Կրիստիանի կողմից
Դուրս եկա Լյուսիի տնից ու նստեցի իմ ավտոմեքենան։ Հետաքրքիր է, ի՞նչը նրան ստիպեց ինձ օգնել։ Պետք է խոստովանեմ, որ եթե նա չլիներ՝ հնարավոր է ինձ սպանեին։ Հեռախոսս մեքենայի մեջ լիցքավորման դնելուց հետո զանգահարեցի Արթուրին։
-Ասա, սիրելիս- ծիծաղելով, ասաց եղբայրս։
-Լավ, հերիք քեզ անխելքի պես պահես։
-Այդ ես չէի ինձ անխելքի պես պահում՝ այլ դու։ Ընկերուհի՞դ, ավելի լավ բան չէիր կարող մտածել։
-Չգիտեմ էլ ինչո՞ւ նրան այդպես ասացի։ Առաջինը դա եկավ մտքիս։
-Իսկ չէի՞ր կարող Լյուսիին ուղղակի ճշմարտությունն ասել։ Ասել, որ դու ավելի շուտ կմահանաս, քան որևէ մեկի հետ երկար ժամանակ ընկերություն կանես։
- Չեմ կարծում, որ եթե ասեի քեզ եմ զանգահարում, ապա նա կտար ինձ հեռխոսը։ Լսի՛ր, բոլորին հավաքիր քո տանը, ես կես ժամից ևս կգամ։ Պետք է վերջ դնել այդ պատմությանը։
-Լավ։
- Լյուսիի հեռախոսահամարը պահպանվե՞լ է հեռախոսումդ։
-Կրիստիան, ես ուղղակի որոշեցի, որ այդ մի քանի թիվը շատ կծանրաբեռնի իմ խեղճ հեռախոսը և անկեղծ ասած ջնջել եմ։
-Արթուր- ինչքան է սիրում այս տղան ինձ հունից հանել։
-Լավ, լավ, հերիք բղավես, պահպանվել է։
-Կարո՞ղ ես ինձ ուղարկել։
-Իհարկե, եթե միայն ասես, թե ինչի՞ համար։
-Ինքս էլ չգիտեմ, ուղղակի ուղարկիր լավ, առանց ավելորդ հարցերի։
-Լավ։
Հեռախոսն անջատելուց հետո միանգամից ուղևորվեցի դեպի եղբորս տուն։ Ճիշտ կլինի արդեն ընդմիշտ խաչ քաշել ինձ <<ծեծողների>> վրա, նրանք դեռ չեն պատկերացնում, թե ում ճանապարհին են կանգնել։ Ես թույլ չեմ տա, որ ինչ որ մի արարած անցնի իմ սկզբունքների վրայով։ Հիմա ամեն ինչ բացատրեմ, այս տղաների հետ մենք արդեն մոտ մեկ տարի է ինչ տարաձայնությունների մեջ ենք։ Մենք ուզում էինք պայմանագիր կնքել թմրանյութ վաճառող խոշոր անլեգալ ընկերության հետ ու նրանք որտեղից որտեղ հայտնվելով մեր բոլոր ծրագրերը ջուրը գցեցին, որովհետև ընկերությունը նախընտրեց գործարք կնքել իրենք հետ, դե իհարկե ձեռնարկությունը փակվեց, որովհետև իմ թիմն ամեն ինչ արեց ձեռնարկությանը ջրի երես հանելու համար ու ի վերջո ոստիկանները ձեռնարկության տնօրենին դատապարտեցին ցմահ ազատազրկման և այդ ամենը իմ թիմի շնորհիվ։ Մենք սկսեցինք կեղծ ապացույցներ ներկայացնել դատարան երրորդ անձի միջոցով։ Հիմա էլ հայտնվել են այդ ընկերության հետ գործարք կնքածները ու պարզել, որ այդ ամենի մեղավորը <<Ընկած հրեշտակներն>> են։ Արդեն հասա Արթուրի բնակարան ու մտա ներս։
