-Եթե հերդ իմացավ էս մասին՝ հաշվի որ էլ գոյություն չունես!
-...
Բարև Ձեզ, ես Արփին եմ: 16, շուտով 17 տարեկան: Գիտեք, ես ինձ համարում եմ աշխարհում ամենադժբախտ մարդը.. լսելով իմ պատմությունը՝ մինիմումը, որ կլինի ձեր հետ՝ Էդ ամբողջ մարմնով փշաքաղվելն ա.. մանրամասնեմ.. երբ 8 տարեկան էի՝ մամաս մահացավ.. ես ու պապան ահավոր ծանր էինք տանում Էդ փաստը.. 2 տարի հետո պապաս նորից ամուսնացավ.. 10 տարեկան էի Էդ ժամանակ.. Էդ կինը մինչև ամուսնանալը ահավոր բարի էր.. ահավոր ուշադիր, ու նրբանկատ էր իմ հանդեպ, բայց երբ տեղի ունեցավ ամուսնությունը՝ ամեն ինչ 360°-ով շրջվեց ու փոխվեց..մի խոսքով ոնց հասկացաք՝ ապրում եմ խորթ մորս ու պապաիս հետ.. Էդ կինը էնքան չարություններ ա արել իմ հանդեպ, էնքան վատ բաներ, որ նույնիսկ եթե սատանայի հետ ապրեի՝ չէր կարա էդքանը աներ, որովհետև նույնիսկ իրա մեջ չկա էդքան չարություն, ինչքան Էդ կնոջ..
Էս էլ հերթական դեպքն էր.. պապան 2 օրով գործուղման էր գնացել, ու ինքն էլ օգտվել էր առիթից.. 2 հատ տղամարդ էր բերել տուն՝ իրա նման անմակարդակ.. ես էս ամենի մասին չէի ասում պապաին, որովհետև ահավոր ծանր ա տարել մամաի մահը, ու հետո գտել ա իրա երկրորդ "սիրուն".. ոնց էլի ցավ պատճառեմ.. ու + դրան Էդ կինը ահավոր սիրալիր էր իմ հանդեպ հորս մոտ.. Որ ասեցի չարություն՝ Էդ էն հասարակը չի է, որ խոսքի գոռա վրես՝ ինչ ա սենյակս չեմ հավաքել, և այլն.. Իրա արածները ուղղակի աբսուրդ բաներ են, որ նշեցի՝ նույնիսկ սատանան չէր անի..
ВЫ ЧИТАЕТЕ
Երկընտրանք..
RomansaՄաս 1 -Եթե հերդ իմացավ էս մասին՝ հաշվի որ էլ գոյություն չունես! -... Բարև Ձեզ, ես Արփին եմ: 16, շուտով 17 տարեկան: Գիտեք, ես ինձ համարում եմ աշխարհում ամենադժբախտ մարդը.. լսելով իմ պատմությունը՝ մինիմ...