բոլորը զարմացան։ Մենք առաջ գնացինք։ Նորից աստիճաններ։ Մենք իջանք։ Քիչ հետո դրանք ավարտվեցին, և մենք բոլորս ներքև ընկանք։
- Աաաա՜
Ես չգիտեմ, թե ինչքան ժամանակ է մենք ընկնում եմք։ ԵՒ հանկարծ կպանք գետնին։ Նորից դուռ։ Մենք բացեցինք այն։ Աստված իմ..այստեղ ա..անապատ է։ Ուզում էինք հետ գնանք բայց դուռը չկար։ Գրողը տանի։ Մենք կորած ենք։ Մոնեն սկսեց լացել։
ВЫ ЧИТАЕТЕ
Գաղտնի Սենյակը
FantasyԵրեխեք ջան, կորցրել եմ հին էջս, այդ պատճառով էստեղ եմ գրում։ Բարի ընթերցում։