- Դու միգուցե սա՞ ես փնտրում.
Չանն էր. ձեռքում վզնոցս։ Ես ուրախությունից խլեցի Չանի ձեռքից այն և աչքերս փակ սեղմեցի կրծքիս։ Ես իրոք շատ ուրախ էի, որ այն վերջապես գտնվեց։ Ես դեռ ուշքի չէի եկել ուրախությունիցս և ինձ ուշքի բերեց Չանի ձայնը.
- Այն այդքան թա՞նկ է քեզ համար.
- Ա՛. ըըը դե՝ իհարկե, այն արդեն 5 տարի է ինչ կրում եմ և որին շնորհակալ եմ՝իմ հաջողությունների համար.
- Իրոք՞... ես էլ եմ շնորհակալ քո հաջողությունների համար.
- Դու՞. դու ի՞նչի համար.
- Դե, որ հաջողություններիդ ընթացքում ետ վերադարձար.- եթե ես նախկին Ջոյը լինեի , ապա այդ պահին կկարմրեի, սակայն տարիների ընթացքում սովորել էի կառավարել զգացմունքներս՝ ուստի թեթև ժպտացի և խոնարհվելով շնորհակալություն հայտնեցի .
- Շնորհակալություն այն գտնելու ու վերադարձնելու համար.- ես կրկին խոնարհվեցի և շրջվելով ուզում էի գնալ երբ Չանը բռնեց թևիցս.
- Ըըը. դու, եթե քեզ հարմար լինի կարող՞ ենք հինգշաբթի երեկոյան հանդիպել.
- Հանդիպել՞ ինչի՞ համար.
- Դե արդեն 5 տարի է ինչ մենք չենք տեսնվել , չես՞ կարծում որ նոր թեմաներ կունենանք միմիանց պատմելու.
- եսսսսսս, ըը. չեմ կարծում որ դրա կարիքը կա.
- Դու ինձ պարտք ես, այնպես որ չես կարող հրաժարվել.
- Պարտք ? ի՞նչ պարտք.
- Դե ես գտա և վերադարեցի վզնոցդ, իսկ դու փոխարենը ինձ համար՝ինձ հետ հանդիպման մի քանի ժամ կտրամադրես.
- Մի քանի ժամ ՞՞՞.
- Որոշված է, հինգշաբթի երեկոյան ժամը՝ 18:00-ին «*******» սրճարանում.......*******
Այդ երկու օրը աննկատ անցավ՝ շնորհիվ ծավալուն աշխատանքներիս,իսկ այսօր առավոտից ես ավելի ծանրաբեռնված էի աշխատում որպեսզի թույլատվություն ստանամ 1 ժամ շուտ լքելու աշխատավայրս։ Իհարկե ինձ թույլատրեցին և ահա ես կանգնած եմ բավականին ծանր ընտրության առաջ. ավելի ճիշտ պահարանիս առաջ. ու փորձում եմ որոշել թե ինչ եմ հագնելու։ Եվ ահա վերջապես 30 րոպե անց մի կերպ որոշեցի.՝Հագնվելուց ու ինձ կարգի բերելուց հետո շտապ դուրս եկա տանից,քանի որ սրճարան հասնելու համար ինձ գոնե 15 րոպե էր հարկավոր, իսկ ես ունեի ընդամենը 10 րոպե ժամանակ։ Տեղ հասա իհարկե 10 րոպե ուշ, սրճարան մտնելուն պես սկսեցի աչքերով Չանին փնտրել. փաստորեն նա էլ է ուշանում։ Տեղավորվելով ծայրամասում գտնվող սեղանի մոտ որոշեցի Չանին սպասել ու նա ինձ երկար սպասեցնել չտվեց։ Դեռ չանցած 2-3 րոպե սրճարան մտավ բարձրահասակ, սև տաբատով, լայն կապիշոնկայով, մինչև աչքերը իջեցրած գլխարկով ու դիմակով մի երիտասարդ՝ իհարկե Չանն էր։ Նա միանգամից մոտեցավ իմ սեղանին, գլխարկը միքից բարձրացրեց վերև, այնպես որ հազիվ նկատեցի նրա փայլուն աչքերը։
- Օօօ՜, ողջույն, վաղու՞ց ես սպասում. Կներես հազիվ կարողացա աննկատ ծլկել պարապմունքներից.
- Ոչինչ, ես ինքս էլ նոր եմ եկել.
- Դեռ ոչինչ չես՞ պատվիրել.
- Դեռ ոչ՛, չհասցրեցի.-
Մատուցողն արդեն մեր սեղանի մոտ մեր որոշմանն էր սպասում։ Ես հյութ իսկ Չանը՝ սուրճ ուզեց։
Սկզբում երկուսսել լուռ էինք, չգիտեինք ինչի մասին կամ ինչից զրուցել։ Ես մտածում էի , որ Չանը այն նախկին Չանը չէ՝ ում հետ ես կարող էի կատակներ անել, բարձր ծիծաղել կիսվել հուզմունքներիս ու մտքերիս շուրջ։ Իսկ Չանըը..... չգիտեմ ինչ էր մտածում, միգուցե նա էլ՞ էր նույնը մտածում։ Մենք կշարունակենք լուռ նստել եթե չբերեին մեր ըմպելիքները։ Չանը իմ առջև դնելով խնձորի հյութը ժպտալով ասաց
- Դեռ սիրու՞մ ես խնձոր.
- Օօ՛. փաստորեն հիշում՞ ես.- Չանի դեմքը միանգամից լրջացավ, նա նայելով աչքերիս մեջ ասաց.
- Ջոյ՛. 5 տարի առաջ ես իրոք շատ բան ունեի քեզ ասելու, բայց հիմա չգիտեմ որտեղից սկսեմ։ Ես...ըըը... կարծում եմ.....
- Օօօօ՜ Չանյեոլ օպպան.
- Օպպաա՜.
- Չանյեոլ օպպաա՜.
Մեր սեղանի մոտ վազեցին, մի խումբ ֆաներ։ Չանը բռնելով ձեռքս ասաց.
- Վազեցինք՞.- ես նույնիսկ չհասցրեցի հասկանալ թե ինչ է կատարվում երբ արդեն հայտնվեցինք փողոցում։ Մենք շարունակում էինք վազել, մինչև հասանք այգի։ Մտնելով այգու խորքերը մենք դանդաղեցրինք քայլերս իսկ ավելի ուշ կանգ առանք մի նստարանի մոտ։ Նայելով իրար մենք սկսեցինք բարձր ծիծաղել.
- Ինձ հետ նման դեպք առաջի անգամ է տեղի ունենում.
- Իսկ ես մի-քանի անգամ հայտնվել եմ նման իրավիճակում ։
Ես ծիծաղելով հայացքս ներքև իջացրեցի և նկատեցի որ դեռ ձեռք ձեռքի եին բռնած։ Դադարելով ծիծաղել՝ փորձեցի ձեռքս ազատել Չանի ափից, սակայն Չանը ավելի ամուր սեղմեց ։
- Ջոյ.......
ВЫ ЧИТАЕТЕ
ՍԵՐ , ԹԵ՞ ԱՆՑՈՂԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔ
FanfictionԱռաջին զգացմունքներ, Առաջին սեր, Կյանքի անսպասելի շրջադարձ, երկրորդ հանդիպում ու երկրորդ հնարավորություն