#Հեղինակի կողմից#
Ալեքսը գտավ ճամփան և ընկավ անապատ։ Երկար քայլելուց հետո հասավ ջրհորի մոտ,սակայն այնտեղ մարդ չկար։ Բայց,նա ոտնահետքեր տեսավ...այսինքն այստեղ մարդ է եղել։ Ալեքսը գնաց հետքերով։
#Լուսիի կողմից#
Մենք քայլում էինք և հանկարծ Վոլֆը ասաց։
- Հեյ,նայեք,ոտնահետքեր են։
- Նորի՞ց։
- Այո,բայց այս անգամ կարծես թարմ են։ Ու ջրհորի մոտ են տանում։ Պետք է գնալ։
- Դե՛, ու՞մ ենք սպասում,գնանք։
Մենք գնացինք, բայց ոչ-ոք չկար...
#Հեղ. կողմ#
Ալեքսը գնաց հետքերով, բայց կարծես պահմտոցի լիներ։ Ալեքսը ջրհորից գնում է նրանց մոտ,նրանք գնում են ջրհորի մոտ։ Վերջապես Լուսին հեռվում մի բան տեսավ:
- Հեյ,նայեք, կարծես մարդ է:
- Այո,իսկապես:
- Դե ու՞մ եք սպասում:
Բոլորը լույսի արագությամբ վազում էին: Եվ վերջապես հասան: Այդ մարդը երիտասարդ տղա էր:
- Բարև ձեզ,-նա խոսեց...
# Ալեքսի կողմից#
Ես հեռվում տեսա նրանց: Վերջապես: Նրանք մոտենում են ինձ:
- Բարև ձեզ,-ես խոսեցի:
- Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել:
- Դու գիտե՞ս ինչպես դուրս գալ:
- Մենա՞կ ես:
- Ինչպե՞ս գտար մուտքը:
- Մի րոպե հանգստացեք: Ես հիմա ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ: Ես Ալեքսն եմ: 19 Տարեկան: Ես 3 տարի առաջ Լուսիի հոր՝պարոն Սթոունի հետ եկա այս գրողի տարած անապատ: Երբ մենք գտանք հետդարձի ճանապարհը, ցանկանում էինք հետ գալ,բայց պարոն Սթոունը մահացավ: Ես դժվարությամբ անցա փորձությունները և տուն վերադարձա: Եվ հիմա երբ տիկին Սթոունը իմացավ դրա մասին, խնդրեց ինձ գալ քո և քո ընկերների հետևից:
- Դու հաստատ գիտե՞ս ճանապարհը:
- Այո:
- Դե ում եք սպասում, գնանք:
Մենք ճանապարհ ընկանք: Վերջապես հասանք այդ գրողի տարած կակտուսին ( Ուրիշ բույս չգտա): Մենք կանգնեցինք դրա մոտ:
- Եվ սա մուտքն է:
- Այո:
- Ձեռք ես առնում:
- Ոչ: Սա դեպի փորձություններ տանող ճանապարհն է:
Սա ասելով ես կանգնեցի այդ կակտուսի վրա:
Շուտով այդ դուռը բացվեց...
# Լուսիի կողմից#
Նա կանգնեց ինչ-որ կակտուսի վրա: Հանկարծ գետնից դուռ բացվեց:
- Գնանք,-ասաց նա:
Մենք իջանք ներքև: Այստեղ այնքան գեղեցիկ է: Բայց որն է փորձությունը:
- Իսկ որն է փորձությունը:
- Ամեն ինչ իր ժամանակին: Խնդրում եմ ուշադիր եղեք: Դուք փոքր եք, ձեր համար շատ ծանր կլինի: Լուսի,ես համոզված եմ որ դու հեշտությամբ կանցնես փորձությունը: Դու ուրիշ ես:
- Ինչ է նշանակում << Դու ուրիշ ես>> նախադասությունը:
-Այս փորձությունից հետո կիմանաս:
- Բայց...
Հանկարծ ամեն ինչ ավիրվեց: Շուրջբոլորը կրակ է: Առաջին փորձությունը սա է: Պետք է դիմանալ կրակին, և անցնել դեպի անտառ ինչպես ասաց Ալեքսը: Մենք սկսեցինք քայլել...
Մենք փակուղու դիմաց էինք։ Շուրջը միայն կրակ էր։
-Ալեքս ի՞նչ է պետք անել,-հարցրեց Թոմը։
- Շուտով պորտալը կբացվի, պատրա՞ստ եք։
- Ի՞նչ պորտալ,-ասաց Վոլֆը։
-Շուտով կիմանաք։
Մոտ 3 րոպե հետո կրակի մեջ բացվում է պորտալը,և Ալեքսը դիմում է մեզ։
- Պատրա՞ստ եք։
- Ինչի՞ն։
- Ցատկին,- այս ասելով Ալեքսը վազում է և թռչում։Այդ պահին նա անհետանում է։
- Ես չեմ կարող,-ասաց Մոնեն։
- Չէ, դու կարող ես։
- Լուսի ավելի լավ է մեռնեմ քան ցատկեմ։
- Լավ։
Լուսին մոտենում է Վոլֆին և շշնջում նրա ականջին։
- Գրկիր Մոնեին և թռիր։
-Իսկ դու՞։
- Ես կարող եմ ցատկել,հանգիստ եղիր։
- Լավ։
Լուսին վազում է և ցատկում։ Ապա Վոլֆը գրկում է Մոնեին և վազում։
- Վոլֆ թո՛ղ,աղաչում եմ,թո՛ղ։
Այդ պահին Վոլֆը ցատկում է և անցնում պորտալով։#Ալեքս-Լուսի խոսակցություն։
- Ալե՛քս, ասա, ի՞նչ նկատի ունեիր <<դու ուրիշ ես>> ասելով։
- Լավ լսիր,քո հայրը...
Դե... սրանից հետո ես չափով եմ գրելու ու ամեն օր գցելու եմ: Հուսամ դուր եկավ: Չէի գցում որովհետև հեռախոսս փչացել էր։ Հիմա ունեմ նորը ու կգցեմ ամեն շաբաթ կամ կիրակի։ Չմոռանաք աստղը,ու գրեք քոմմենթ։ Ցտեսություն
ВЫ ЧИТАЕТЕ
Գաղտնի Սենյակը
FantasyԵրեխեք ջան, կորցրել եմ հին էջս, այդ պատճառով էստեղ եմ գրում։ Բարի ընթերցում։