-Օ, Կրիս, եկար վերջապես- ասաց Զեյնը քնաթաթախ նայելով ինձ։
-Հա։
- Վերջապես, լավ էլ հարվածել են քեզ։
-Գիտեմ, եթե նա չլիներ, ես երևի մեռած կլինեի- այդեղ ես հասկացա, թե ինչ մեծ սխալ կատարեցի, քանի որ երեք զույգ զարմացած աչքեր նայում էին վրաս (Արթուրին հասցրել էի ամեն ինչ պատմել)։
-Նա, ո՞վ, Կրիս- զարմացած հարցրեց Ռաուլը։
-Մի աղջիկ։
-Օհո- բացականչեց Ռաուլը։
-Նա գեղեցի՞կ էր- դե իհարկե Զեյնը չէր կարող չհարցնել։
- Դուք ծանո՞թ էիք միմյանց հետ- մի քիչ էլ ու ես չեմ դիմանա նրանց հարցերին։
- Թե՞ ծանոթացաք- Դանիելի հետաքրքրասիրությունն անտանելի է։ Հանգիսը Կրիս- հնագիստ։
- Նա ի՞նչ ասաց։
-Ինչպե՞ս փրկեց քեզ։
- Դուք արդեն համբուրվե՞լ եք։
-Տղերք- ասացի ես, փորձելով հանդարտեցնել այս եռյակին, Արթուրը սկսեց ծիծաղել, իսկ մնացածը հանդարտվեցին- ես այստեղ եկել եմ ծեծված, մենք միչև մեր պարանոցը խրվել ենք խնդիրների մեջ, իսկ դուք այստեղ հարցնում եք, ես նրա հետ համբորվել եմ, թե ո՞չ։
-Բայց մեզ հետաքրքիր է- ասաց Դանիելը, շեշտելով ամեն մի խոսքը։
-Չէ՞ որ ամեն օր չես հանդիպի քաջ աղջիկների։
- Հավատացեք, նա այդքան էլ քաջ չէ։
-Օ, սկսեցիր խոսել նրա մասին, վերջապես։
-Հիմա կասե՞ս, համբուրվե՞լ եք դուք, թե ոչ։
-Մենք չենք համբուրվել- բղավեցի ես- Իսկ հիմա եկեք գործի անցնենք։
- Լավ, լավ ինչո՞ւ ես բղավում։
- Որովհետև երբ հանգիստ եմ ասում ոչ մեկդ չեք բարեհաճում լսել։
-Ի՞նչ պլաններ կան՝ դրանց հետ կապված- հարցրեց Զեյնը։
- Պետք է վերացնել նրանց, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում նրանք մեզ հանգիստ չեն տա։ Ռաուլ, ինձ հարկավոր է նրանց հետ կապված ցանկացած ինֆորմացիա համացանցից, պեղիր դրանք ինձ համար։
- Լավ, կփորձեմ։
-Զեյն, հավաքիր մեր թիմի մարդկանց ու տեղեկացրու, որ շատ շուտով պետք է կռվենք, ասա թող զենքեր գտնեն, պահեստից ինքդ նրանց զենքեր տուր։
-Լավ։
-Դանիել, պետք է համագործակցել նրանց թշնամի ցանկացած մեկի հետ։ Ինչպես ասում են իմ թշնամու թշնամին, իմ ընկերն է։ Գտիր բոլոր նրանց՝ ովքեր պատրաստ են ինչ-որ բանի համար վրեժ լուծել նրանցից ու կազմակերպիր, որ երբ կռվի կարիք լինի նրանք էլ մեզ միանան։
-Լավ։
-Արթուր, իսկ դու գտիր բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է, որ նրանք լինեն։ Գտիր նրանց բազան։
-Լավ։ Իսկ դու ի՞նչ ես անելու այդ ընթացքում։
