1

655 24 1
                                    

Դպրոցից դուրս եկանք ընկերուհիներով եւ ուղեւորվեցինք դեպի տուն։ Մինչ Ջենին ու Սուլին ըմպելիք կվերցնեին մոտակա խանութից, ես հանկարծ փողոցի մյուս կողմում նկատեցի Չանյեոլին, որը կարծես թե սպասում էր ինչ-որ մեկին։ Ես որոշեցի գնալ եւ նրանից ինքնագիր վերցնել, քանի նման հնարավորություն ունեի։ Անցնելով փողոցի կեսը նկատեցի թե ինչպես մի սև մեքենա մեծ արագությամբ սլանում էր դեպի Չանը։ Սկզբից կարծեցի թե նրա թիկնապահներից են, բայց տեսնելով մեքենաի արագությունը, որը չէր պատրաստվում արգելակել ՝ես վազեցի դեպի Չանը, իսկ Չանը չէր նկատել մեքենան, որովհետև այն մոտենում էր իրեն թիկունքից։ Ես մեկ վայրկյան շուտ հասա Չանին  քան մեքենան. մինչ Չանը կնկատեր իրեն մոտեցող մեքենան, ես հասնելով նրան հրեցի և մենք ընկանք մայթին։ Ես ընկնելու պահին մտածում էի, որ լավ է ես վնասվեմ՝ քան Չանը. փաթաթվելով նրա գլխին ես պաշտպանեցի նրան գալիք հարվածից՝ փոխարենը ես ստանալով այդ հարվածը գլխիս։ Այդ պահին հանկարծ աչքերիս դեմը մթնեց, վերջին բանը որ տեսա՝ նրա վախից փայլող աչքերն էին....                               Հաջորդ պահին ես արթնացա հիվանդանոցում, գլխումս զգում էի սուր ցավեր,մարմնումս ահավոր թուլություն։ Քիչ անց սենյակ մտավ բժիշկը, Չանը և
Չանի մենեջերը։ Նրանք ինչ-որ բան էին քննարկում։ Ես փորձեցի վեր կենալ, սակայն մարմինս այնքան թույլ էր, որ չկարողացա։ Իմ շարժը նկատեց բժիշկը, նա մոտեցավ ինձ, ստուգեց տեսողությունս, ասաց որ շարժեմ ձեռքերս։ Ես արեցի այնպես ինչպես նա ասաց։ Հետո մոտեցավ Չանին ու ասաց որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, միայն գլխացավ և թուլություն կա, որը հարվածի հետևանքն էր։ Բժիշկը և մենեջերը դուրս եկան սենյակից իսկ Չանը մոտեցավ ինձ...

ՍԵՐ , ԹԵ՞ ԱՆՑՈՂԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔМесто, где живут истории. Откройте их для себя