Լյուսիի կողմից
Հնչում է զարթուցիչի նյարդայնացնող ձայնը։ Առավոտ․․․ Արևի շողերն ընկնում են մարմնիս վրա ու ջերմացնում ինձ։ Այնքան եմ ուզում մի փոքր էլ քնել։ Ավաղ դա հիմա հնարավոր չէ, քանի որ պետք է համալսարան գնամ։ Լավ մի փոքր էլ ու վերջ․․․ Գրողը տանի 8։45, հիմա հաստատ կուշանամ համալսարանից։ Դասերը սկսվում են ժամը 9-ին։ Հագա շորերս, վերցրի պայուսակս ու արագ քայլերով դուրս եկա տնից։ 3 րոպե, չեմ հասցնի, նորից կուշանամ երևի։ Արագ քայլելով, գրեթե վազելով մտա համալսարան ու գրեթե հասնում էի արդեն այդ բաղձալի լսարանին, երբ ինչ-որ մի հիմար վազելով եկավ ու հրեց ինձ և ես ընկա գետնին։ Բարձրացրի գլուխս ու տեսա, որ ինձ հրողը տղա էր, իմ տարիքի ու արտաքինից կարելի է ենթադրել, որ հիանալի ճաշակ ունի, ակնոցներ, սպիտակ կարճաթև վերնաշապիկ, սև ջինս ու կեդեր, նա առաջին հայացքից հրեշտակի տեսք ունի, բայց ցավոք միայն առաջին հայացքից։ Այդ հիմարը առանց ներողություն խնդրելու սկսեց ծիծաղել, պատկերացնո՞ւմ եք։
-Ինչ կա այդպես ծիծաղելի, վատ չէր լինի գոնե մի քիչ քաղաքավարություն ունենաիր, օգնեիր վեր կենալ կամ ներողություն խնդրել։Հիմար,- ասացի ես վեր կենալով հատակից ու թափ տալով հագուստս։
-Ի՞նչ ասացիր։
-Դու հիմար լինելուց բացի նաև խո՞ւլ ես չեմ հասկանում։
-Դու գոնե պատկերացնում ես, թե ո՞ւմ հետ ես խոսում։
-Ինձ համար կապ չունի ես ում հետ եմ խոսում, եթե մարդը անքաղաքավարի է՝ ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել նրան այդ մասին։
-Եթե ևս մի անգամ էլ վիրավորես ինձ, ես երդվում եմ, որ քեզ համար մեր այս խոսակցությունը շատ վատ կվերջանա։ Դու երևի նորեկ ես այստեղ ու չես ճանաչում ինձ։
-Այո, նորեկ եմ ու արդեն հասցրի ճանաչել քեզ, հիմար։ Դու անքաղաքավարի ու անկուլտուրական հիմար ես, այդքան բան։
-Լավ, դու ինքդ ցանկացար, որպեսզի ես քեզ հետ այսպես վարվեմ։
-Ի՞նչ ես անում, բաց թող ինձ։
Պատկերացնում եք, այդ ապուշը բռնեց դաստակիցս ու տարավ համալսարանի լսարաններից մեկը։
-Լսիր, դու գլուխդ ես կորցրել ինչ է։
-Լռիր ու դու ինձ լսիր։ Այստեղ չկա ինչ-որ մեկը ով չի ենթարկվում ինձ, չի վախենում ինձնից կամ չի ենթարկվում իմ հրամաններին։
-Փաստորեն կա ու դու սխալվում ես։ Քեզ նմաններից վախենալու պատճառներ ուղղակի ես չունեմ։ Գրողի տարած հիմար։
-Փակիր փոքրիկ բերանդ։
-Հակառակ դեպքում ի՞նչ պետք է անես։ Թե ես ուղղակի արդեն զզվեցրի փոքրիկ տղային, ով ցանկանում է ինքնահաստատվել ուրիշների հաշվին։
-Վերջ, դու ինքդ ցանկացար,- ասաց այդ հիմարն ու մոտեցավ և փորձեց համբուրել այտս։ Ես իհարկե թույլ չտվեցի ու փորձեցի հրել նրան, սակայն ապարդյուն։ Նա հաստատ երևի 10 սանտիմետր, եթե ոչ ավել բոյով կլիներ ինձնից։
-Թույլ տո՝ւր համբուրեմ քեզ։
-Ո՝չ։
-Ասացի թույլ տո՝ւր համբուրեմ քեզ։
-Իսկ ես ասացի, ո՝չ, խուլ ես ինչ է։ Միայն այն մտքից, որ ես պետք է թույլ տամ դու ինձ համբուրես կամ ես քեզ՝ զզվանք եմ ապրում։
-Այդքան տգե՞ղ կամ զզվելի՞ եմ քեզ համար,- ես սկսեցի ուսումնասիրել տղայի դեմքը, քանի որ նա արդեն հանել էր իր ակնոցները։ Նա այդքան էլ տգեղ չէր։ Ուներ փոքր քիթ ու բերան, մեծ սև աչքեր, որտեղ կարող էր մարդ կորչել։ Նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ, նա էլ իմ։ Նրա աչքերի մեջ այնքան խորություն կա։ Դրանք վախենալու չափ խորն են, սակայն ես անվերջ կարող եմ զմայլվել դրանցով, քանի որ նրանք միաժամանակ և շատ խոշոր են, և շատ գեղեցիկ։ Նրա դեմքն ուսումնասիրելուց հետո ես հիշեցի նրա մի քանի վայրկյան առաջ հնչեցրած հարցի մասին ու պատասխանեցի․
-Այո, դու ինձ հաճելի չես, հետևաբար նաև քո հպումներն ինձ հաճելի չեն։
-Այդքան վստահ մի խոսիր։ Ես երդվում եմ, որ այնպես կանեմ, որ դու ինքդ կցանկանաս իմ գրկում հայտնվել։
-Երազելը վատ բան չէ,- ասացի ես ու դուրս եկա ուղևորվելով դեպի իմ լասարան։ Գրողը տանի, 15 րոպե ուշացել եմ։
ВЫ ЧИТАЕТЕ
Մահվան էլեգիա կամ կապրե՞ս հանուն ինձ․․․
Teen FictionԲարև սիրելի ընթերցող, սա էլ իմ երկրորդ գիրքն է։ Այն երկար ժամանակ իմ սևագրի մեջ է մնացել, սակայն այսօր որոշեցի հրապարակել։ Այս գրքի միջոցով կփորձեմ շատ արդիական հարցեր բարձրացնել, գրքի մեջ կտեսնեք այն խնդիրները' որոնց մենք բախվում ենք ամեն օր։ Գիրքը...