-Մի մարդ կա ում պետք է հետևեմ ու սպանեմ, հայրս է հանձնարարել։ Դա ավարտելուց անմիջապես հետո կմիանամ ձեզ։
-Իսկ վաղը գնալո՞ւ ենք համալսարան։
- Անպայման, չպետք է ինչ որ կասկածի տեղիք տանք ոչ ոքի։
-Լավ։Առավոտ․․․
Համալսարանում դասերն անցան շատ դանդաղ ու ձանձրալի։ Առավոտից ցանկանում էի տեսնել Լյուսիին, սակայն նրան այդպես էլ չհանդիպեցի, այնպիսի տպավորություն է' ասես նա փախչում է ինձնից։ Տղաները ևս ձանձրանում են, սակայն ստիպված ենք համալսարանում դասերր նստել մի քանի պատճառներով։
-Ողջույն Կրիս, ինչպե՞ս ես- օհո, Ջեսիկան, այս աղջիկն իմ նյարդերի վրա ազդում է։ Ջեսը համալսարանի ոչ այնքան լավ աղջիկներից մեկն է, սակայն նրա հետ կարելի է լավ ժամանակ անց կացնել։
-Քեզ քանի անգամ եմ ասել, ինձ Կրիս չասես։ Ես միայն ընկերներիս համար եմ Կրիս, իսկ քեզ ու մնացած բոլորի համար Կրիստրան։
-Լավ, լավ մի բարկացիր- ասաց Ջեսիկան, համբուրելով այտս։ Մի բառով զզվելի է։ Գեղեցիկ լինելն էլ մի բան չէ, բոլորը վազում են հետևիցդ։ Ինչ արած, պետք է դիմանալ։ Հեռվից նկատելով Արթուրին' ես կարելի է ասել փախա այդ աղջկա մոտից։ Օֆ, վերջապես։
-Արթուր, ի՞նչ կա, ի՞նչ պարզեցիր։
-Այսօր, երեկոյան ժամը 10։00-ին, նրանց թիմի գլխավորը լինելու է քաղաքի ակումբներից մեկում։ Միայն այդքանը կարողացա պարզել, բազայի տեղը դեռ փնտրում եմ, իսկ թաքստոցներից միայն մեկի տեղն է հաջողվել պարզել, քաղաքից դուրս է։
-Լավ, ապրես։ Հիանալի աշխատանք է, իսկ մյուսնե՞րը։
-Մյուսները ևս մի քանի տեղեկություններ գտել են։ Հիմա ի՞նչ պետք է անենք։
-Հավաքիր տղաներին' մենք գնում ենք իմ տուն, մեր հետագա անելիքները մշակելու։ Երևում է այսօր երեկոյան 《 Ընկած հրեշտակները》 պետք է մի լավ ուրախանան, իհարկե դրանց ղեկավարին սպանելուց հետո։
-Կրիս, իսկ եթե բանակցե՞նք։
- Չեմ կարծում։ Լավ, հավաքվենք' տեղում կորոշենք։Հ.Գ. Դե ինչ, ավարտվեց գրքի երրորդ մասը։ Ձեզ ո՞ր կերպարն է ավելի դուր գալիս, ում կերպարը կուզեիք, որ բացվեր, ո՞ւմ կերպարին կուզեիք ծանոթանալ։ Սիրով կսպասեմ կարծիքների...❤
ВЫ ЧИТАЕТЕ
Մահվան էլեգիա կամ կապրե՞ս հանուն ինձ․․․
Teen FictionԲարև սիրելի ընթերցող, սա էլ իմ երկրորդ գիրքն է։ Այն երկար ժամանակ իմ սևագրի մեջ է մնացել, սակայն այսօր որոշեցի հրապարակել։ Այս գրքի միջոցով կփորձեմ շատ արդիական հարցեր բարձրացնել, գրքի մեջ կտեսնեք այն խնդիրները' որոնց մենք բախվում ենք ամեն օր։ Գիրքը...